Վազգեն Նազանյան

հայ մանկավարժ

Վազգեն Կարապետի Նազանյան (1913, Ղուլալի, Հայաստան), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):

Վազգեն Նազանյան
Ծնվել է1913
ԾննդավայրՂուլալի, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վազգեն Նազանյանը ծնվել է 1913 թվականի Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ Նազանյանն ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը։ 1935 թվականին նշանակվել է ուսուցիչ շրջանի Արծվաբերդ գյուղում[1]։

1939 թվականի դեկտեմբերի 22-ին զորակոչվել է կարմիր բանակ և ծառայել է 22-րդ տանկային բրիգադում՝ Գրոդնո և Կաունաս քաղաքներում։ 1941 թվականի հունիսի 22-ին գունդը եղել է մարտական դիրքերում։ Մարտերից մեկում Վազգենը վիրավորվել է, բայց զորամասից չի հեռացել։ Ապաքինվելուց հետո նորից մեկնել է ռազմաճակատ։ 1943 թվականին ռազմաճակատում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1943 թվականին ամառային հարձակմանը մասնակցել է 128-րդ առանձին հակատանկային գումարտակում որպես վաշտի ավագ։ Մարտնչել է 1-ին և 2-րդ Ուկրաինական ռազմաճակատներում և նորից վիրավորվել է, բայց մնացել է ռազմաճակատում։ Նույն զորամասի կազմում մասնակցել է Լեհաստանի և Ռումինիայի ազատագրմանը։ 1944 թվականի մայիսի 23-ին վիրավորվել է, տեղափոխվել է հոսպիտալ, բուժվել է 7 ամիս։ 1944 թվականի դեկտեմբերին Նազանյանը գործուղվել է ռազմաքաղաքական ուսումնարան, ուր սովորել է մինչև 1945 թվականի հոկտեմբերը և այնտեղից էլ զորացրվել է[1]։

1951 թվականին ավարտել է Թբիլիսիի Պուշկինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայկական հեռակա բաժինը։ Հայրենական մեծ պատերազմի վետերանը մարտական առաջադրանքները կատարելու համար գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ստացել է մի շարք շնորհակալագրեր և պարգևատրվել է «Խիզախության համար», «Արիության համար» մեդալներով, իսկ որպես ուսուցիչ՝ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով[1]։

Պագևներ խմբագրել

  • «Խիզախության համար» մեդալ
  • «Արիության համար» մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել