Վալերի Գովեն
Վալերի Գովեն (հունիսի 1, 1996[1], Սեն Կլոդիլ, Սեն Դենի), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը ներկայումս Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի առաջնությունում որպես հարձակվող խաղում է Մոնպելյե կանանց ֆուտբոլային ակումբում և Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականում։ Ծնվել է Ռեյունյոն կղզու Սեն Դենի քաղաքում։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 1, 1996[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Սեն Կլոդիլ, Սեն Դենի | ||
Հասակ | 1,73 ± 0,001 մետր[1] | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա Խմբագրել
Թուլուզ Խմբագրել
Գովենը ծնվել է ֆրանսիական Ռեյունյոն կղզում և չորս տարեկանում իր մայրիկի և քրոջ հետ տեղափոխվել է Ֆրանսիայի հարավ-արևմուտք։ 12 տարեկանում միացել է Թուլուզ ՖԱ կանանց ֆուտբոլային ակումբին, իսկ 16 տարեկանում Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի դիվիզիոն 2-ում միացել է հիմնական թիմին։ 2012-2013 թվականներին Գովենը խաղացել է Թուլուզի ակումբում Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի առաջնությունում Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի դիվիզիոն 2 վերադառնալուց առաջ։ 2013-2014 թվականներին Գովենը լիգայի ամենաշատ գոլեր խփած խաղացողն էր՝ 20 խաղում 32 գոլով[2]։ Թուլուզի ակումբում գտնվելու ժամանակաշրջանում նա խփել է 45 գոլ մինչև 19 տարեկանների ազգային առաջնությունում[3]։
Մոնպելիե Խմբագրել
2014 թվականի հունիսին Գովենը վերադարձել է Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի առաջնություն՝ միանալով Մոնպելիեի կանանց ֆուտբոլային ակումբին[3]։ 2017 թվականի մայիսին հաջող մրցաշրջանից հետո, որի ժամանակ նա 13 գոլ է խփել 17 խաղում՝ օգնելով Մոնպելիեին որակավորվել ՈՒԵՖԱ-ի 2017-2018 կանանց չեմպիոնների լիգայի համար, և պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականը ժամկետով[4]։
Միջազգային կարիերա Խմբագրել
2012 թվականի հուլիսին Գովենը ներկայացրել է Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը Սկանդինավյան երկրների մինչև 16 տարեկանների գավաթի ժամանակ։ Նա մեկնարկել է Շվեդիայի կանանց հավաքականի հետ խաղում 1–0 հաշվով պարտությամբ[5], մեկնարկել և առաջին գոլն է խփել Ֆինլանդիայի հետ հաղթանակով խաղում, որն ավարտվել է 5–1 հաշվով[6], իսկ Նորվեգիայի հետ խաղում նրա աջակցությամբ ֆրանսիացիները հաղթել են 3–0 հաշվով, մրցաշրջանում գրավելով երրորդ տեղը[7]։
2012 թվականի հոկտեմբերին Գովենը ներկայացրել է Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի 17 տարեկանների կանանց առաջնության որակավորման առաջին փուլում։ Նա մեկնարկել է բոլոր երեք խաղերում և գոլ է խփել Բոսնիա և Հերցեգովինայի հետ 5–0 հաշվով խաղում[8], Լիտվայի հետ 12–0 հաշվով խաղում[9] և հեթ-տրիկ՝ Հունգարիայի հետ 5–0 հաշվով խաղում[10]։ 2013 թվականի մարտին նա երկրորդ փուլում Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում էր[11]։ Մեկնարկել է Հյուսիսային Իռլանդիայի հետ 3–1 հաղթանակով խաղում[12] և ֆինլանդիայի հետ 2–1 հաղթանակով խաղում[13], սակայն 75-րդ րոպեին որպես փոխարինող է խաղացել Իսպանիայի հետ 1–1 ոչ-ոքի խաղում[14], որը որակավորվել է գոլերի տարբերության առավելության շնորհիվ։
