Ավարտել է Կաչինսկի ռազմա-օդաչուական ուսումնարանը (1955) և Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1968)[5]: 1963 թվականի հունիսի 14-19-ին «Վոստոկ-5» տիեզերանավով Երկրի շուրջ կատարել է 81 պտույտ (119 ժ ընդհանուր տևողությամբ)՝ անցնելով ավելի քան 3,3 մլն կմ[6]։ Հունիսի 16-ից Բիկովսկիի թռիչքն ընթացել է Վալենտինա Տերեշկովայի ղեկավարած «Վոստոկ-6»-ի հետ միաժամանակ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով, այլ շքանշաններով ու մեդալներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 439)։