Վազգեն Մուրադյան

հայ կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վազգեն Մուրադյան, (հոկտեմբերի 17, 1921(1921-10-17), Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ - փետրվարի 18, 2018(2018-02-18), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]), հայ կոմպոզիտոր։ Ստեղծագործել է նվագախմբի գրեթե բոլոր գործիքների համար[3]՝ կլարնետի[4], տուբա[5] tֆագոտի («Մեծ ֆագոտ»)[6], վիոլա դ՛ամուր[7]։

Վազգեն Մուրադյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 17, 1921(1921-10-17)
Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ
Երկիր ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մահացել էփետրվարի 18, 2018(2018-02-18) (96 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր և կլասիցիստ
ԿրթությունՎենետիկի Բենեդետտո Մարչելլոյի անվան կոնսերվատորիա

Բանաստեղծ Գևորգ Էմինի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Վազգեն Մուրադյանը ծնվել է 1921 թվականին, Աշտարակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ընկել համակենտրոնացման ճամբար, փախել Վիեննա, ապա՝ Իտալիա։ Վենետիկում ուսանել է «Բենեդետտո Մարչելլո» կոնսերվատորիայում, սովորել նվագել ջութակ և սիրո ջութ (վիոլա դ´ամուր)` դառնալով վերջինի միակ հայ մասնագետն աշխարհում։

Գրել է երգեր, խմբերգեր, սիմֆոնիկ գործեր, կոնցերտ հոբոյի և նվագախմբի համար, սոնատներ, պիեսներ դաշնամուրի, ջութակի, սիրո ջութի, հոբոյի համար, որոնք կատարվել են ԱՄՆ-ում։ 1948 թվականին ստացել է երաժշտության պրոֆեսորի կոչում և սկսել մանկավարժական գործունեությունը։ 1993 թվականին Երևանում կայացել է նրա հոբելյանական երեկոն։ 1950 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում։ ԱՄՆ Կոմպոզիտորների և հեղինակ կատարողների միության անդամ է[8][9]։ Վախճանվել է 2018 թվականին, Նյու Յորքում։

Մրցանակներ խմբագրել

  • «Թեքեյան» կենտրոնի մրցանակ, Բեյրութ, 1962

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Vazgen Muradian». Discogs.
  2. «Vazgen Muradian Obituary - Frank E. Campbell The Funeral Chapel - New York NY». m.legacy.com.
  3. Morris, R. Winston (2006 թ․ նոյեմբերի 8). «Guide to the Tuba Repertoire, Second Edition: The New Tuba Source Book». Indiana University Press – via Google Books.
  4. https://digital.library.unt.edu/ark:/67531/metadc3299/m2/1/high_res_d/dissertation.pdf
  5. Morris, R. Winston (2006 թ․ նոյեմբերի 8). «Guide to the Tuba Repertoire, Second Edition: The New Tuba Source Book». Indiana University Press – via Google Books.
  6. «The Big Bassoon - Muradian, Palider, etc, / Nigro - HBDirect Classical». www.hbdirect.com.(չաշխատող հղում)
  7. Danks, Harry (1979 թ․ մայիսի 29). «The Viola D'amore». Theodore Front Music – via Google Books.
  8. Ա. Բախչինյան, «Հայազգի գործիչներ»
  9. «Վազգեն Մուրադյանի կենասգրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել