Սամվել Կոսյան

հայ դրամատուրգ, բանաստեղծ
(Վերահղված է Ս. Կոսյանից)

Սամվել Նորայրի Կոսյան (հունվարի 24, 1947(1947-01-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, լրագրող, դրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ (1976 թ.)։

Սամվել Կոսյան
Ծնվել էհունվարի 24, 1947(1947-01-24) (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և դրամատուրգ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԳրական թերթ
Պարգևներ
Սամվել Կոսյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1947 թ. հունվարի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք խմբագրություններում, 1995-2003 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2004 թ. աշխատում է «Գրական թերթ»-ում որպես պատասխանատու քարտուղար, այնուհետև՝ գլխավոր խմբագիր։ Հեղինակ է մի շարք ժողովածուների, թատերգությունների, գրում է նաև մանուկների համար։ Նրա թատերգությունները բեմադրվել են Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և Համազգային թատրոններում։

Կոսյանի սցենարներով նկարվել են մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, ունի թարգմանական ժողովածուներ։ Թարգմանվել է ինչպես նախկին խորհրդային հանրապետությունների լեզուներով, այնպես էլ՝ գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, անգլերեն[1][2][3]։

Երկեր խմբագրել

  • Ցավի հետքը, Եր., 2004 թ.
  • Եվ պատերազմի շուրթերը թաց, Եր., 1995 թ.
  • Օրվա աստիճանները, Եր., 1989 թ.
  • Լուսաբացի թռչուն, Եր., 1984 թ.
  • Դեպի տունը երգի, Եր., 1981 թ.
  • Գույներ, Եր., 1976 թ.
  • Չկա կամք՝ չկա ճանապարհ (մենագրություն), Եր., 2000 թ.
  • Գուցե փրկվենք (պարսկերեն), Իրան, 2003 թ.
  • Գալիս եմ դեպի քեզ (պիեսներ), Եր., 2003 թ.
  • Կիսաբաց հուշեր, Եր., 2008 թ.
  • Հույսը շարունակելի (պիեսներ) 2013 թ.
  • 0.75 գրամ դատարկություն 2014 թ.

Մանկական խմբագրել

  • Հայրիկ ասա, Եր., 2003 թ.
  • Զվարճալի այբբենարան, Եր., 1997 թ.
  • Զվարճալի թվաբանություն, Եր., 1996 թ.
  • Ուրախ թվաբանություն, Եր., 1990 թ.
  • Ծիրանը կուտ է կերել, Եր., 1986 թ.
  • Այ քեզ աշխարհ, Եր., 1980 թ.
  • Ջուրն ու կապույտ ձին, 2010 թ.
  • Ամենատխուր և ամենաուրախ գառսունոտնուկը 2015 թ.

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ագապի Մկրտչյան, Երազներ Արևմուտքի և Արևելքի միջև, Եր., 2004 թ.
  • Ալեքսանդր Ռուդենկո, Իմ կինը կախարդուհի է, Եր., 1998 թ.
  • Կրասոմիրա Ստոյանովա, Վանգա կամ գուշակի անկեղծությունը, Եր., 1991 թ.
  • Վիտաուտաս Բարաուսկաս, Օրորոցային, Եր., 1983 թ.

Պարգևներ խմբագրել

  • Արժանացել է Ստեփան Զորյանի անվան գրական մրցանակի 1990 թ։
  • «Գուցե փրկվենք» պիեսն Իրանի միջազգային թատերական փառատոնում արժանացել է Գրան Պրիի 2004 թ։
  • Լևոն Շանթի անվան ՀԳՄ ամենամյա մրցանակ 2009 թ։
  • ՌԴ հայերի միության, , Գրականություն - դար 21, , մրցանակաբաշխության մրցանակ պատմվածաշարի անվանակարգում 2010 թ։
  • ՌԴ հայերի միության, , Գրականություն - դար 21, , մրցանակաբաշխության մրցանակ արձակի անվանակարգում 2014 թ։
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2014 թ։
  • ՀՀ թատերական գործիչների միության «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակ 2016 թ։
  • ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ «Բառերը հենարան չեն այլևս» գրքի համար, 2017 թ.[4]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սամվել Կոսյան
  2. Սամվել Կոսյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  3. «Սամվել Կոսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  4. ««ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ-2017 «  Հայաստանի Գրողների Միություն». wua.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.

Աղբյուրներ խմբագրել