Վալենտինա Հյուգո (ծննդյան անունը՝ Վալենտինա Մարի Օգյուստին Գրոս, ֆր.՝ Valentine Marie Augustine Gross, Valentine Hugo, մարտի 16, 1887(1887-03-16)[1][2][3], Բոլուն սյուր Մեր - մարտի 16, 1968(1968-03-16)[1][2][3], Փարիզ), ֆրանսիացի նկարչուհի, պատկերազարդող։

Վալենտինա Հյուգո
Ծնվել էմարտի 16, 1887(1887-03-16)[1][2][3]
ԾննդավայրԲոլուն սյուր Մեր
Վախճանվել էմարտի 16, 1968(1968-03-16)[1][2][3] (81 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտություննկարչուհի, նկարազարդող և հագուստ ձևագծող
Ոճսյուրռեալիզմ
ԹեմաներՊատկերազարդում
ԱմուսինԺան Հյուգո[5]
 Valentine Hugo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վալենտինա Գրոսը ծնվել է 1887 թվականին, Ֆրանսիայի Բոլուն սյուր Մեր համայնքում, երաժիշտ Օգյուստ Գրոսի և Զելի Դեմլենի (ֆր.՝ Zèlie Dèmelin) ընտանիքում։ Վալենտինայի սերն արվեստի, երաժշտության և թատրոնի հանդեպ նկատվել է դեռևս վաղ տարիքում։ 1907-1910 թվականներին ուսանել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։

1914 թվականից մտերիմ է եղել Էրիկ Սատիի և Ժան Կոկտոյի հետ, ակտիվորեն մասնակցել է «Տոնահանդես» բալետի ստեղծմանը, այնուհետև սերտ բարեկամական հարաբերություններ է ունեցել ֆրանսիացի «Վեցյակ» կոմպոզիտորների հետ։

Ապագա ամուսնուն՝ ֆրանսիացի հայտնի գրող Վիկտոր Հյուգոյի ծոռանը՝ Ժան Հյուգոյին, Վալենտինա Գրոսը հանդիպել է պատերազմի ժամանակ, 1917 թվականին Միմի և Սիպ Գոդեբսկների տանը։ 1919 թվականին նրանք ամուսնացել են, Ժան Կոկտոն և Էրիկ Սատին եղել են նրանց հարսանիքի վկաները[6]։

1928 թվականին Վալենտինան ծանոթացել է սյուրռեալիստների հետ և 1930-1936 թվականներին ակտիվորեն համագործակցել նրանց հետ։ Միանալով Սյուրռեալիստական հետազոտությունների բյուրոյին՝ 1931 թվականին ստեղծել է Objet à fonctionnement symbolique-ը, որը ներկայացվել է 1933 թվականին Exposition surréalistic ցուցադրման ժամանակ[7]։ Խմբի հետ մասնակցել է այլ ցուցահանդեսների, այդ թվում՝ 1936 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ 1943 թվականին Հյուգոյի աշխատանքը ներառվել է Պեգգի Գուգենհայմի Exhibition by 31 Women նյույորքյան շոուում[8]։

1935 թվականին լուսանկարիչ Ման Ռեյնի մոտ եղել է մոդել (Valentine Hugo with her painting Les Surréalistes 1935): Վալենտինայի սյուռեալիստական աշխատաքներից են Անդրե Բրետոնի, Արթյուր Ռեմբոյի, Ռենե Կրևելի, Պոլ Էլուարի, Տրիստան Տցարայի, Փոլ Մորանի և այլոց դիմանկարները։

Կյանքի վերջին տարիներն անց է կացրել միայնակության և աղքատության մեջ, վաճառել գրքերն ու նկարները։ Մահացել է իր ծննդյան օրը՝ 1968 թվականի մարտի 16-ին։

Գրքերի պատկերազարդումներ խմբագրել

Ցուցահանդսներ խմբագրել

Առաջին անգամ 1933 թվականին Surindépendants Սալոնում իր աշխատանքները ներկայացրել է սյուրռեալիստների հետ, այնուհետև ցուցադրություններ ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում։

  • Տեներիֆ (1935 թ.)
  • Կոպենհագեն (1935 թ.)
  • Նյու Յորք (1937 թ.)
  • Տոկիո (1937 թ.)

Վալենտինա Հյուգոյի ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունը 1977 թվականին տեղի է ունեցել Culturel Thibaud de Champagne կենտրոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. Union List of Artist Names — 2019.
  6. Эрик Сати, Юрий Ханон «Воспоминания задним числом». — второе. — СПб.: Центр Средней Музыки & Лики России, 2010. — С. 449. — 682 с. — ISBN 978-5-87417-338-8
  7. «Valentine Hugo - AWARE». AWARE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  8. Butler, Cornelia H.; Schwartz, Alexandra (2010). Modern Women: Women Artists at The Museum of Modern Art. New York: Museum of Modern Art. էջ 45. ISBN 9780870707711.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Հյուգո» հոդվածին։