Վալենտինա Ալեքսադրովնա Օսեևա (Օսեևա-Խմելյովա, ռուս.՝ Валентина Александровна Осеева, Осеева-Хмелёва, ապրիլի 15 (28), 1902[1] կամ ապրիլի 28, 1902(1902-04-28)[2][1], Կիև, Ռուսական կայսրություն[3][4] - հուլիսի 5, 1969(1969-07-05)[3][2][1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][4]), խորհրդային մանկական գրող[5][6]։ Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1952

Վալենտինա Օսեևա
Ծնվել էապրիլի 15 (28), 1902[1] կամ ապրիլի 28, 1902(1902-04-28)[2][1]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[3][4]
Վախճանվել էհուլիսի 5, 1969(1969-07-05)[3][2][1] (67 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][4]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունմանկագիր և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերպատմվածք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն

խմբագրել

Վալենտինա Օսեևան ծնվել Է 1902 թվականի ապրիլի 15 (28)-ին Կիևում, ինժեների ընտանիքում (էլևատորի տեսուչ), մայրը թերթում աշխատել է որպես սրբագրիչ։ Ծնողները մասնակցել են հեղափոխական շարժման և հաճախ տեղափոխվել մի վայրից մյուսը։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Վալենտինա Օսեևան մինչև 1923 թվականը սովորել է Կիևի Ն․ Լիսենկոյի անվան ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, սակայն չի ավարտել ուսումը։ Դրանից հետո ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։

1924-1940 թվականներին աշխատել է մանկական կումունաներում և անապաստան երեխաների ընդունարաններում որպես մանկավարժ և դաստիարակ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարհանման ժամանակ աշխատել է որպես դաստիարակ Բաշկիրիայի ԻԽՍՀ Կարաիդելսկի շրջանի Բայկի գյուղի մանկապարտեզում։

1952 թվականից իր ամուսնու՝ ֆանտաստ գրող Վ. Դ. Օխոտնիկովի հետ ապրել է Ղրիմում՝ Իզյումովկա գյուղում, որը տեղակայված է Հին Ղրիմ քաղաքից ոչ հեռու։ Գրողի ամենամեծ ստեղծագործություններից են նրա «Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները» (ռուս.՝ «Васёк Трубачёв и его товарищи») եռերգությունը և «Դինկա» (ռուս.՝ «Динка») ինքնակենսագրական վիպակը, որը հեղինակը նվիրել է իր մորը և քրոջը՝ Անժելային։

Վալենտինա Օսեևան մահացել է 1969 թվականի հուլիսի 5-ին։ Թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։

Ստեղծագործություն

խմբագրել
  • 1937 թվականին Վալենտինա Օսեևան խմբագրություն է տարել իր առաջին «Գրիշկա» պատմվածքը։
  • 1940 թվականին լույս է տեսել «Կարմիր կատու» (ռուս.՝ «Рыжий кот») առաջին գիրքը ։
  • Այնուհետև գրվել են պատմվածքների հետևյալ ժողովածուները երեխաների համար։
    • «Բաբկա» (ռուս.՝ «Бабка»),
    • «Կախարդական խոսք» (ռուս.՝ «Волшебное слово»),
    • «Հայրական բաճկոն» (ռուս.՝ «Отцовская куртка»),
    • «Իմ ընկերը» (ռուս.՝ «Мой товарищ»
  • «Ոզնի» բանաստեղծությունների գիրքը,
  • «Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները», 3 մաս (1947-1951)
  • 1959 թվականին լույս է տեսել «Դինկի» վիպակը,
  • 1969 թվականին լույս է տեսել «Դինկին հրաժեշտ է տալիս մանկությանը» (ռուս.՝ «Динка прощается с детством»), երկու վիպակներն էլ ինքնակենսագրական արմատներ ունեն։

Էկրանավորումներ

խմբագրել
Տարի Ֆիլմ
1955 «Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները»
1957 «Տրուբաչովի ջոկատը պայքարում է»
1971 «Գտի՛ր ինձ, Լյոնյա»
1983 «Վաղ, վաղ առավոտ»

Մրցանակներ

խմբագրել
  • Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ (1952) – «Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները» վիպակի 1-ին և 2-րդ մասերի համար
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Осеева Валентина Александровна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Литвинов В. М. Осеева // Краткая литературная энциклопедия. Т. 5: Мурари — Припев. — М.: Сов. энцикл., 1968. — Стб. 474—475.
  6. Арзамасцева И. Н. Осеева Валентина Александровна // Русские детские писатели XX века: Биобиблиографический словарь. — М.: Флинта; Наука, 1997. — С. 319—322. — ISBN 5-02-011304-2.