Վալերիա Օսիպովնա Գնարովսկայա (հոկտեմբերի 18, 1923(1923-10-18)[1], Q4299438?, Luzhsky Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - սեպտեմբերի 23, 1943(1943-09-23)[1], Վոլնյանսկի շրջան, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային սանինստրուկտոր Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների ժամանակ, Խորհրդային Միության հերոս (1944, հետմահու)։

Վալերիա Գնարովսկայա
ռուս.՝ Валерия Осиповна Гнаровская
հոկտեմբերի 18, 1923(1923-10-18)[1] - սեպտեմբերի 23, 1943(1943-09-23)[1] (19 տարեկան)
ԾննդավայրQ4299438?, Luzhsky Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մահվան վայրՎոլնյանսկի շրջան, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումշարքային
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

1942 թվականի գարնանը ընդունվել է 229-րդ հրաձգային դիվիզիա, 1942 թվականի հուլիսից կռվել է Ստալինգրադի ռազմաճակատում։ 1943 թվականի սեպտեմբերի 23-ին 244-րդ հրաձգային դիվիզիայի 907-րդ հրաձգային գնդի սանինստրուկտոր շարքային Վալերիա Գնարովսկայան Իվանենկիի (այժմ՝ Գնարովսկոե) գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարտերի ժամանակ շալակած դուրս է բերել վիրավորներին և տեղափոխել վիրակապական կետ։ Այդ պահին վիրահատարանի ուղղությամբ երկու գերմանական ծանր «Վագր» տանկ է շարժվում։ Վիրավորներին փրկելով՝ 19-ամյա Վալերիա Գնարովսկայան նռնակների կապոցով նետվում է տանկերից մեկի տակ և պայթեցնում այն, երկրորդը վնասազերծում են վրա հասած կարմիրբանակայինները։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 18-ին Մոդոլիցի գյուղում (ներկայումս Պսկովի մարզի Պլյուսկի շրջանում) փոստային աշխատողի ընտանիքում։ Ազգությամբ ռուս։ Հայրը` Օսիպ Գնարովսկին, աշխատել է որպես Յանդեբայի փոստային բաժանմունքի պետ, մայրը` Եվդոկիա Միխայլովնան զբաղվել է տնային տնտեսությամբ[2][3]։

1924 թվականին Գնարովսկիների ընտանիքը տեղափոխվել է Յանդեբա գյուղխորհրդի Բարդովսկոե գյուղ (այժմ՝ Լենինգրադի մարզի Պոդորոժսկի շրջանում), որտեղ տեղի տարրական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պոդպորոժիեի Ա․ Պուշկինի անվան միջնակարգ դպրոց։ 1941 թվականին ավարտել է 10-րդ դասարանը և ցանկացաել է ընդունվել Հանքարդյունաբերական ինստիտուտ[4][5]։ Ընդունվել է կոմերիտմիություն[6]։

Գերմանա-խորհրդային պատերազմի սկիզբ խմբագրել

1941 թվականի հուլիսին, երբ սկսվեց Գերմանա-խորհրդային պատերազմը[6], Վալերիայի հայրը մեկնեց ռազմաճակատ` Կարմիր բանակի շարքեր, իսկ Վալերիան և նրա մայրը սկսեցին աշխատել փոստային բաժանմունքում հոր փոխարեն[2]։

1941 թվականի սեպտեմբերին, երբ գերմանական և ֆիննական զորքերը մոտեցան Լենինգրադին, Պոդպորոժիեի շրջանը դարձավ ռազմաճակատ։ Ընտանիքը (մայրը, կրտսեր քույր Վիկտորյան, 75-ամյա տատիկը և Վալերիան) տարհանվեցին Սիբիր՝ Օմսկի մարզի (այժմ` Տյումենի) մարզի Իշիմ քաղաք։ Այնտեղից նրանց ուղարկեցին Բերդուժե գյուղ, որտեղ Վալերիան մոր հետ սկսեց աշխատել Իստոշինի կապի բաժանմունքում, որպես հեռախոսավարուհի[5] (այլ տվյալներով՝ Նովայա Զաիմկա գյուղի և Բերդյուժեի կապի բաժանմունքում)[7]։

Վալերիան բազմիցս դիմել է տեղական շրջանային զինկոմիսարիատ՝ պահանջելով, որ իրեն ուղարկեն ռազմաճակատ, բայց ամեն անգամ մերժվում էր։ 1942 թվականի գարնանը Բերդյուժե գյուղի կոմերիտուհիները մեկնեցին Իշիմ կայարան և 1942 թվականի ապրիլի 10-ին[6] կարողացան անդամագրվել այնտեղ նոր ձևավորվող 229-րդ հրաձգային դիվիզիային[8]։ Այսպիսով, Վալերիան իր ընկերուհիների հետ միասին անցավ զինվորական պատրաստություն և ուսումնասիրեց սանիտարական գործը[2]՝ հաջողությամբ ավարտելով բուժքույրական կարճատև դասընթացներ[6]։

Ստալինգրադում խմբագրել

1942 թվականի հուլիսին դիվիզիային ուղարկեցին Ստալինգրադի ռազմաճակատ[2]՝ 64-րդ բանակի կազմ և անմիջապես սկսեց մասնակցել ծանր մարտերին, որտեղ Վալերիա Գնարովսկայան քաջություն դրսևորեց, վիրավոր զինվորներին շալակած մարտադաշտից դուրս բերելով։ Իսկ երբ իրավիճակը պահանջում էր, նա զենքը ձեռքին պայքարում էր թշնամու դեմ[6] և, իր մարտական ընկերուհի Ե. Դորոնինայի խոսքերով, կարմիրբանակայինններին տանում էր իր հետևից հարձակման[2]։

Հուլիսի 26-ին հակառակորդը ճեղքեց 229-րդ հրաձգային դիվիզիայի պաշտպանությունը նրա աջ թևում՝ Սուրովկինոյի շրջանում, և դուրս եկավ Չիր գետի մոտ[9]

  Ռազմաճակատին մոտ շոգին, փոշոտ ճանապարհներով, ամբողջովին զինված՝ քայլում էինք օր ու գիշեր… Սուրովկինո կայարանից ոչ հեռու մեր զորամասը մտավ պայքարի մեջ թշնամու դեմ։ Ուժեղ մարտեր էին ընթանում։ Հատկապես առաջին րոպեներին մեր հոգին շատ անհանգիստ էր, մենք այնպես շփոթվեցինք, որ վախենում էինք դուրս գալ ծածկի տակից դեպի ռազմի դաշտ։ Հրետանու ռմբակոծությունները, ռումբերի պայթյունները խառնվում էին ընդհանուր աղմուկի մեջ։ Կարծես երկրագնդի վրա ամեն ինչ կործանվում էր և կործանվում էր մեր ոտքերի տակ։ Ես հիշում եմ ինչպես հիմա. Վալերիան դուրս վազեց առաջին խրամատից և կանչեց «Ընկերնե´ր, Հայրենիքի համար մահանալը սարսափելի չէ, գնացի´նք»։ Եվ առանց տատանվելու՝ բոլորը դուրս եկան խրամատներից և վազեցին դեպի ռազմի դաշտ։
- Նրա ճակատային ընկերուհի Ե. Դորոնինայի հիշողություններից[2]
 

Դիվիզիան, պահպանելով մարտունակությունը, շարունակում էր զսպել թշնամուն, որը ցանկանում էր Դոն գետով հասնել երկաթուղային կամրջին։ Հուլիսի 31-ին 112-րդ հրաձգային դիվիզիայի հետ միասին 10 տանկերի և ավիացիայի օժանդակությամբ անցան հակահարձակման և հետ շպրտեցին գերմանական զորքերին Չիր գետից այն կողմ[9]։

