Վազգեն Գևորգյան
Վազգեն Ասքանազի Գևորգյան (1923, մարտի 31, Ներքին Ախտա, այժմ՝ Հրազդան[1] - 2002, մայիսի 15, Երևան[2]), հայ գրականագետ, թարգմանիչ, դոցենտ, պրոֆեսոր[2], Ստեփան Զորյանի անվան մրցանակի 1980 թվականի դափնեկիր (Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի թարգմանության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։
Վազգեն Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1923 |
Ծննդավայր | Հրազդան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 15, 2002 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ և թարգմանիչ |
Լեզու | հայերեն և գրաբար |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1945, 1950) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ և պրոֆեսոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ |
Վազգեն Գևորգյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
1942-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1946—1950 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում[1]։ 1950 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և մինչև 1984 թվականը գրաբար է դասավանդել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում, իսկ 1985 թվականից մինչև կյանքի վերջը՝ հայոց լեզվի պատմության ամբիոնում։
1994-1995 ուսումնական տարում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հրավերով Վ. Գևորգյանը գրաբար է դասավանդել Երուսաղեմի Ալեք և Մարի Մանուկյանների անվան ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում։
Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի շքանշանով, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» և այլ մեդալներով[2]։
ՀիշատակԽմբագրել
Նրա անունով է կոչվում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի լսարաններից մեկը։
ԵրկերԽմբագրել
- Լերմոնտով (ողբերգություն 5 գործողությամբ), Ե., 1956, 183 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից և գրաբարից)Խմբագրել
- Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության (ծաղկաքաղ), Ե., «Հայաստան», 1970, 128 էջ։
- Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե., «Հայաստան», 1971, 156 էջ։
- Գրիգրր Նարեկացի, Մատյան ողբերգության, Ե., 1979։
- Ռուս դասականների գրադարան։ Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը և «Փախստականը» պոեմը թարգմանել է Վ. Գևորգյանը), Ե., «Սովետական գրող», 1982, 576 էջ։