Վազգեն Մանասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Իգնատի Մանասյան (մարտի 13, 1958[1], Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 9, 2024[2]), հայկական արմատներով խորհրդային և տաջիկ ֆուտբոլիստ, հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1988), մարզիչ։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 13, 1958[1] | ||
Ծննդավայր | Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Մահվան ամսաթիվ | հունվարի 9, 2024[2] (65 տարեկան) | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն
խմբագրելՎազգեն Մանասյանը ֆուտբոլ սկսել է խաղալ Դուշանբեի շենքերի բակերում։ 1968-1970 թվականներին մասնակցել է «Կաշվե գնդակ» համամիութենական մրցույթին։ Այնուհետև ընդունվել է «Սպարտակ» մարզադաշտին կից թիվ 5 մանկապատանեկան մարզադպրոց։ Մարզվել է Վալերի Ֆայզրախմանովի և Վալերի Կորչեևի մոտ։ 1975-1979 թվականներին սովորել է Տաջիկստանի պոլիտեխնիկական ինստիտուտում և միաժամանակ հանդես է եկել ինստիտուտի թիմում Տաջիկստանի առաջնությունում։ 1979 թվականի սեպտեմբերին հրավիրվել է «Պամիր»։ Քանի որ նրան հնարավոր չէր հայտագրել, Մանասյանը խաղացել է փոխարինող կազմում, որտեղ էլ դրսևորել է իր ռմբարկուական որակները։
1980 թվականից հանդես է եկել թիմի հիմնական կազմում։ Առաջին մրցաշրջանում մասնակցել է առաջնության բոլոր 46 հանդիպումներին և դարձել 16 գոլի հեղինակ։ Հետագա մրցաշրջաններում նույնպես նա շատ գոլեր է խփել, իսկ թիմն առաջին լիգայում առաջատարի դերում է եղել։ 1986 թվականի առաջնությունում Մանասյանը խփել է 27 գոլ։ Այդ ցուցանիշը նրան թույլ է տվել դառնալ «Տաջիկստանի Կոմսոմոլեց» թերթի «Կրակող խաղակոշիկների» մրցանակակիր, որը սահմանվել է մրցաշրջանի առաջին լիգայի ամենաարդյունավետ ռմբարկուի համար։ 1987 թվականի մայիսի 31-ին «Ռոստսելմաշ»-ի դեմ արտագնա խաղում նա խփել է իր 100-րդ գոլը ազգային առաջնություններում առաջին լիգայի թիմերի կազմում։ 1988 թվականի մրցաշրջանում նա օգնեց թիմին նվաճել փոքր ոսկե մեդալներ առաջին լիգայի առաջնությունում և դուրս գալ բարձրագույն լիգա։ Արդյունքում 120 գոլով նա դարձավ առաջին լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը։ Բարձրագույն լիգայում Մանասյանն այնքան էլ արդյունավետ չի խաղացել. երեք մրցաշրջանում նա խփել է ընդամենը 3 գոլ[3]։
1992 թվականի ապրիլին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, հեռացել է «Պամիր»-ից և տեղափոխվել «Զենիթ»[4]։ Սանկտ Պետերբուրգում 4 խաղ է անցկացրել, որպես «հարձակվող»[5]։ Վնասվածքը նրան խանգարել է թիմում տեղ գրավել՝ «Սպարտակի» հետ խաղում սեպավոր խաղակոշիկով կանգնել են նրա ոտքի աքիլլեսյան ջլի վրա։ Ամառային ընդմիջմանը նրա վնասվածքն ապաքինվել է, սակայն ստուգողական խաղում կրկին վնասվածք է ստացել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ խաղացողի մոտ ջիլը մասնակի պատռվել է։ Արդյունքում, ակումբի ղեկավարության հետ փոխհամաձայնությամբ պայմանագիրը լուծարվել է, Մանասյանը վերադարձել է Դուշանբե, որտեղ ամբողջովին բուժել է վնասվածքը և տեղափոխվել Ուկրաինա, որտեղ մի քանի մրցաշրջան է անցկացրել առաջին լիգայի «Վորսկլա» ակումբում՝ ստանալով Ուկրաինայի քաղաքացիություն[6]։ 1992 թվականին նա մեկ հանդիպում է անցկացրել Տաջիկստանի ազգային հավաքականի կազմում[7]։
Կարիերան ավարտել է 1996 թվականին՝ Ռուսաստանի երկրորդ լիգայի «Ինդուստրիա» (Բորովսկ) թիմում։ Այնուհետև վերադարձել է Պոլտավա, որտեղ մարզել է КФК թիմը, ինչպես նաև եղել Պոլտավայի մարզի տարբեր տարիքի թիմերի գլխավոր մարզիչը։
2003 թվականի դեկտեմբերից մարզել է Վոլոչանին-Ռատմիր ակումբը[8]։ 2004 թվականին հեռացել է թիմից։ 2005 թվականին աշխատել է «Նովոռոսիյսկ» ֆուտբոլային ակումբի հետ, որը խաղացել է Հարավային դաշնային շրջանի սիրողական լիգայում[9]։ 2006-2007 թվականներին գլխավորել է Պավլովսկի ստանիցայի «Կոլոս» ֆուտբոլային ակումբը[10]։ 2011 թվականի սկզբին նա նշանակվել է Ուզբեկստանի առաջնության առաջին լիգայում հանդես եկող Տաշքենդի «Լոկոմոտիվ» ակումբի գլխավոր մարզիչ[10]։ Հետագայում դարձել է ակումբի մարզչական շտաբի անդամ[11]։
Մանասյանը ունի երկու երեխա՝ ավագ դուստրը՝ Օլգան և որդին Արսենը (ծն. 01/08/1987)։ Օլգան աշխատում է որպես Պոլտավայի մարզի գլխավոր մանկաբույժ։ Արսեն Մանասյանը նույնպես ընտրել է ֆուտբոլիստի մասնագիտությունը[12]։
2021 թվականին Վազգեն Մանասյանի մոտ ախտորոշվել է օնկոլոգիական հիվանդություն։ Մահացել է Տաշքենդում 2024 թվականի հունվարի 9-ի գիշերը[13]։
Վիճակագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.championat.com/football/news-5387280-umer-eks-futbolist-zenita-vazgen-manasyan.html
- ↑ «Манасян Вазген». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «История «Зенита». Сезон 1992». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Статистика на сайте zenit-history.ru». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Офіційний сайт Федерації футболу України». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «International Matches 1992 — Asia». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Из «Памира» — в тверскую Венецию(չաշխատող հղում)
- ↑ «ФК «Новороссийск»: цвета прежние, тренер новый». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 10,0 10,1 «В списке футболистов мира есть и павловчане» (ռուսերեն). Pav-edin23.ru. 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Вазген Манасян стал помощником главного тренера ташкентского «Локомотива»
- ↑ Манасян Арсен Вазгенович
- ↑ «Ушёл из жизни ветеран таджикского футбола Вазген Манасян – Федерация Футбола Таджикистана» (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 9-ին.