2015 թվականի հուլիսին Գովենն օգնել է Ֆրանսիային 2015 թվականի ամառային ունիվերսիադայում ստանալու ոսկե մեդալ, եզրափակչում խաղի հաշիվը բացելով Ռուսաստանի հավաքականի հետ խաղում, որն ավարտվել է 2–0 հաշվով[15]։
2015 թվականի սեպտեմբերին Գովենն առաջին անգամ հրավիրվել է Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի ազգային հիմնական հավաքական՝ Բրազիլիայի և Ռումինիայի կանանց հավաքականների հետ խաղերի համար[2]։ Նա իր պաշտոնական առաջնախաղի ելույթը Ֆրանսիայի ազգային հիմնական հավաքականում ունեցել է 2015 թվականի հոկտեմբերին, որտեղ Ֆրանսիան 2–1 հաշվով պարտություն է կրել Նիդեռլանդներից՝ 71-րդ րոպեին փոխարինելով Մարի-Լոր Դելիին[16]։
2016 թվականի նոյեմբերին Գովենն ընտրվել է Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների կանանց ֆուտբոլի հավաքականում ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների կանանց աշխարհի գավաթի խաղերին մասնակցելու համար[17][18]։ Նա ընկերական խաղում խաղացել է Կանադայի հետ խաղում` խփելով 2–0 հաշվով հաղթանակի երկրորդ գոլը[19]։ Մրցաշարի խմբային փուլում նա փոխարինման է դուրս եկել Միացյալ Նահանգների մինչև 20 տարեկան կանանց ֆուտբոլի հավաքականի հետ 0–0 ոչ-ոքի հաշվով խաղում[20] և Նոր Զելանդիայի հավաքականի հետ խաղում, որն ավարտվել է 2–0 հաղթանակով[21]։
Նա մեկնարկել է 2–2 ոչ-ոքի արդյունքով Գանայի հավաքականի հետ խաղում[22]՝ օգնելով Դելֆին Կասկարինոյին խփել առաջին գոլը[23]։ Փլեյ-օֆ փուլում նա Ճապոնիայի հավաքականի հետ 2–1 հաղթանակով կիսաեզրափակիչ խաղում փոխարինման է դուրս եկել ավելացրած ժամանակում[24], իսկ Հյուսիսային Կորեայի հավաքականի հետ խաղում փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին, որտեղ Ֆրանսիան պարտվել է 3–1 հաշվով[25][26]։
2017 թվականի մարտին Գովենը ներկայացրել է Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի ազգային երկրորդ հիմնական հավաքականը 2017 թվականի Իստրիայի գավաթի ժամանակ։ Նա խաղացել է բոլոր չորս խաղերում[27], ունենալով հեթ-տրիկ Հունգարիայի հետ խաղում[28]։ Ֆրանսիան մրցաշարն ավարտել է երրորդ տեղով, պարտության մատնելով Հյուսիսային Իռլանդիային 1–0 հաշվով[29]։
2017 թվականի հոկտեմբերին Գովենը խփել է իր առաջին գոլը Ֆրանսիայի հիմնական հավաքականի կազմում Գանայի հավաքականի հետ 8–0 հաշվով ավարտված ընկերական խաղում[30][31]։ 2018 թվականի ապրիլի 6-ին Գովենն ունեցել է հեթ-տրիկ Նիգերիայի հավաքականի հետ 8–0 հաշվով ավարտված խաղում[32]։
Կարիերայի վիճակագրություն Խմբագրել
Միջազգային գոլեր Խմբագրել
Ֆրանսիայի գոլերի հանրագումարի միավորները և արդյունքների ցանկը, միավորի սյունը ցույց է տալիս Գովենի յուրաքանչյուր գոլից հետո միավորը:
# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Միավոր | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | 23 հոկտեմբերի 2017 | Օգյուստ Դելոնի մարզադաշտ, Ռեյմս, Ֆրանսիա | Գանա | 8–0 | 8–0 | Ընկերական խաղ |
2. | 7 մարտի 2018 | Օռլանդո Սիթի մարզադաշտ, Օռլանդո, Միացյալ Նահանգներ | Գերմանիա | 3–0 | 3–0 | SheBelieves Cup գավաթ |
3. | 6 ապրիլի 2018 | ՄՄԱրենա մարզադաշտ, Լե Ման, Ֆրանսիա | Նիգերիա | 2–0 | Ընկերական խաղ | |
