Վալերի Գրիգորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վալերի Նարիմանի Գրիգորյան (հունվարի 2, 1952[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ։
Վալերի Գրիգորյան | |
---|---|
հունվարի 2, 1952[1] (73 տարեկան) - | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Կրթություն | Բաքվի հետևակային ուսումնարան |
Պարգևներ |
Կրթություն
խմբագրել- 1974 թ. ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը։
- 2001 թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան։
Զինվորական ծառայությունը
խմբագրել- 1970-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
- ՀՀ զինված ուժերում է 1992 թվականից։ Զբաղեցրել է գնդի, բրիգադի հրամանատարի պաշտոններ։
- 1994 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ, ապա՝ Արմավիրի ուսումնական բրիգադի հրամանատար։
- 1997 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի պետի տեղակալ,
- 1999 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։
- 2003 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։
- 2007 թ. հուլիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար։
- ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 26-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ։
- 2012 թ. ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից։
Կոչումներ
խմբագրել- 2004 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
- 2011 թ. ՀՀ Նախագահի սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[2]։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է.
- ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանով,
- ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշանով,
- ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով,
- «Վարդան Մամիկոնյան» շքանշանով[3]։
- «ԽՍՀՄ ԶՈՒ-ում հայրենիքին ծառայության համար» մեդալով,
- «ԽՍՀՄ ԶՈՒ 60 տարին» մեդալով,
- «Սաուրյան հեղափոխության 10 տարի» մեդալով,
- «Երախտագետ աֆղան ժողովրդից» մեդալով,
- «ԽՍՀՄ ԶՈՒ 70 տարին» մեդալով,
- «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
- «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով,
- «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով,
- Մարտական ծառայության մեդալով,
- «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Ամուսնացած է, ունի 2 որդի։