Վագինիզմ, վիճակ, երբ կնոջ մոտ ակամա մկանային սպազմը թույլ չի տալիս առնանդամին ներհրվել հեշտոց[2]։ Այն հաճախ հանգեցնում է սեռական հարաբերության ժամանակ ցավի առաջացման[2]։ Այն հիմնականում ի հայտ է գալիս հենց առաջին սեռական հարաբերության փորձի ժամանակ[1]։

Վագինիզմ
Levator ani.png
Ներառված մկանները
ՊատճառՎախ ցավից[1]
Հիվանդության ախտանշաններՑավ սեռական ակտի ժամանակ[2]
Բժշկական մասնագիտությունԳինեկոլոգիա, Սեքսոլոգիա
ՀՄԴ-9625.1
ՀՄԴ-10N94.2
ՀոմանիշներՎագինիզմուս, սեռա-կոնքային ցավային խանգարում[3]
Ռիսկի գործոններՍեռական բռնության պատմություն, էնդոմետրիոզ, վագինիտ, նախկինում իրականացված էպիզիոտոմիա[2]
ԱխտորոշումՀիմնված ախտանիշների և կոնքի հետազոտության վրա[2]
Տարբերակիչ ախտորոշումԴիսպարեունիա (ցավոտ սեռական հարաբերություն)[4]
ԲուժումՎարքային թերապիա, հեշտոցի աստիճանաբար լայնացում[2]
ԿանխատեսումԲուժման պարագայում հիմնականում բավարար[5]
Հանդիպման հաճախականությունԿանանց 0,5%-ի մոտ[2]
Vaginismus Վիքիպահեստում

Վագինիզմի հիմքում ընկած պատճառը հիմնականում վախն է առ այն, որ ներհրումը (կուսազրկումը) կարող է լինել ցավոտ[1]։ Ռիսկի գործոններից են նախկինում տեղի ունեցած սեռական բռնությունը, էնդոմետրիոզը, վագինիտը կամ նախկինում իրականացված էպիզիոտոմիան[2]։ Ախտորոշումը հիմնականում կատարվում է ախտանիշների և կոնքի զննման հիման վրա[2]։ Կարևոր պայման է որևէ անատոմիական կամ ֆիզիկալ խնդիրների բացակայությունը, և կնոջ կողմից սեռական ակտի իրականացման ցանկությունը[1][6]։

Բուժումը կարող է ներառել վարքային թերապիա, օրինակ՝ համակարգային դեսենսիբիլիզացիա (խնդրի պատճառ հանդիսացող գործոնների հետ աստիճանաբար առերեսվում, որի արդյունքում իջնում է զգայունությունը այդ գործոնների նկատմամբ) և հեշտոցի պատերի աստիճանաբար լայնացում[2][1]։ Վիրահատական բուժում հիմնականում ցուցված չէ[5]։ Բոտուլոտոքսինի ազդեցությունը դեռևս հետազոտվում է[2]։ Այս խնդրով տառապում են կանանց մոտավորապես 0,5%-ը[2]։ Բուժման պարագայում ելքը հիմնականում բարենպաստ է[5]։

Նշաններ և ախտանիշներԽմբագրել

Հեշտոցային ներհրման ժամանակ ցավի արտահայտվածության աստիճանը տարբեր կանանց մոտ տարբեր է[7]։

ՊատճառներԽմբագրել

Առաջնային վագինիզմԽմբագրել

Վագինիզմի մասին խոսում ենք, երբ ներհրմամբ իրականացվող սեռական հարաբերությունը կամ այլ հեշտոցային ներհրում անհնար է իրականացնել առանց ցավի զգացողության։ Այն հիմնականում հայտնաբերվում է դեռահաս աղջիկների և կյանքի 2-րդ տասնամյակում գտնվող կանանց մոտ, քանի որ այս տարիքում է երբ աղջիկների և երիտասարդ կանանց մեծամասնությունը առաջին անգամ փորձում են օգտագործել տամպոն, զբաղվում են սեռական հարաբերությամբ, կամ ենթարկվում են Պապ թեստի։ Վագինիզմի առկայության մասին կարելի է չիմանալ մինչև առաջին հեշտոցային ներհրման փորձը։ Վագինիզմի պատճառները կարող են մնալ անհայտ[8]։