4. | 5–0 | |||||
5. | 6–0 | |||||
6. | 4 մարտի 2019 | Vallée du Cher մարզադաշր, Տուր, Ֆրանսիա | Ուրուգվայ | 3–0 | Ընկերական խաղ | |
7. | 5–0 | |||||
8. | 4 ապրիլի 2019 | Աբե Դեշամի մարզադաշտ, Օսեր, Ֆրանսիա | Ճապոնիա | 1–1 | 3–1 | Ընկերական խաղ |
9. | 8 ապրիլի 2019 | Ստադ դե լա Մենո մարզադաշտ, Ստրասբուրգ, Ֆրանսիա | Դանիա | 4–0 | 4–0 | Ընկերական խաղ |
10. | 31 մայիսի 2019 | Դոմինիկ Դյուվաշելի մարզադաշտ, Կրեթեյ, Ֆրանսիա | Չինաստան | 1–0 | 2–0 | Ընկերական խաղ |
11. | 12 հունիսի 2019 | Ալյանց Ռիվիերա, Նիս, Ֆրանսիա | Նորվեգիա | 1–0 | 2–1 | ՖԻՖԱ-ի 2019 կանանց աշխարհի գավաթ |
12. | 23 հունիսի 2019 | Ստադ Օսեան մարզադաշտ, Հավր, Ֆրանսիա | Բրազիլիա | 1–0 | 2–1 | ՖԻՖԱ-ի 2019 կանանց աշխարհի գավաթ փլեյ-օֆ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 «Valérie Gauvin, le bleu lui va si bien» [Valérie Gauvin, the blue suits her so well] (French)։ Montpellier։ սեպտեմբերի 26, 2015
- ↑ 3,0 3,1 «Valérie Gauvin à Montpellier!» [Valérie Gauvin in Montpellier!] (French)։ Foot d'Elles։ հունիսի 25, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-24-ին։ Վերցված է 2019-06-27
- ↑ «Valérie Gauvin prolonge avec le MHSC!» [Valérie Gauvin extends with the MHSC!] (French)։ Montpellier։ մայիսի 26, 2017
- ↑ «Equipe de France des moins de 16 ans – France-Suède 0–1» [France Under-16 Team – France-Sweden 0–1] (French)։ Footofeminin.fr։ հուլիսի 9, 2012
- ↑ «Equipe de France des moins de 16 ans – Finlande-France 1–5» [France Under-16 Team – Finland-France 1–5] (French)։ Footofeminin.fr։ հուլիսի 10, 2012
- ↑ «Equipe de France des moins de 16 ans – France-Norvège 3–0» [France Under-16 Team – France-Norway 3–0] (French)։ Footofeminin.fr։ հուլիսի 14, 2012
- ↑ «Women's Under-17 2013 – France-Bosnia and Herzegovina»։ UEFA։ հոկտեմբերի 1, 2012։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 26, 2013-ին
- ↑ «Women's Under-17 2013 – France-Lithuania»։ UEFA։ հոկտեմբերի 3, 2012։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 24, 2013-ին
- ↑ «Women's Under-17 2013 – Hungary-France»։ UEFA։ հոկտեմբերի 6, 2012։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 27, 2013-ին
- ↑ «Valérie Gauvin en équipe de France» [Valérie Gauvin in the France team]։ Sud-Ouest (French)։ մարտի 16, 2013
- ↑ «Women's Under-17 2013 – France-Northern Ireland»։ UEFA։ մարտի 24, 2013։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 10, 2013-ին
- ↑ «Women's Under-17 2013 – France-Finland»։ UEFA։ մարտի 26, 2013։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 10, 2013-ին
- ↑ «Women's Under-17 2013 – Spain-France»։ UEFA։ մարտի 29, 2013։ Արխիվացված օրիգինալից մայիսի 27, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 5, 2017
- ↑ «Day 10: Hosts Korea power ahead as Shaquille Walker sprints to 800m gold»։ Eurosport։ հուլիսի 13, 2015։ «The first of the football finals saw France beat Russia 2–0 after a second-half strike from Valerie Gauvin was followed by an own goal by Liubov Kipiatkova.»
- ↑ «Equipe de France A – France-Pays-Bas 1–2» [Team France A – France-Netherlands 1–2] (French)։ Footofeminin.fr։ հոկտեմբերի 23, 2015
- ↑ «France squad to compete at FIFA U-20 Women’s World Cup 2016»։ Women's Soccer United։ նոյեմբերի 3, 2016
- ↑ «FIFA U-20 Women's World Cup Papua New Guinea 2016 List of Players»։ FIFA։ նոյեմբերի 8, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-31-ին։ Վերցված է 2019-06-30
- ↑ «Equipe de France des moins de 20 ans – Canada-France 0–2» [France Under-20 Team – Canada-France 0–2] (French)։ Footofeminin.fr։ նոյեմբերի 8, 2016
- ↑ «2016 FIFA U-20 Women's World Cup – France-USA»։ FIFA։ նոյեմբերի 14, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-16-ին։ Վերցված է 2019-06-30
- ↑ «2016 FIFA U-20 Women's World Cup – New Zealand-France»։ FIFA։ նոյեմբերի 21, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-16-ին։ Վերցված է 2019-06-30
- ↑ «2016 FIFA U-20 Women's World Cup – France-Ghana»։ FIFA։ նոյեմբերի 17, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-16-ին։ Վերցված է 2019-07-02
- ↑ Boakye-Buckman Samuel A. (նոյեմբերի 17, 2016)։ «FIFA U-20 Women's World Cup: France Late Show Denies Ghana Famous Win»։ Ghana Soccer News(չաշխատող հղում)
- ↑ «2016 FIFA U-20 Women's World Cup – Japan-France»։ FIFA։ նոյեմբերի 29, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-16-ին։ Վերցված է 2019-07-02
- ↑ «2016 FIFA U-20 Women's World Cup – Korea DPR-France»։ FIFA։ դեկտեմբերի 3, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-12-ին։ Վերցված է 2019-07-02
- ↑ Mishner Katie (դեկտեմբերի 3, 2016)։ «2016 U-20 Women's World Cup Final – Korea DPR 3–1 France: Korea DPR complete youth tournament double»։ Vavel
- ↑ «Equipe de France B – Valérie Gauvin» [Team France B – Valérie Gauvin] (French)։ Footofeminin.fr։ Վերցված է նոյեմբերի 5, 2017
- ↑ «Istria Cup : La France B en démonstration de force» [Istria Cup: France B in show of strength] (French)։ Coeurs de foot։ մարտի 6, 2017
- ↑ «Equipe de France B – France-Irlande du Nord 1–0» [Team France B – France-Northern Ireland 1–0] (French)։ Footofeminin.fr։ մարտի 8, 2017
- ↑ Payet Mickaël (հոկտեմբերի 25, 2017)։ «Équipe de France féminine : Gauvin débloque son compteur» [French women's team: Gauvin unblocks her counter] (French)։ Clicanoo(չաշխատող հղում)
- ↑ Okeleji Oluwashina (հոկտեմբերի 27, 2017)։ «Ghana Black Queens coach defiant despite 8–0 loss»։ BBC Sport
- ↑ Nwachukwu John Owen (ապրիլի 7, 2018)։ «France v Nigeria: Super Falcons hammered 8–0 in friendly»։ Daily Post
Արտաքին հղումներ Խմբագրել
- [1] Archived 2019-06-02 at the Wayback Machine. Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում (Ֆրանսերեն)
- Valérie Gauvin Մոնպելիե կանանց ֆուտբոլային ակումբի կայքում (Ֆրանսերեն)
- Valérie Gauvin Footofeminin.fr կայքում (Ֆրանսերեն)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- [2] WorldFootball.net կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վալերի Գովեն կատեգորիայում։ |