Վազգեն Սարգսյանի կիսանդրի (Վաղարշապատ)
Վազգեն Սարգսյանի կիսանդրին Վաղարշապատում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգեն Սարգսյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Վազգեն Սարգսյանի կիսանդրի, սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ։ Տեղադրվել է 2015 թվականին։
Տեսակ | հուշարձան |
---|---|
Քանդակագործ | Ռուբեն Նալբանդյան |
Ստեղծում | 2015 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Վաղարշապատ |
Շինության ձև | Կիսանդրի |
Ներկա վիճակ | Կանգուն |
Հեղինակներ
խմբագրելՊատմություն
խմբագրելՎաղարշապատ քաղաքի ամենաերկար փողոցն անվանակոչվել է Վազգեն Սարգսյանի անունով և համանուն հրապարակում տեղադրվել է սպարապետի կիսանդրին, որի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սպարապետի ընտանիքի անդամները, Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, գեներալներ, զինվորականներ, էջմիածինցիներ։ Կիսանդրին բացվել է Վաղարշապատի 2790-րդ տարելիցին[1]։