Սեմյոն Հախումյան

հայ գրականագետ
(Վերահղված է Ս. Հախումյանից)

Սեմյոն Տիգրանի Հախումյան (փետրվարի 17, 1930(1930-02-17), Երևան, ԽՍՀՄ - մայիսի 16, 2016(2016-05-16)), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1954), պրոֆեսոր (1991)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1971 թվականից[1]։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։ ՀԽՍՀ լուսավորության նախարար (1973-1989)։

Սեմյոն Հախումյան
Ծնվել էփետրվարի 17, 1930(1930-02-17)
Երևան, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 16, 2016(2016-05-16) (86 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1952)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1954)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Մովսես Խորենացու մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՀայրՏիգրան Հախումյան

Տիգրան Հախումյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Սեմյոն Հախումյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 17-ին, Երևանում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը, այնուհետև սովորել է համալսարանի ասպիրանտուրայում։ 1957 թվականին «Ն. Գ. Պոմյալովսկու «Բուրսայի էսսեներ»-ի բառապաշարն ու դարձվածաբանությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1965-1972 թվականներին և 1989 թվականից՝ ԵՊՀ ռեկտորի տեղակալ, 1972-1973 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, 1973-1988 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության, 1988-1989 թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարար[2], 1992 թվականից՝ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։

Աշխատությունները վերաբերում են հայ-ռուսական գրականական կապերին («Մաքսիմ Գորկին և Հայաստանը», 1968, համահեղինակ)[3]։ 1975 թվականին մասնակցել է «Ռուս-հայերեն դարձվածաբանական բառարան»-ի կազմմանը։ Եղել է ՀԽՍՀ 9-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր[4]։

Մրցանակներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1986)
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1988)
  • Մովսես Խորենացու մեդալ (2000)
  • ՀՀ վաստակավոր մանկավարժ (2011)

Երկեր խմբագրել

  • Думы о былом (воспоминания, статьи и выступления), Е., 2002.

Գրականություն խմբագրել

  • Ахумян Семён Тигранович // Биографическая энциклопедия = Կենսագրական հանրագիտարան / А. Симонян. - Ер.։ изд-во ЕГУ, 2009. - С. 299-300.- 602 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՍԵՄՅՈՆ ՀԱԽՈՒՄՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  3. «Հախումյան Սեմյոն | armenianlanguage.am». www.armenianlanguage.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  4. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 212-213.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյոն Հախումյան» հոդվածին։