Սիմոն Հովնանյան

հայ ճարտարագետ
(Վերահղված է Ս. Հովնանյանից)

Սիմոն Պետրոսի Հովնանյան (փետրվարի 13, 1909(1909-02-13)[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1975(1975-04-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-հիդրոշինարար։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1947 թ.), պրոֆեսոր (1960 թ.)։ ՀԽՍՀ գիտությունների և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1967 թ.), ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957 թ.)։

Սիմոն Հովնանյան
Ի ծնեՍիմոն Պետրոսի Հովնանյան
Ծնվել էփետրվարի 13, 1909
ԾննդավայրԵրևան
Մահացել էապրիլի 15, 1975
Վախճանի վայրԵրևան
Գործունեությունճարտարագետ

Կենսագրություն խմբագրել

1931 թվականին ավարտել է ՀԽՍՀ շինարարության ինստիտուտը։ 1938 թվականից դասախոսել է ԵՊԻ-ում, 1956-1958 թվականներին՝ շինֆակուլտետի դեկան, 1957-1975 թվականներին՝ ավտոմոբիլային ճանապարհների ու կամուրջների ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են կառույցների ստատիկայի տարբեր հարցերի և կամրջաշինությանը։

Հովնանյանի նախագծով և ղեկավարությամբ է կառուցվել Երևանի Հաղթանակի կամուրջը։

Սիմոն Պետրոսի Հովնանյանի կողմից նախագծվել են Երևանի Հաղթանակի կամուրջը, Հրազդանի Մեծ Կամուրջը (Կիևյան), Հերացու փողոցի վրա գտնվող երկաթգծի կամուրջը, նաև հայաստանի և ԽՍՀՄ տարածքում գտնվող այլ 98 կամուրջներ։

2003 թվականին Երևանի Ճարտարապետության և Շինարարության պետական համալսարանում բացվել է Սիմոն Պետրոսի Հովնանյանի անվան ամբիոն Ճանապարհներ-կամուրջներ և թունելներ ֆակուլտետում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։