ՎՊՀ հենակետային վարժարան

ՎՊՀ հենակետային վարժարան (լրիվ անվանումը՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի Զորիկ Գևորգյանի անվան հենակետային վարժարան), հիմնադրվել է 1997 թվականին ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ: Վարժարանի առաջին տնօրենն է եղել մանկավարժական գիտությունների թեկնածու դոցենտ Հ. Սարգսյանը: Վերջինս աշխատել է մինչև 2006 թ.: 1997-1998 թվականների ուստարին հենակետային վարժարանը ունեցել է շուրջ 100 աշակերտ, 3 հոսքերով` հումանիտար (հայոց լեզու, անգլերեն, հայոց լեզու և պատմություն), ֆիզմաթ (ֆիզիկա և մաթեմատիկա), բնագիտական (քիմիա և կենսաբանություն): 2006 թ. ինստիտուտի ռեկտոր, բ.գ.դ, պրոֆեսոր Գ. Կ. Խաչատրյանի նախաձեռնությամբ բացվել է հումանիտար հոսքի ռուսաց լեզվի և ռուս գրականության խորացված ուսուցմամբ դասարանը: Իր գոյության ավելի քան 10 տարիների ընթացքում վարժարանն ունեցել է 6 ոսկե և 1 արծաթե մեդալակիր: Այժմ ՎՊՀ հենակետային վարժարանի տնօրենն է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Աղաջանյանը:

ՎՊՀ հենակետային վարժարան
Վանաձորի մանկավարժական ինստիտուտ Vanadzor State Pedagogical University 02.jpg
ՎՊՀ հենակետային վարժարանի շենքը
Տեսակուսումնարան
Հիմնադրված է1997
Անվանված էԶորիկ Գևորգյան
ՏնօրենՍ. Աղաջանյան
Աշակերտներ100
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունՎանաձոր
Կայքvsu.am/index.php/hy/krtutyun-menu/henaket-varj-menu
Տնօրեն Սամվել Աղաջանյան
Փոխտնօրեն Օլգա Սահակյան

ՀոսքերԽմբագրել

  • Հումանիտար-պատմական (հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն)
  • Հումանիտար-անգլիական (անգլերեն, հայոց լեզու, հայ գարակնություն)
  • Հումանիտար-ռուսական (ռուսաց լեզու և գրականություն, հայոց լեզու, հայ գրականություն)
  • Բնագիտական (կենսբանություն, քիմիա)
  • Ֆիզմաթ (ֆիզիկա, հանրահաշիվ, երկրաչափություն)
  • Տնտեսագիտություն

ԱղբյուրներԽմբագրել

http://www.vsu.am/index.php/hy/

Արտաքին հղումներԽմբագրել

http://www.vsu.am/index.php/hy/krtutyun-menu/henaket-varj-menu