Վալենտին Չեռնիկով

հայ սուսերամարտիկ

Վալենտին Չեռնիկով (ռուս.՝ Валентин Михайлович Черников), (ապրիլի 1, 1937, Երևան[3] - հունվարի 5, 2002[4], Նիժնի Նովգորոդ), ԽՍՀՄ սուսերամարտիկ, աշխարհի չեմպիոն (1961), սուսերամարտի թիմային մրցույթների Օլիմպիական խաղերի մրցանակակիր (1960)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1958)։ Պարգևատրվել է «Աշխատանքային ծառայության համար» մեդալով (1960)։

Վալենտին Չեռնիկով
Ծնվել էապրիլի 1, 1937(1937-04-01)[1][2]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 5, 2002(2002-01-05)[1][2] (64 տարեկան)
Մահվան վայրՆիժնի Նովգորոդ, Ռուսաստան[1][2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունսուսերամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և ԽՍՀՄ սպորտի վարպետ

Կենսագրություն

խմբագրել

Վալենտին Չեռնիկովը ծնվել է 1937 թվականի ապրիլի 1-ին Երևանում։ Սուսերամարտով սկսել է զբաղվել 1953 թվականից՝ Հենրիխ Հարությունյանի մոտ։ Իր մասնագիտացման մեջ ընտրել է սրերով սուսերամարտy։ 1958 թվականին պատանիների շրջանում դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև ԽՍՀՄ գավաթի առաջին խաղարկությանն անձնական հաշվով նույնպես հաղթել է։ 1956-1963 թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ ազգային հավաքականի մեջ։ ԽՍՀՄ կազմում Հռոմի օլիմպիական խաղերին դարձել է մրցանակակիր, իսկ թիմային մրցույթներում՝ աշխարհի չեմպիոն։ 1964 թվականին ավարտել է սպորտային կարիերան։ Հետագայում երկար տարիներ՝ Սպարտակ ընկերությունում և Երևանի պատանի հնգամարտիկների դպրոցում զբաղվել է մարզչական գործունեությամբ։ Մասնակցել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր Աշոտ Կարագյանի և ԽՍՀՄ չեմպիոն Արմեն Նավասարդյանի պատրաստումներին։

1994 թվականին տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Մահացել է 2002 թվականի հունվարի 5-ին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://infosport.ru/person/fehtovanie/chernikov-valentin-mihailovich
  2. 2,0 2,1 2,2 https://www.sports-reference.com/olympics/athletes/ch/valentin-chernikov-1.html
  3. Որոշ աղբյուրներում Չեռնիկովի ծննդավայրը սխալմամբ նշվում է Կիրովական (այժմ Վանաձոր)
  4. Որոշ աղբյուրներում Չեռնիկովի մահվան տարեթիվը սխալմամբ նշվում է 2001

Աղբյուրներ

խմբագրել
  • Սեմենով Ի. Յա. Ռոսները Հայաստանի պատմության մեջ. — Երևան: Լուսաբաց, 2009. — 297 с.
  • Տիշլեր Դ. Ա. Սուսերամարտ։ հանրագիտարան. — Մոսկվա: Չելովեկ, 2011. — 702 с.

Արտաքին հղումներ

խմբագրել