17 օր դիվիզիան անընդհատ պայքար էր մղում հակառակորդի դեմ․ օգոստոսի 10-ին[9] ընկավ շրջափակման մեջ և մեկ շաբաթ ձգտում էր միանալ յուրայիններին (ընդամենը 700 մարդ[9] 5419-ից, 1942 թվականի օգոստոսի 5-ին[10] կարողացան հասնել Դոնի ձախ ափ և միացան յուրայիններին)։ Այս ամբողջ ընթացքում Վալերիան կատարում էր իր բժշկական պարտքը, բայց շուտով հիվանդացավ որովայնային տիֆով։ Զինվորները, ճեղքելով շրջափակումը, իրենց ձեռքերի վրա դուրս բերեցին հազիվ կենդանի աղջկան[2]։ Նա հաշվառվում էր որպես անհայտ կորած[8]։ Հոսպիտալում բուժվելիս նա պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով[2]։

Զինվորները հիվանդանոց ուղարկած իրենց նամակներում նրան անվանում էին «Լաստոչկա»[11]։

1943 խմբագրել

Ապաքինվելուց հետո՝ 1943 թվականի գարնանը[2], Վալերիա Օսիպովնա Գնարովսկայան կռվել է 3-րդ Ուկրաինական ռազմաճակատի կազմում[11]։

1943 թվականի օգոստոսի 15-21-ը[11] տեղի ունեցած մարտերից հետո նա կրկին ընկավ հոսպիտալ` սալջարդով, բայց շուտով վերադարձավ մարտադաշտ։ Օգոստոսի 22-ին մորն ուղղված նամակում նա հայտնեց, որ սալջարդից հետո վատ է լսում և նկարագրեց ճակատամարտի հանգամանքները[2][6]

  1943 թվականի օգոստոսի 15-ից օգոստոսի 21-ը գերմանացիների դեմ թեժ ճակատամարտեր էին մղվում։ Գերմանացիները ջանում էին հասնել այն բարձունքին, որտեղ մենք էինք գտնվում, բայց նրանց բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Մեր մարտիկները կռվում էին խիզախ և քաջաբար․ իմ բոլոր թանկագին և սիրելի ընկերները… Նրանցից շատերն ընկան հերոսի մահով, բայց ես կենդանի մնացի, և պարտավոր եմ պատմել ձեզ, ի՛մ թանկագիններ, որ ես աշխատեցի հերոսաբար։ 30 ծանր վիրավոր զինվորի ես շալակած դուրս բերեցի մարտի դաշտից։ Գնդի հրամանատարությունն իմ աշխատանքը բարձր գնահատեց և ինձ պետք է ներկայացներ կառավարական պարգևի․․․  

Միայն Դոնեցկի մարզի Սլավյանսկի շրջանի Գոլայա Դոլինա գյուղի համար մղվող կռվում Սևերսկի Դոնեց գետի մոտ ռազմի դաշտից դուրս բերեց 47 վիրավոր զինվորի և սպայի` իրենց զինամթերքներով։ Անձամբ ոչնչացրեց 28 գերմանացի զինվորի և սպայի[12]։ Ընդհանուր առմամբ, մարտերի ժամանակ Վալերիա Օսիպովնա Գնարովսկայան փրկել է ավելի քան 300 վիրավորի կյանք[2]։

Վերջին մարտ խմբագրել

1943 թվականի սեպտեմբերի 23-ին Իվանենկի գյուղի մոտ տեղի ունեցած մարտի ժամանակ 244-րդ դիվիզիայի 907-րդ հրաձգային գնդի շարքային (այլ տվյալներով[7]` ավագ) Վալերիա Գնարովսկայան վիրավոր զինվորներին շալակած քարշ էր տալիս և հասցնում էր վիրակապական կետ։ Այդ ժամանակ վիրակապական կետի ուղղությամբ դուրս եկան երկու գերմանական «Վագր» տանկ։ Փրկելով վիրավորներին` Վալերիա Գնարովսկայան նռնակների մի խրձով նետվեց տանկերից մեկի տակ և պայթեցրեց այն․ երկրորդ տանկը վնասազերծեցին վրա հասած կարմիրբանակայինները։

