Վազգեն Բաբայան
Վազգեն Սևոյի Բաբայան (հունվարի 25, 1931, Նուկզար, Շամխորի շրջան, Ադրբեջան - դեկտեմբերի 4, 2016[1]), հայ մեքենագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1988): ՀԳԳԱ թղթակից անդամ (1999):
Վազգեն Բաբայան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1931 |
Ծննդավայր | Նուկզար, Շամխորի շրջան, Ադրբեջան |
Մահացել է | դեկտեմբերի 4, 2016 (85 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1954) |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1981) |
Մասնագիտություն | մեքենագետ |
ԿենսագրությունԽմբագրել
Վազգեն Բաբայանը ծնվել է 1931 թվականի հունվարի 25-ին, Նյուզգեր (այժմ՝ Նուկզար, Ադրբեջանի Շամխորի շրջան) գյուղում։ 1954 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1957-1960 թվականներին աշխատել է Շամխորի ոռոգման մեքենայացման կայանի փորձարար-մեխանիկական լաբորատորիայի վարիչ, 1960-2003 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտում, 1972-2003 թվականներին՝ լեռնային երկրագործության քարքարոտ և աղուտ հողերի մեքենայացման բաժնի վարիչ, 1981-1993 թվականներին, միաժամանակ՝ «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ[2]։
Աշխատանքները վերաբերում են քարքարոտ և աղուտ հողերի յուրացման մեքենաների համալիրի մշակման, լեռնային երկրագործության մեքենայացման խնդիրներին։ Ստեղծված մեքենաները (քարհավաք ԿՈւՄ-1, 2, ՍԿՆ-3, 2, քարհավաք և քարջարդ ԿԴԿ-50 և այլ) ներդրվել են արտադրության մեջ (խՍՀՄ-ում և Կուբայում)։
ՊարգևներԽմբագրել
ԵրկերԽմբագրել
- Машины для освоения каменистых земель, М.,1979 (համահեղինակ)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Бабаян Вазген Севоевич — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ Վերցված է 2019-06-16
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 182:
ԳրականությունԽմբագրել
- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5