Վալենտինո Լազարո (գերմ.՝ Valentino Lazaro, մարտի 24, 1996(1996-03-24)[1][2][3], Գրաց, Ավստրիա), ավստրիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի և Ավստրիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ կիսապաշտպանի դիրքում[4]։

Վալենտինո Լազարո
Valentino Lazaro
Լազարոն Զալցբուրգի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Valentino Lando Lazaro
Քաղաքացիությունը Ավստրիա Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 24, 1996(1996-03-24)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Գրաց, Ավստրիա
Հասակ 180 սմ
Քաշ 76 կգ
Դիրք աջ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
Համար 19
Պատանեկան կարիերա
2002-2011 Ավստրիա Գրացեր
2011-2012 Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2017 Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ 87 (11)
2013   Ավստրիա Լիֆերինգ 3 (0)
2017-ներկա Գերմանիա Հերթա Բեռլին II 1 (1)
2017-2019 Գերմանիա Հերթա Բեռլին 57 (5)
2019-ներկա Իտալիա Ինտեր Միլան 0 (0)
Ազգային հավաքական
2011 Ավստրիա Ավստրիա Մ16 4 (0)
2013-2013 Ավստրիա Ավստրիա Մ17 17 (0)
2014 Ավստրիա Ավստրիա Մ18 2 (0)
2015-2016 Ավստրիա Ավստրիա Մ21 6 (0)
2014-ներկա Ավստրիա Ավստրիա 23 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 14-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 14-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ռեդ Բուլ Զալցբուրգ խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Լազարոն սկսել է Գրացերում։ 2011 թվականին նա միացավ Ռեդ Բուլ Զալցբուրգի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի նոյեմբերի 3-ին՝ փոխարինելով Վալյոն Բերիշային Ադմիրա Վակերի դեմ խաղում[5] և 16 տարեկան ու 224 օրական հասակում դառնալով Ավստրիայի Բունդեսլիգայի պատմության ամեներիտասարդ ֆուտբոլիստը[6]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի փետրվարի 23-ին՝ Ադմիրա Վակերի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց մարտի 13-ին՝ փոխարինելով Քևին Կամպլին Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Բազելի դեմ խաղում[8]։ 2013-14 մրցաշրջանում Լազարոն անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[9]։

2014 թվականի օգոստոսի 10-ին Լազարոն փոխարինման մտավ և գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գրյոդիգի դեմ խաղում[10]։ Օգոստոսի 23-ին՝ Ալտախի դեմ խաղում ավստրիացին կրկին փոխարինման մտավ ու դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Զալցբուրգին հաղթել 5-0 հաշվով[11]։ Սեպտեմբերի 24-ին Լազարոն 2 գոլային փոխանցում տվեց Ավստրիայի գավաթի Վիներ Շպորտկլուբի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-12 հաշվով[12]։ 2015 թվականի ապրիլի 4-ին նա դուբլ ձևակերպեց Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[13]։ 2016 թվականի մայիսի 15-ին ավստրիացին Լազարոն խփեց Վոլֆսբերգի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[14]։ Մայիսի 19-ին Լազարոն 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթի Ադմիրա Վակերի դեմ խաղում՝ օգնելով Ռեդ Բուլին հաղթել 5-0 հաշվով և նվաճել գավաթը[15]։

Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Լազարոն խփեց 2016 թվականի օգոստոսի 16-ին՝ գրավելով մրցակցի դարպասը Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[16]։ Զալցբուրգի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերի 26-ին՝ Ավստրիայի գավաթի Ֆլորիդսդորֆի դեմ խաղում[17]։ Դեկտեմբերի 3-ին Լազարոն 2 գոլային փոխանցում տվեց Ալտախի դեմ խաղում[18]։ 2017 թվականի ապրիլի 26-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթի կիսաեզրափակչի Ադմիրա Վակերի դեմ խաղում[19]։ Մայիսի 13-ին ավստրիացին խփեց Ռապիդ Վիեննայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ռեդ Բուլին[20]։ Մայիսի 25-ին Լազարոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[21]։ Հունիսի 1-ին նա գոլ խփեց Ավստրիայի գավաթի եզրափակչի Ռապիդ Վիեննայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[22]։ Ռեդ Բուլ Զալցբուրգի կազմում Լազարոն անցկացրեց 121 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Հերթա Բեռլին խմբագրել

2017 թվականի օգոստոսի 3-ին Լազարոն վարձավճարով միացավ Հերթա Բեռլինին[23][24][25][26]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 28-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Էստերսունդի դեմ խաղում[27]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Օնդրեյ Դուդային Բավարիա Մյունխենի դեմ խաղում[28]։ Նոյեմբերի 16-ին Հերթան գնեց Լազարոյի լրիվ տրանսֆերը[29][30][31]։ Դեկտեմբերի 17-ին նա 2 գոլային փոխանցում տվեց ՌԲ Լայպցիգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[32]։ Առաջին գոլը Հերթայի կազմում խփեց 2018 թվականի փետրվարի 10-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[33]։ Իր առաջին մրցաշրջանում Լազարոն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[34]։

2018 թվականի սեպտեմբերի 22-ին Լազարոն գոլի հեղինակ դարձավ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[35]։ Նոյեմբերի 24-ին նա գոլ խփեց Հոֆենհայմի դեմ հանդիպման 87-րդ րոպեին՝ փրկելով Հերթային պարտությունից[36]։ 2019 թվականի մայիսի 11-ին ավստրիացին 2 գոլային փոխանցում տվեց Աուգսբուրգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[37]։ Հերթա Բեռլինի կազմում Լազարոն անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Ինտեր Միլան խմբագրել

2019 թվականի հուլիսի 1-ին Լազարոն 4 տարվա պայմանագիր կնքեց Ինտեր Միլանի հետ[38][39][40]։ Ակումբը նրա համար վճարեց 22 միլիոն եվրո[41][42][43]։

Միջազգային կարիերա խմբագրել

Լազարոն ծնվել է Ավստրիայում անգոլացի հորից և հույն մորից[44], ու ներկայացրել է Ավստրիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[45]։ 2013 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 3 հանդիպումներում և դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[46]։ Հոկտեմբերին Լազարոն մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[47], իսկ Ավստրիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում[48]։

Ավստրիայի ազգային հավաքական Լազարոն առաջին անգամ հրավիրվեց 2014 թվականի մայիսին՝ Իսլանդիայի և Չեխիայի դեմ խաղերի համար[49][50]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մայիսի 30-ին՝ փոխարինելով Մարկո Արնաուտովիչին Իսլանդիայի դեմ ընկերական խաղում[51][52]։ 2016 թվականի մայիսին Լազարոն ընդգրկվեց Ավստրիայի՝ Եվրոպայի առաջնության համար նախնական 24-հոգանոց կազմում[53][54], սակայն դուրս մնաց վերջնական թիմից[55][56][57]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում նա անցկացրեց 2016 թվականի նոյեմբերի 15-ին՝ Սլովակիայի դեմ խաղում[58]։

Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Լազարոն խփեց 2018 թվականի նոյեմբերի 18-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում՝ գրավելով մրցակցի դարպասը հանդիպման ավելացված ժամանակում և 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Ավստրիային[59][60][61]։ Իր երկրորդ գոլը խփեց 2019 թվականի հունիսի 10-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում[62][63]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[64]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեդ Բուլ Զալցբուրգ 2012–13 Ավստրիայի Բունդեսլիգա 5 0 0 0 0 0 5 0
2013–14 11 2 1 0 1 0 13 2
2014–15 25 4 4 0 3 0 32 4
2015–16 17 2 4 0 1 0 22 2
2016–17 29 3 5 2 12 2 46 7
2017–18 0 0 1 0 2 0 3 0
Ընդհանուր 87 11 15 2 19 2 0 0 121 15
Լիֆերինգ (վարձավճար) 2013–14 2. Լիգա 3 0 3 0
Հերթա Բեռլին 2017–18 Գերմանիայի Բունդեսլիգա 26 2 1 0 4 0 31 2
2018–19 31 3 3 0 34 3
Ընդհանուր 57 5 4 0 4 0 0 0 65 5
Ինտեր Միլան 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 147 16 19 2 23 2 0 0 189 20

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[64]

Ավստրիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 4 0
2016 1 0
2017 6 0
2018 8 1
2019 4 1
Ընդհանուր 23 2