․․․Բայց երբ մոտեցավ Սանբատին
Սվաստիկայով նշված զրահամեքենան
Դու նետվեցիր նռնակով
Վիրավորներին մահից պաշտպանելով

Գերման Գոպպեի բանաստեղծությունից[2]
  Իվանկենկովո սովխոզի մոտ[Ն 1] թշնամու «Վագր» տիպի երկու տանկ անցավ մեր պաշտպանական գծով և ձգտում էր հասնել գնդի շտաբին։ Այդ օրհասական պահին տանկերը մոտեցել էին շտաբին 60-70 մետր։ Գնարովսկայան, վերցնելով նռնակների կապոցը և կանգնելով ողջ հասակով, նետվեց դեպի ընդառաջ եկող թշնամու տանկը և իր կյանքը զոհաբերելով՝ նետվեց տանկի տակ։

Պայթյունի հետևանքով տանկը կանգնեցվեց․․․

- 244-րդ դիվիզիայի 907-րդ հրաձգային գնդի գնդապետ Պոժիդաևը 1944 մարտի 21-ին
 

Այս գնով գերմանացիների հակագրոհը հետ մղվեց։ Գնդի շտաբի ոչնչացման վտանգը վերացվեց, իսկ գնդի մարտական խնդիրը կատարվեց[12]։

Վերբովոե գյուղի համար մարտից հետո տեղի բնակիչները գտան Գնարովսկայայի դին և հանձնեցին հողին։ Մեկ տարի անց նրան զինվորական փառքով տեղափոխեցին մշակույթի տան մոտ գտնվող զբոսայգի (Զապորոժիե մարզի Կրասնոարմեյսկի շրջանում)[2]։

Խիզախության, հերոսության և առաջադրանքների օրինակելի կատարման համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով 1944 թվականի հունիսի 2-ին Վալերիա Գնարովսկայան արժանացավ ԽՍՀՄ հերոսի կոչման (հետմահու)[2]։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

Խորհրդային պետական պարգևներ և կոչումներ[3]՝

Հիշատակ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Հուշարձան պիոներական այգում, Պոդպորոժիե
  Կոթող Ուկրաինայի Զապորոժիե մարզի Գնարովսկոե գյուղում
  Հուշարձան Գնորովսկոե գյուղում
  Անվանատախտակ Տյումենում

Ի պատիվ աղջկան` Իվանենկի գյուղը վերանվանվեց Գնարովսկոե, որտեղ նրա պատվին կանգնեցված է կոթող[2]։ Պոդպորոժե քաղաքում, որտեղ անցել են Վալերիա Օսիպովնա Գնարովսկայայի երիտասարդ տարիները, նրա անունով է կոչվում փողոց, իսկ 1959 թվականին պիոներական զբոսայգում կանգնեցվել է հուշարձան[2][4]։

Գնարովսկայայի անունով կոչված են փողոցներ Տյումենում[3], Վոլնյանսկում (Ուկրաինա), Բերդյուժիե գյուղում և Պլյուսա քաղաքատիպ ավանում, որտեղ 2009 թվականին հուշարձան է կանգնեցվել[6]։

Սանինստրուկտոր Վալերիա Գնարովսկայայի կյանքի վերջին րոպեների մասին են պատմում նկարիչներ Ի. Պենտեշինի (1961)[13], Սերաֆիմ Վոլոդինի (1970) և Մարատ Սամսոնովի (1984)[14] կտավները։

Ընտանիք խմբագրել

Պատերազմից հետո Օսիպ Գնարովսկին ճակատից տուն վերադարձավ, բայց շուտով մահացավ։ Մայրը` Եվդոկիա Միխայլովնան, ապրում էր Լենինգրադի մարզի Պոդպորոժե քաղաքում։ 1970-ական թվականների տվյալներով՝ քույրը՝ Վիկտորյան աշխատում էր որպես մանկավարժ[2]։

Նշումներ խմբագրել

  1. Զապորոժիեի մարզի Գնարովսկոե գյուղ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 TracesOfWar
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Кузьмин, 1970, Гнаровская Валерия Осиповна
  3. 3,0 3,1 3,2  Վալերիա Գնարովսկայա «Երկրի հերոսներ» կայքում
  4. 4,0 4,1 Улица им. В. О. Гнаровской, г. Подпорожье // Улицы хранят имена героев: к 65-летию освобождения Подпорожского района от фашистских захватчиков: сб.биографий и описания подвигов / сост. Л. А. Першина, Н. А. Ольшеева; МУК «Подпорожская ЦРБ». — Подпорожье, 2009. — С. 12-16. — 52 с.
  5. 5,0 5,1 Ольга Ланчук (14.05.2010). «Навечно в памяти потомков». Тюменская область сегодня. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 «Улица Валерии Гнаровской». Региональный образовательный портал Псковской области — Почему улица, на которой стоит Плюсская школа, носит имя Валерии Гнаровской ?. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  7. 7,0 7,1 «Биография Гнаровской Валерии Осиповны». web.archive.org. 2014 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  8. 8,0 8,1 «ОБД Мемориал». obd-memorial.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «229-я стрелковая дивизия». Клуб «Память» Воронежского государственного университета. 6 апреля 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  10. Исаев А. В. Жара. «Котёл» // Сталинград. За Волгой для нас земли нет. — М.: Яуза, Эксмо, 2008. — С. 67. — 448 с. — (Война и мы). — 10 000 экз. — ISBN 978–5–699–26236–6
  11. 11,0 11,1 11,2 Героини, 1969
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  13. Защитим Ленинград — Страданья моего сестра // Ленинградские мадонны / автор-составитель Е. А. Тончу. — М.: Издательский Дом Тончу, 2010. — 446 с. — (Россия - женская судьба). — ISBN 978-5-91215-054-8
  14. Н. Воронцова-Юрьева (19.10.2008). «Хроника красного платка. 1940-1945 гг». Масловка. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.

Գրականություն խմբագրել

Հանրագիտարաններ և տեղեկագրեր
Ակնարկներ և հուշեր
  • Валерия Осиповна Гнаровская // Гольдберг Р. С., Петрушин А. А. Неизвестные известные герои. — Тюмень: Тюменский курьер, 2015. — 1000 экз.
  • Малышев В. Подвиг «Ласточки» // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл.. — Вып. 1. — М.: Политиздат, 1969. — 447 с.
  • Герои Земли Тюменской / сост. Н. Т. Вокуев, С. Б. Власова. — Тюмень, 1992. — С. 154—155.
  • Псковичи-Герои Советского Союза, 107—109
  • Военные медики-Герои Советского Союза, 35—37
  • Гнаровская Валерия Осиповна // Медики—Герои Советского Союза
  • Малышев. В. Подвиг «Ласточки» // Героини
  • Малышев. В. Героини войны
  • Говорят погибшие герои: предсмертные письма советских борцов против немецко-фашистских захватчиков (1941—1945 гг.) / ред. З. Политов. — 2-е изд., доп. и перераб. — М.: Госполитиздат, 1963. — С. 334. — 511 с.
Հոդվածներ
  • Пахотин Ю., Некрасова Н. Тюмень — военный город // Аргументы и факты в Западной Сибири. — 2010. — Май (№ 18). — С. 4-5.
  • Разин С. Не просто Щорс, не просто Осипенко // Тюменская правда. — 2009. — 15 июля. — С. 3.
  • Гончарова Н. Улицы Тюмени рассказывают // Тюменская область сегодня. — 2007. — 7 февр. — С. 4.
  • Доронина Е. Имена их не забудем // Путь к коммунизму. — 1959, 9 мая. — С. 2.
  • газета «Смена» № 242/9977 от 14 октября 1958
Փաստաթղթեր
  • Архив Военно-медицинского музея МО СССР, ф. КВФ, № 55 684 (9)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիա Գնարովսկայա» հոդվածին։