Սվետլանա Տեր-Մինասովա

հայ լեզվաբան
(Վերահղված է Ս. Տեր-Մինասովաից)

Սվետլանա Գրիգորի Տեր-Մինասովա (ռուս.՝ Светлана Григорьевна Тер-Минасова, օգոստոսի 25, 1938(1938-08-25)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ռուսաստանյան լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի օտար լեզուների և տարածաշրջանագիտության ֆակուլտետի նախագահ, օտար լեզուների դասավանդման տեսության ամբիոնի վարիչ, ՄՊՀ վաստակավոր պրոֆեսոր։

Սվետլանա Տեր-Մինասովա
Светлана Тер-Минасова
Ծնվել էօգոստոսի 25, 1938(1938-08-25)[1] (85 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտforeign language? և area studies?
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ (1961)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1982)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարOlga Akhmanova?
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
և Լոմոնոսովի անվան մրցանակ
 Svetlana Ter-Minasova Վիքիպահեստում

Կիրառական լեզվաբանության ազգային ընկերության հիմնադիր-նախագահն է (президент-основатель Национального общества прикладной лингвистики (НОПриЛ), անգլերեն դասավանդողների ազգային միավորման հիմնադիրն ու պատվավոր նախագահը (почетный президент-основатель Национального объединения преподавателей английского языка (НАПАЯз/NATE/TESOL Russia):

Լոմոնոսովյան մրցանակի դափնեկիր է (1996 թ.)[2], Ֆուլբրայթի 50-ամյակի մրցանակի դափնեկիր, Բիրմինգեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) և ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի համալսարանի պատվավոր դոկտոր (honoris causa), SUNY (ԱՄՆ), ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Յարոսլավլի պետհամալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, միջազգային ակադեմիական ֆորումի փորձագետների խորհրդի անդամ, Վրաստանի կրթության ակադեմիայի պատվավոր անդամ, Նյու Յորքում գործող International Association of University Professors of English միջազգային ընկերակցության գիտական խորհրդի անդամ...

Սվետլանա Տեր-Մինասովան արդեն իսկ պատրաստել է բանասիրական գիտությունների շուրջ յոթ տասնյակ թեկնածուներ ու դոկտորներ։ 1992 թվականին նրա նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ հիմնվել է Մոսկվայի պետհամալսարանի միջազգային քոլեջը՝ որպես այդ հեղինակավոր բուհի կառուցվածքային նոր ստորաբաժանում, որի խնդիրն է ռուսական և արևմտյան կրթական համակարգերի համադրման ուղիների ու եղանակների որոնումը։

Ս. Տեր-Մինասովան հեղինակել է մի շարք դասագրքեր, որոնք բազմիցս վերահրատարակվել են։ Նրա գրչին է պատկանում «Язык и межкультурная коммуникация» («Լեզուն և միջմշակութային հաղորդակցությունը») կոթողային աշխատությունը, որն առաջին անգամ լույս ընծայվելով 2000 թվականին՝ արդեն իսկ ունեցել է մի քանի վերահրատարակություն, թարգմանվել ու տպագրվել նաև վրացերեն, ղազախերեն և այլ լեզուներով, բարձր գնահատվել քննադատների, մասնագետների կողմից[3]։ Նա ընդհանուր առմամբ հեղինակել է 200-ից ավելի գիտական աշխատանք, այդ թվում՝ տասը մենագրություն։ Լույս է ընծայել նաև իր հիշողությունների գիրքը՝ «Записки динозавра» խորագրով (2015 թ.):

Գիտական քաղվածքների կատարման հաճախականության արձանագրման ռուսական ցուցիչի 01.02.2016 թ. տվյալներով՝ պրոֆեսոր Ս. Տեր-Մինասովան ներառված է 100 առավել հաճախ մեջբերվող գիտնականների ցանկում, ընդ որում՝ երեք բնագավառներում. լեզվաբանության ու մանկավարժության ասպարեզներում նա զբաղեցնում է 46-րդ, մշակութաբանության բնագավառում՝ 14-րդ տեղը[4]։

Անձնական կյանք խմբագրել

Սվետլանա Տեր-Մինասովայի ամուսինը՝ Վալենտին Իվանովիչ Ֆետյուշչենկոն (1935-2006), նույնպես բանասիրական գիտությունների դոկտոր էր, Մոսկվայի պետհամալսարանի վաստակավոր պրոֆեսոր։ Նրանց դուստրերից Աննա Պավլովսկայան պատմական գիտությունների դոկտոր է, Մարիա Ֆետյուշչենկոն՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, որդին՝ Անդրեյ Ֆետյուշչենկոն՝ պատմական գիտությունների թեկնածու, ժուռնալիստ։ Սվետլանա Գրիգոևնան արդեն ունի ութ թոռ և մեկ ծոռ[5]։

Հիմնական աշխատություններ խմբագրել

Մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ խմբագրել

С. Г. Тер-Минасова является автором более 200 научных работ, опубликованных в отечественных и зарубежных изданиях, в том числе 10 монографий и 6 учебников. Среди наиболее важных:

  • «Word-Combination. Theory and Method» (1974 г.),
  • «Синтагматика речи: онтология и эвристика» (1980 г., 2009 г. — ISBN 978-5-397-00236-3),
  • «Словосочетание в научно-лингвистическом и дидактическом аспектах» (1981 г., 2004 г., 2007 г. - ISBN 978-5-382-00368-9),
  • «Синтагматика функциональных стилей и оптимизация преподавания иностранных языков» (1986 г.),
  • "Language, Linguistics and Life" (1996 г., 2009 г., 2011 г. - ISBN 978-5-396-00001-8),
  • «Английский без учителя» (1998 г., 2010 — ISBN 978-5-91709-004-7),
  • "Язык и межкультурная коммуникация" (2000 г., 2005 г., 2008 г. - ISBN 978-5-387-00069-0),
  • «Война и мир языков и культур» (2007 г., 2008 г. — ISBN 978-5-387-00076-8).
  • «Russian English: History, Features and Functions» (2016 г. — ISBN 978-1-107-07374-6).

Դասագրքեր խմբագրել

  • Тер-Минасова С. Г., Костюкова К. С., Павловская О. А. Английский для начинающих. Москва: АСТ, 2015, ISBN 978-5-17-082451-9
  • Тер-Минасова С. Г., Узунова Л. М., Кононова Е. В., Робустова В. В. Английский язык: учебник для общеобразовательных учреждений: 9 класс. В 2 ч. Академкнига/Учебник Москва, 2015, ISBN 978-5-494-00476-5.
  • Тер-Минасова С. Г., Узунова Л. М., Кутьина О. Г., Ясинская Ю. С. Английский язык: учебник для общеобразовательных учреждений: 8 класс. В 2 ч. Академкнига/Учебник Москва, 2014, ISBN 978-5-49400-473-4
  • Тер-Минасова С. Г., Узунова Л. М., Кононова Е. В., Робустова В. В., Свиридова Т. Б. Английский язык: учебник для общеобразовательных учреждений: 7 класс. В 2 ч. Академкнига/Учебник Москва, 2014, ISBN 978-5-49400-471-0
  • Тер-Минасова С. Г., Узунова Л. М., Кутьина О. Г., Ясинская Ю. С. Английский язык: учебник для общеобразовательных учреждений: 6 класс. В 2 ч. Академкнига/Учебник Москва, 2013, ISBN 978-5-49400-351-5
  • Тер-Минасова С. Г., Узунова Л. М., Курасовская Ю. Б., Робустова В. В. Английский язык: учебник для общеобразовательных учреждений: 5 класс. В 2 ч. Академкнига/Учебник Москва, 2013, ISBN 978-5-49400-293-8
  • Тер-Минасова С. Г., Узунова Л. М., Сухина Е. И., Собещанская Ю. О. Английский язык: учебник для общеобразовательных учреждений: 4 класс. В 2 ч. Академкнига/Учебник Москва, 2013, ISBN 978-5-49400-334-8
  • Тер-Минасова С. Г., Узунова Л. М., Сухина Е. И. Английский язык: учебник для общеобразовательных учреждений: 3 класс. В 2 ч. Академкнига/Учебник Москва, 2012, ISBN 978-5-49400-062-0
  • Тер-Минасова С. Г., Узунова Л. М., Обукаускайте Д. С., Сухина Е. И. Английский язык: учебник для общеобразовательных учреждений: 2 класс. В 2 ч. Академкнига/Учебник Москва, 2012, ISBN 978-5-49400-059-0
  • Тер-Минасова С. Г. Английский без учителя: Пособие для самостоятельного изучения английского языка. М.: Центручебфильм, 2010, SBN 978-5-91709-004-7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/ter-minasova-svetlana-grigorevna.htm
  2. Лауреаты премии имени М. В. Ломоносова 1996 год — сайт МГУ
  3. В. Елистратов. От межкультурья к межкультурной коммуникации // «Знамя», 2001, № 2.
  4. «Наш факультет». www.ffl.msu.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Светлана Тер-Минасова - биография» (ռուսերեն). Биограф.ру. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Տեր-Մինասովա» հոդվածին։