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 18, 2018 Վինդզոր Պարկ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա   Հյուսիսային Իռլանդիա 2–1 2–1 ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա B 2018–19
2. Հունիսի 10, 2019 Տոշե Պրոեսկի մարզադաշտ, Սկոպիե, Մակեդոնիա   Մակեդոնիա 1–1 4–1 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռեդ Բուլ Զալցբուրգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
  4. «Austria - V. Lazaro - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Red Bull Salzburg - FC Admira Wacker Mödling, Nov 3, 2012 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Valentino Lazaro: The most talented Austrian since David Alaba shining at Hertha Berlin | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. «Red Bull Salzburg - FC Admira Wacker Mödling, Feb 23, 2014 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. «FC Basel 1893 - Red Bull Salzburg, Mar 13, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  9. «Valentino Lazaro | Football Stats | Hertha Berlin | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. «Red Bull Salzburg - SV Grödig, Aug 10, 2014 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. «Red Bull Salzburg - SC Rheindorf Altach, Aug 23, 2014 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. «Wiener Sport-Club - Red Bull Salzburg, Sep 24, 2014 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  13. «Red Bull Salzburg - Austria Vienna, Apr 4, 2015 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  14. «Red Bull Salzburg - Wolfsberger AC, May 15, 2016 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, May 19, 2016 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  16. «GNK Dinamo Zagreb - Red Bull Salzburg, Aug 16, 2016 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  17. «Red Bull Salzburg - Floridsdorfer AC, Oct 26, 2016 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  18. «Red Bull Salzburg - SC Rheindorf Altach, Dec 3, 2016 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  19. «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, Apr 26, 2017 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  20. «Red Bull Salzburg - Rapid Vienna, May 13, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  21. «Austria Vienna - Red Bull Salzburg, May 25, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  22. «Rapid Vienna - Red Bull Salzburg, Jun 1, 2017 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  23. «Valentino Lazaro joins Hertha on loan - Teams - HerthaBSC.de». www.herthabsc.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  24. «FC Red Bull Salzburg - Valentino Lazaro joins Hertha BSC». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  25. «Lazaro Joins Hertha Berlin on Loan - Soccer News». Soccer News (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  26. Press, Associated (2017 թ․ օգոստոսի 3). «Austria international Lazaro to join Hertha from Salzburg». Daily Herald (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  27. «Östersunds FK - Hertha BSC, Sep 28, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  28. «Hertha BSC - Bayern Munich, Oct 1, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  29. «Hertha BSC confirm Lazaro signing - Teams - HerthaBSC.de». www.herthabsc.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  30. «Hertha Berlin sign Valentino Lazaro on permanent deal | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  31. «http://www.goalzz.com/?n=642831». www.goalzz.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  32. «RB Leipzig - Hertha BSC, Dec 17, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  33. «Bayer 04 Leverkusen - Hertha BSC, Feb 10, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  34. «Valentino Lazaro | Football Stats | Hertha Berlin | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  35. «Hertha BSC - Borussia Mönchengladbach, Sep 22, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  36. «Hertha BSC - TSG 1899 Hoffenheim, Nov 24, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  37. «FC Augsburg - Hertha BSC, May 11, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  38. «Valentino Lazaro is a new Inter player». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  39. «Official | Inter sign Valentino Lazaro from Hertha Berlin | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  40. «Lazaro completes Inter move». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  41. «Serie A transfer news: Valentino Lazaro joins Inter from Hertha Berlin in €22m move | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  42. «Official: Inter sign Valentino Lazaro». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  43. «Lazaro completes Inter move». Soccer News (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  44. «ÖFB baut Valentino Lazaro als zentralen Hoffnungsträger auf». krone.at (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  45. «Valentino Lazaro: 5 Things to Know About the New Inter Star». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  46. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Austria – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  47. FIFA.com. «FIFA U-17 World Cup UAE 2013 - Teams - Austria - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  48. FIFA.com. «FIFA U-17 World Cup UAE 2013 - Teams - Austria - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  49. «Austria to miss 3 regulars in Iceland, Czech games». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  50. «Austria to miss 3 regulars in Iceland, Czech games». AP NEWS. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  51. «Austria - Iceland, May 30, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  52. «Austria 1-1 Iceland». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  53. «Marcel Koller sticks with 'proven' Austria squad | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  54. «Koller names Austria squad for Euro 2016». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  55. «Austria's Euro 2016 roster». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  56. «No room for Lazaro in Austria squad for Euro 2016». KTVB (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  57. «Alaba headlines Austria's EURO squad with 15 Bundesliga representatives - bundesliga.com - the official Bundesliga website». - bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  58. «Austria - Slovakia, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  59. «Northern Ireland - Austria, Nov 18, 2018 - UEFA Nations League B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  60. Association, Press (2018 թ․ նոյեմբերի 18). «Valentino Lazaro's late strike for Austria ends Northern Ireland's search for point». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  61. «Northern Ireland 1-2 Austria: Valentino Lazaro hits sublime winner». Mail Online. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  62. «North Macedonia - Austria, Jun 10, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  63. «Macedonia vs. Austria - Football Match Summary - June 10, 2019 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  64. 64,0 64,1 «Valentino Lazaro». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  65. «Leipzig UCL place in doubt as Salzburg win». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  66. «FC Red Bull Salzburg - Red Bulls win historic fourth double!». redbulls (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինո Լազարո» հոդվածին։