Առաջնային վագինիզմի բերող հիմնական պատճառներից մի քանիսն են՝

  • Քրոնիկ ցավային վիճակներ, կամ ցավից խուսափող վարքագիծ[9]։
  • Սեռական գրգռման նկատմամբ բացասական էմոցիոնալ ռեակցիա, այսինքն՝ տհաճության զգացում ինչպես գիտակցական, այնպես էլ ենթագիտակցական մակարդակներում[10]։
  • Խիստ պահպանողական բարոյական դաստիարակություն, ինչը նույնպես կարող է առաջացնել բացասական էմոցիաներ[11]։

Առաջնային վագինզիմը շատ հաճախ իդիոպաթիկ (անհայտ ծագման) է[12]։

Լամոնտը դասակարգել է վագինիզմը[13]՝ կախված ծանրության աստիճանից։ Լամոնտը նկարագրում է վագինիզմի չորս աստիճան։ Վագինիզմի առաջին աստիճանի դեպքում անձի մոտ դիտվում է կոնքի հատակի մկանների սպազմ, որը կարող է անցնել ինքնակառավարման միջոցով։ Երկրորդ աստիճանի դեպքում սպազմը կրկին առկա է, սակայն, չնայած ինքնակառավարման փորձերի, չի անցնում։ Երրորդ աստիճանի դեպքում պացիենտը բարձրացնում է հետույքը՝ չթողնելով, որպեսզի իրեն զննեն։ Վագինիզմի չորրորդ աստիճանի դեպքում (հայտնի նաև ինչպես 4-րդ կարգի վագինիզմ), որը հանդիսանում է վագինիզմի ամենածանր ձևը, պացիենտը բարձրացնում է հետույքը, հետ է քաշվում և ամուր փակում է ազդրերը՝ զննումից խուսափելու համար։ Պացիկ անունով բժիշկը Լամոնտի դասակարգմանը ավելացրել է նաև 5-րդ աստիճանը, որի դեպքում, մնացած դրսևորումներից բացի, պացիենտի մոտ նաև դիտվում են ընդերային ռեակցիաներ՝ քրտնարտադրություն, թոքերի գերօդափոխություն (շնչառության հաճախականացում), սրտխփոց, դող, ցնցումներ, սրտխառնոց, փսխում, գիտակցության կորուստ, աթոռից փախչելու կամ բժշկի վրա հարձակվելու ցանկություն[14]։

Չնայած նրան, որ վագինիզմի առաջացման համար հիմնական պատասխանատու մկանը հանդիսանում է ցայլքա-պուչուկային մկանը (musculus pubococcygeus), Պացիկը առանձնացրել է նաև 2 հավելյալ մկաններ, որոնց սպազմը նույնպես բերում է վագինիզմի առաջացման։ Այդ մկաններն են մուտքի մկանը (բուլբոկավերնոզ) և միջին-հեշտոցային մկանը (ցայլքա-ուղիղաղիքային, puborectalis)։ Մուտքի մկանի սպազմը հանդիսանում է անհաջող սեռական հարաբերությունից հետևյալ գանգատի պատճառը՝ «․․․առնանդամը կարծես դեմ է առնում քարե պատին»[8]։

Երկրորդային վագինիզմԽմբագրել

Երկրորդային վագինիզմի մասին խոսում ենք այն դեպքում, երբ պացիենտը, ով մինչ այս ունեցել է հեշտոցային ներհրմամբ հաջողված սեռական հարաբերություն, առնչվում է այս խնդրի հետ։ Սա կարող է լինել ֆիզիկալ որևէ վիճակի պատճառ, ինչպիսին է՝ սնկային վարակը կամ ծննդաբերության ընթացքում ստացած տրավման, սակայն, որոշ դեպքերում պատճառը կարող է լինել հոգեբանական, կամ այս երկուսի զուգորդումը։ Երկրորդային վագինիզմի բուժումը նույնն է ինչ առաջնային վագինիզմի բուժումը, սակայն, որոշ դեպքերում, նախկինում հաջողված ներհրումը կարող է նպաստել այս խնդրի ավելի արագ հաղթահարմանը։ Պերիմենոպաուզալ կամ մենոպաուզալ փուլում գտնվող կանանց մոտ էստրոգենի արտադրության պակասի հետևանքով շատ հաճախ առաջանում է ամոթույքի և հեշտոցային հյուսվածքի չորություն, ինչը կարող է բերել «միկրո-ճաքերի» առաջացման, որոնց հետևանքով սկզբից դիտվում է ցավ սեռական օրգանների շրջանում, որը այնուհետև բերում է վագինիզմի առաջացման[15]։

