Սամվել Կարապետյան (գործարար)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Կարապետյան

Սամվել Սարգսի Կարապետյան (օգոստոսի 18, 1965(1965-08-18), Կալինինո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ, ռուսաստանցի գործարար, միլիարդատեր, Տաշիր Գրուպ ձեռնարկության սեփականատեր։ 2013 թվականին կարողությունը, ըստ Ֆորբս ամսագրի, $ 3,8 միլիարդ է, որով Ռուսաստանի 29-րդ ամենահարուստ մարդն է[1]։

Սամվել Սարգսի Կարապետյան
Ծնվել էօգոստոսի 18, 1965 (54 տարեկան)
ԾննդավայրԿալինինո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան,  Հայաստան և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1986)
Կարողություն$ 3,8 միլիարդ
Մասնագիտությունգործարար
Աշխատանքգործարար
միլիարդատեր
Պարգևներ և
մրցանակներ
Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշան Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class Փառքի և Պատվի շքանշան ՌԴ նախագահի պատվոգիր
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (Հայաստան)

2014 թվականին Կարապետյանը Ֆորբս ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարաների» վարկանիշում զբաղեցրել է 26-րդ տեղը՝ իր 4,3 միլիարդ դոլարով։ Հայտնի քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանի եղբայրն է։

Կենսագրություն

Սամվել Կարապետյանը ծնվել է Հայաստանի Կալինինո (այժմ՝ Տաշիր) քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ 1986-1992 թթ. եղել է Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն և ավագ տեխնոլոգ։ 1989 թվականին ստեղծում է «Զենիթ» ավտոպահեստամասերի արտադրության կոոպերատիվը, կազմակերպում է նաև կարուձևի արտադրություն։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։ 1997 թվականին ընտրվել է «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում։ 1999 թվականին ստեղծել է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ մտնում են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, առևտրի կենտրոններ, մատակարարման և առաքման կազմակերպություններ, հյուրանոցների, ռեստորանների և առողջարանների ցանց։ Ներկայումս Tashir Group-ը միավորում է տնտեսության տարբեր բնագավառներում գործող ավելի քան 200 ընկերություններ՝ 30 000-ից ավել աշխատակիցներով։ 2006 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացմանը, որն անցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո։ 2007 թվականին «Տաշիր» ԸԽ-ն «Forbes» ամսագրի վարկածով Ռուսաստանի անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի ցանկում զբաղեցնում է 12-րդ տեղը։

2020 թ. մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար սահմանված 2 մլրդ դրամը վճարելուն[2]։

Ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նրա կողմից հրատարակվել են ավելի քան 30 գիտական աշխատություններ[3]։

Պարգևներ

  • Ռուսաստանի Դաշնության բիզնեսի և ձեռնարկատիրության ոլորտում արժանանացել է «Բիզնես Օլիմպ» ազգային մրցանակի՝ որպես «Ռուսաստանի դաշնության վաստակավոր ձեռնարկատեր», 2001
  • Բարեպաշտ իշխան Դանել Մոսկվացու 2-րդ աստիճանի ոսկե շքանշան՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ, 2001
  • Ռուսաստանի նախագահի անվանական ժամացույց, 2003
  • «Ռուսաստանյան ազգային Օլիմպ» գլխավոր համառուսական Պարգև՝ «Պատվի և Արիության» շքանշան և «Ոսկե Օլիմպ» կրծքանշան, 2005
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար, 2011[4]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2015)[5]

Ծանոթագրություններ

  1. Ֆորբս ամսագիր, Սամվել Կարապետյան, 2013 թ. մարտ։ (անգլերեն)
  2. Российские бизнесмены выплатили залог за экс-президента Армении, РБК, 20/06/2020
  3. ««Տաշիր Գրուպ» ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
  5. Ս. Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