Ժան Բատիստ Միշել Վալեն Դելամոտ

(Վերահղված է Վալեն Դելամոտից)

Ժան Բատիստ Միշել Վալեն Դելամոտ (ճիշտը՝ Վալլեն դը լա Մոթ) (ֆր.՝ Jean-Baptiste Vallin de La Mothe, 1729[1][2][3][…], Անգուլեմ - մայիսի 7, 1800(1800-05-07)[4][5][6], Անգուլեմ), ճարտարապետ։ Ծագումով ֆրանսիացի։

Ժան Բատիստ Միշել Վալեն Դելամոտ
ֆր.՝ Jean-Baptiste Vallin de La Mothe
Ծնվել է1729[1][2][3][…]
ԾննդավայրԱնգուլեմ
Մահացել էմայիսի 7, 1800(1800-05-07)[4][5][6]
Վախճանի վայրԱնգուլեմ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներAlexandrino Manor? և Յուսուպովյան պալատ
ԱնդամությունԳեղարվեստի ակադեմիա
 Jean-Baptiste Vallin de La Mothe Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1759-1975 թվականներին աշխատել է Ռուսաստանում, հիմնականում՝ Պետերբուրգում․ կառույցները՝ Հյուրատունը (1761-1785), Եկատերինայի կաթոլիկական եկեղեցին (1763-1783) Նևսկի պողոտայում, համամասնություններով Ձմեռային պալատին ներդաշնակ, Նևայի կողմի խստաշունչ ճակատով Փոքր Էրմիտաժը (1764-1767), ռուսական վաղ կլասիցիզմի բնորոշ օրինակներից են։

Մասնակցել է Գեղարվեստի ակադեմիայի (1764-1788, Ա․ Ֆ․ Կոկորինովի հետ) և «Նոր Հոլանդիա» պահեստների (1765-1780, Ս․ Ի․ Չևակինսկու հետ) նախագծմանը։ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1759 թվականից)։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բատիստ Միշել Վալեն Դելամոտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 230