ՄեխանիզմԽմբագրել

Վագինիզմը հիմնականում առաջանում է հետևյալ մկանների սպազմի հետևանքով՝ ցայլքա-պոչուկային, հետանցքը բարձրացնող, բուլբոկավերնոզ, ցիրկումվագինալ կամ շուրջհեշտոցային մկաններ[16]։

ԱխտորոշումԽմբագրել

Վագինիզմի, ինչպես նաև կանանց այլ սեռական դիսֆունկցիաների ախտորոշումը կարելի է իրականացնել, երբ «ախտանիշները այնքան արտահայտված են, որ բերում են անհարմարության առաջացման»[17]։ Ըստ DSM-IV-TR-ի վագինիզմը «սեռական հարաբերության ժամանակ հեշտոցի արտաքին 1/3-ի մկանների ակամա կրկնվող կամ կայուն սպազմն է, որը բերում է էական դիսթրեսի կամ միջանձնային խնդիրների առաջացման»[17]։

ԲուժումԽմբագրել

Դեռևս պարզ չէ, թե համակարգային դեսենսիտիզացիան համարվում է ավելի լավ բուժում քան մնացած մեթոդները, որոնց մեջ մտնում է նաև ոչինչ չանելը, թե ոչ[18]։

ՀոգեբանականԽմբագրել

2011 թվականին իրականացված հետազոտության համաձայն վագինիզմով տառապողների մոտ 2 անգամ ավելի հաճախ է հանդիպում մանկական տարիքում սեռական կապը, և նրանք ունեն բացասական վերաբերմունք իրենց սեռականության նկատմամբ, մինչդեռ չի հայտնաբերվել որևէ կապ սեռական կրթության պակասի կամ (ոչ սեռական) ֆիզիկական բռնության հետ[19]։

ՖիզիկալԽմբագրել

 
Վագինիզմի բուժման համար օգտագործվող լայնիչներ

Հաճախ ցավոտ սեռական հարաբերություն ունեցող պացիենտների հետ առնչվելիս, գինեկոլոգները խորհուրդ են տալիս փորձել Կեգելի վարժություններ և օգտագործել հավելյալ քսուկներ (լուբրիկանտներ)[20][21][22][23]։ Այն մկանների մարզումը, որոնք ակամա կծկվում են վագինիզմի ժամանակ, որոշ մարդկանց համար կարող է թվալ ծայրահեղ անտրամաբանական։ Չնայած նրան, որ վագինիզմը չի ազդում կնոջ մոտ լուբրիկանտներ արտադրելու ունակության վրա, հավելյալ լուբրիկանտների օգտագործումը կարող է օգնել ներհրման հարցում։ Սրա բացատրությունը կայանում է նրանում, որ կնոջ մոտ բնական լուբրիկանտների արտադրությունը կարող է խանգարվել, եթե նա գտնվում է տագնապային վիճակում կամ զգում է ցավ։ Վագինիզմի բուժման համար նաև կիրառվում են Հեգարի լայնիչները (երբեմն կոչվում են նաև հեշտոցային մարզիչներ), որոնք մտցվում են հեշտոցի մեջ՝ լայնացնելով վերջինիս պատերը։ Լայնիչների չափսերը աստիճանաբար պետք է մեծացնել[24][25]։

ՆեյրոմոդուլյատորներԽմբագրել

Բոտուլոտոքսին A-ն համարվում է վագինիզմի բուժման տարբերակներից մեկը, քանզի այն կարող է ժամանակավորապես նվազեցնել կոնքի հատակի մկանների գերկծկողականությունը։ Չնայած նրան, որ չկան իրականացված այս բուժումը հաստատող ռանդոմիզացված հետազոտություններ, փոքր խմբեր ներառող փորձառական հետազոտությունները ապացուցել են այս մեթոդի արդյունավետությունը՝ դրական արդյունքը պահպանվել է առնվազն 10 ամիսների ընթացքում[16][26]։ Նույն մեխանիզմով Լիդոկայինը նույնպես համարվում է բուժման փորձառական մեթոդ[16][27]։

Տագնապամարիչները և հակադեպրեսանտները ֆարմակոթերապիայի այլ մեթոդներ, որոնք նշանակվում են այլ հոգեթերապևտիկ միջոցների հետ միասին, կամ եթե տվյալ մարդու մոտ իր վիճակի նկատմամբ կա բարձր աստիճանի տագնապ[16]։ Այս դեղամիջոցների արդյունավետությունը չի վերահսկվել[16]։

ՀամաճարակաբանությունԽմբագրել

Վագինիզմի իրական համաճարակաբանական հետազոտություն չի իրականացվել, քանի ախտորոշումը հստակեցնելու համար հարկավոր է պացիենտին ենթարկել ցավոտ զննման, ինչից շատերը կհրաժարվեն։ Ներկայումս առկա տվյալները հիմնականում ստացվել են կլինիկաներ դիմաց հիվանդներից[16]։

Վագինիզմը հետազոտությունը Մարոկոյում և Շվեդիայում ցույց է տվել 6% տարածվածություն։ Բրիտանական և Ավստրալիական հետազոտությունները ցույց տվեցին, որ մարդկանց 18-20%-ի մոտ առկա է դիսպարեունիա (ցավոտ սեռական հարաբերություն), մինչդեռ ավելի մեծ Բրիտանացիների մոտ այս թիվը կազմում է ընդամենը 2%[28]:

Ըստ ամենանոր ուսումնասիրությունների սեռական թերապիայի դիմած կամ սեռական խնդիրներից գանգատվող պացիենտների 5-47%-ի մոտ առկա է վագինիզմ, և առկա է էական տարբերություն մշակույթների միջև[29]։ Պարզ է դարձել, որ հասարակության ակնկալիքները մարդու սեռականությունից շատ մեծ ազդեցություն են ունենում վագինիզմի զարգացման վրա[30]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Vaginismus»։ Merck Manuals Professional Edition։ April 2013։ Վերցված է հոկտեմբերի 15, 2018 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ferri Fred F. (2016)։ Ferri's Clinical Advisor 2017 E-Book: 5 Books in 1։ Elsevier Health Sciences։ էջ 1330։ ISBN 9780323448383 
  3. Maddux James E., Winstead Barbara A. (2012)։ Psychopathology: Foundations for a Contemporary Understanding։ Taylor & Francis։ էջ 332։ ISBN 9781136482847 
  4. Domino Frank J. (2010)։ The 5-Minute Clinical Consult 2011։ Lippincott Williams & Wilkins։ էջ 1394։ ISBN 9781608312597 
  5. 5,0 5,1 5,2 «Vaginismus»։ NHS։ 2018-01-11։ Վերցված է հոկտեմբերի 15, 2018 
  6. Braddom Randall L. (2010)։ Physical Medicine and Rehabilitation E-Book։ Elsevier Health Sciences։ էջ 665։ ISBN 978-1437735635 
  7. Reissing Elke, Yitzchak Binik, Samir Khalife (May 1999)։ «Does Vaginismus Exist? A Critical Review of the Literature»։ The Journal of Nervous and Mental Disease 187 (5): 261–274։ PMID 10348080։ doi:10.1097/00005053-199905000-00001 
  8. 8,0 8,1 Pacik PT (December 2009)։ «Botox treatment for vaginismus»։ Plast. Reconstr. Surg. 124 (6): 455e–6e։ PMID 19952618։ doi:10.1097/PRS.0b013e3181bf7f11 
  9. Borg Charmaine, Peters L. M., Weijmar Schultz W., de Jong P. J. (February 2012)։ «Vaginismus: Heightened Harm Avoidance and Pain Catastrophizing Cognitions»։ Journal of Sexual Medicine 9 (2): 558–567։ PMID 22024378։ doi:10.1111/j.1743-6109.2011.02535.x 
  10. Borg Charmaine, Peter J. De Jong, Willibrord Weijmar Schultz (June 2010)։ «Vaginismus and Dyspareunia: Automatic vs. Deliberate: Disgust Responsivity»։ Journal of Sexual Medicine 7 (6): 2149–2157։ PMID 20367766։ doi:10.1111/j.1743-6109.2010.01800.x 
  11. Borg Charmaine, Peter J. de Jong, Willibrord Weijmar Schultz (Jan 2011)։ «Vaginismus and Dyspareunia: Relationship with General and Sex-Related Moral Standards»։ Journal of Sexual Medicine 8 (1): 223–231։ PMID 20955317։ doi:10.1111/j.1743-6109.2010.02080.x 
  12. «Vaginismus»։ Sexual Pain Disorders and Vaginismus։ Armenian Medical Network։ 2006։ Վերցված է 2008-01-07 
  13. Lamont JA (1978)։ «Vaginismus»։ Am J Obstet Gynecol 131 (6): 633–6։ PMID 686049։ doi:10.1016/0002-9378(78)90822-0 
  14. Pacik, PT., Cole, JB. (2010)։ When Sex Seems Impossible. Stories of Vaginismus and How You Can Achieve Intimacy։ Odyne Publishing։ էջեր 40–7 
  15. Pacik Peter (2010)։ When Sex Seems Impossible. Stories of Vaginismus & How You Can Achieve Intimacy։ Manchester, NH: Odyne։ էջեր 8–16։ ISBN 978-0-9830134-0-2։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2011-12-29 
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Lahaie MA, Boyer, SC, Amsel, R, Khalifé, S, Binik, YM (Sep 2010)։ «Vaginismus: a review of the literature on the classification/diagnosis, etiology and treatment.»։ Women's Health (London, England) 6 (5): 705–19։ PMID 20887170։ doi:10.2217/whe.10.46 
  17. 17,0 17,1 American College of Obstetricians Gynecologists Committee on Practice Bulletins-Gynecology (April 2011)։ «Practice Bulletin No. 119: Female Sexual Dysfunction»։ Obstetrics & Gynecology 117 (4): 996–1007։ ISSN 0029-7844։ PMID 21422879։ doi:10.1097/aog.0b013e31821921ce 
  18. Melnik T, Hawton K, McGuire H (դեկտեմբերի 12, 2012)։ «Interventions for vaginismus.»։ The Cochrane Database of Systematic Reviews 12: CD001760։ PMID 23235583։ doi:10.1002/14651858.CD001760.pub2 
  19. «Etiological correlates of vaginismus: sexual and physical abuse, sexual knowledge, sexual self-schema, and relationship adjustment»։ J Sex Marital Ther 29 (1): 47–59։ 2003։ PMID 12519667։ doi:10.1080/713847095 
  20. «When sex hurts – vaginismus»։ The Society of Obstetricians and Gynecologists of Canada։ n.d.։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-20-ին 
  21. Herndon Jaime (November 30, 2015)։ «Vaginismus»։ Healthline։ George Kruick, MD.։ Վերցված է December 22, 2016 
  22. Nazario Brunilda, MD. (2012)։ «Women's Health: Vaginismus»։ WebMD։ Վերցված է December 22, 2016 
  23. «When sex gives more pain than pleasure.»։ Harvard Health Publications։ Harvard Health։ May 2012։ Վերցված է December 22, 2016 
  24. Doleys Daniel (դեկտեմբերի 6, 2012)։ Behavioral Medicine (English)։ Springer Science & Business Media։ էջ 377։ ISBN 9781468440706 
  25. nhs nhs (2015)։ «NHS Choices Vaginal Trainers to treat vaginismus»։ NHS Choices Vaginismus treatment։ NHS 
  26. Pacik, PT. Vaginismus: A Review of Current Concepts and Treatment using Botox Injections, Bupivacaine Injections and Progressive Dilation Under Anesthesia. Aesthetic Plastic Surgery Journal, doi:10.1007/s00266-011-9737-5
  27. Melnik T, Hawton, K, McGuire, H (Dec 12, 2012)։ «Interventions for vaginismus.»։ The Cochrane Database of Systematic Reviews 12: CD001760։ PMID 23235583։ doi:10.1002/14651858.CD001760.pub2 
  28. «Epidemiology/risk factors of sexual dysfunction»։ J Sex Med 1 (1): 35–9։ July 2004։ PMID 16422981։ doi:10.1111/j.1743-6109.2004.10106.x 
  29. see Reissing et al. 1999; Nusbaum 2000; Oktay 2003
  30. «Critical literature Review on Vaginismus»։ Vaginismus Awareness Network։ Վերցված է 2008-01-08 

Այլ գրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել