Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան։ Բացվել է 2001 թվականի մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան 43-րդ տարելիցի օրը։ Գտնվում է Հայաստանի Արարատի մարզի Արարատ գյուղում։
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Արարատ |
Վայր | Արարատ |
Հասցե | Գարեգին Նժդեհի փողոց 7, գյուղ Արարատ, Արարատի մարզ, Հայաստան |
Հիմնադրվել է | 2001 |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելՀայաստանի կառավարությունը 2000 թվականին որոշում է կայացրել Հայաստանի ազգային հերոս, հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ստեղծելու մասին[1]։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանում ամփոփված է Վազգեն Սարգսյան գրողի, զինվորի, սպարապետի, պետական գործչի կյանքն ու կենսագրությունը ներկայացնող պատմությունը։
Տուն-թանգարանի բակում տեղադրված է սպարապետի կիսանդրին (քանդակագործ` Կամսար Ղազարյան)։
Միջոցառումներ
խմբագրելՍպարապետի ծննդյան օրը մարտի 5-ին թանգարանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ[2]։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է Արարատի մարզի Արարատ գյուղում, Գարեգին Նժդեհի փողոցի 7 հասցեում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Արարատում բացվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը
- ↑ «Ուսանողները Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը կայցելեն նրա տուն-թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան կատեգորիայում։ |