Վալերիանաթթու

քիմիական միացություն

Վալերիանաթթու, կատվախոտաթթու, , միահիմն սահմանային օրգանական թթու։ Հայտնի են վալերիանաթթվի չորս իզոմերներըվալերիանաթթու՝ , իզովալերիանաթթու՝ , մեթիլէթիլքացախաթթու՝ և եռմեթիլքացախաթթու՝ ։ Անգույն, բնորոշ հոտով հեղուկներ են։ Վալերիանաթթվի որոշ ածանցյալներ ախտահանիչ են, էսթերները՝ մեծ մասամբ բուրավետ (մրգի, ծաղիկի հոտով) նյութեր։ Իզովալերիանաթթուն ստանում են կատվախոտի արմատներից՝ ջրային գոլորշու հետ թորելով (նաև սինթետիկ եղանակներով)։ Օգտագործվում է դեղամիջոցներ՝ վալիդոլ, բրոմիզովալ և այլն պատրաստելու համար։ Նրա իզոամիլային էսթերը՝ «խնձորի էսենցիա» օգտագործվում է սննդի արդյունաբերությունում։

Վալերիանաթթու
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₅H₁₀O₂
Մոլային զանգված1,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,94 գ/սմ³ գ/սմ³
Իոնիզացման էներգիա1,7E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−32 °C և −34 °C[3][2] °C
Եռման ջերմաստիճան186,15 °C[2] °C
Այրման ջերմաստիճան86 °C
Գոլորշու ճնշում0,25 hectopascal
Քիմիական հատկություններ
pKa4,82
Դասակարգում
CAS համար109-52-4
PubChem7991
EINECS համար203-677-2
SMILESCCCCC(=O)O
ЕС203-677-2
RTECSYV6100000
ChEBI7701
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիանաթթու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 232