Սոկրատ Խանյան

հայ գրականագետ, արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ
(Վերահղված է Ս. Խանյանից)

Սոկրատ Աղալարի Խանյան (հունվարի 22, 1930(1930-01-22), Ակնաղբյուր, Հադրութի շրջան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։ Հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի պապը[1]։

Սոկրատ Խանյան
Ծնվել էհունվարի 22, 1930(1930-01-22) (94 տարեկան)
ԾննդավայրԱկնաղբյուր, Հադրութի շրջան
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1953)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (1991)
ԱնդամակցությունԱրցախի գրողների միություն և ՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱզգականներՀայկ Մելիքյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1930 թ. հունվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Աղբուլաղ (այժմ՝ Ակնաղբյուր) գյուղում։ 1944 թ. ավարտել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցը, այնուհետև հարևան Էդիլլու (այժմ՝ Ուխտաձոր) գյուղի միջնակարգ դպրոցը։ 1947-1948 թթ. աշխատել է հայրենի գյուղում՝ որպես կոմերիտկազմակերպության քարտուղար և կուլտուրայի տան վարիչ։ 1949-1953 թթ. սովորել և ավարտել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1950 թ. «Կոմունիստ» թերթում տպագրվել է առաջին բանաստեղծությունը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված ավագ եղբոր՝ բանաստեղծ Սուրեն Խանյանի հիշատակին։ 1953-1962 թթ. աշխատել է Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» հայերեն հանրապետական թերթի խմբագրությունում՝ որպես լրագրող։ 1958 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է, 1994 թվականին ԼՂՀ[2], 2002 թվականին՝ Հայաստանի գրողների միության անդամ։ 1959 թ. տպագրել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Կարկաչ» խորագրով։ 1962-1965 թթ. սովորել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ «Հայ գրականություն» մասնագիտության գժով։ Միաժամանակ դասավանդել է հայոց լեզվի և գրականության բաժնում։ 1965 թ. ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեզ՝ «Նաիրի Զարյանի դրամատուրգիան» թեմայով, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1969 թ. Բաքվում Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայկական բաժինը փակվելուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտ և շարունակել դասախոսական աշխատանքը Արցախի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում որպես դոցենտ, 1991 թվականից՝ պրոֆեսոր[3]։ 1974-1988 թթ. եղել է Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական խորհրդի նախագահ, 1975-1976 թթ.՝ մարզային «Գիտելիք» ընկերության նախագահ։ 1978-1981 թթ. վարել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի (ԱրՊՀ) լեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։ 1984-2007 թթ. եղել է ԱրՊՀ նախ՝ հայոց լեզվի և գրականության, ապա՝ գրականության և լրագրության ամբիոնի վարիչը։ 1985-1990 թթ. եղել է Խաղաղության պաշտպանության ԼՂ մարզային կոմիտեի նախագահ։ 2002 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեզ՝ «Հայրենիքի ճակատագիրը հայ պոեզիայում (1950-1990-ական թթ.) թեմայով, արժանացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։ 2004 թվականին ՀՀ ԲՈՀ-ի կողմից ստացել է պրոֆեսորի դիպլոմ՝ «Գրականագիտության» գծով[4][5]։ ԽՄԿԿ անդամ 1963 թվականից։

Պարգևներ խմբագրել

  • 1978 – ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
  • 1990 – ԽՍՀՄ բարձրագույն դպրոցի պետական կոմիտեի «Աշխատանքային գերազանց հաջողությունների համար» կրծքանշան
  • 1992 – դարձել է ԼՂՀ նախարարների խորհրդի Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր՝ «Արցախի արծիվը» պոեմի համար։
  • 1998 – արժանացել է ԼՂՀ գրողների միության Մուրացանի անվան մրցանակի՝ «Արցախի պատերազմը և հայ պոեզիան» աշխատության համար։
  • 1999 – ԱրՊՀ 30-ամյակի հուշամեդալ
  • 2001 – ԼՂՀ «Վաչագան բարեպաշտ» մեդալ
  • 2003 – «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ
  • 2005 – արժանացել է ԼՂՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում
  • 2009 – ԱրՊՀ 40-ամյակի հուշամեդալ
  • 2010 – ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան[6][7]
  • ՀՀ գրողների միության ոսկե մեդալով։
  • Արցախի պետական համալսարանի ոսկե մեդալով։

Ստեղծագործություններ խմբագրել

Բանաստեղծությունների ժողովածուներ խմբագրել

  1. Կարկաչ (1959)
  2. Բարեկամություն (1963)
  3. Սիրտս ձեզ հետ է (1966)
  4. Արևսար (1968)
  5. Լեռների երգը (1972)
  6. Իմ նվերը (1973)
  7. Սպասում ենք դեռ (1975)
  8. Լեռնային ղողանջներ (1978)
  9. Քո անունից (1980)
  10. Կանաչ ծփանք (1981)
  11. Կարոտի կրակներ (1991)
  12. Արցախյան ղողանջներ (1991)
  13. Իմ ծիածանը (2000)
  14. Թևավոր իմ կյանք (2006)
  15. Սիրո ճամփա (2007)

Պոեմներ խմբագրել

  1. «Արցախի արծիվը» (1995)
  2. «Մհեր» (1995)
  3. «Նահատակ լուսո» (2005)
  4. «Ամարասի կանթեղը» (2005)

Գրականագիտական աշխատություններ խմբագրել

  1. Պոեզիայի ուժն ու հմայքը (Եղիշե Չարենցի մասին, 1987)
  2. Թաթուլ Հուրյանի սխրանքը (1991)
  3. Ցավի և սիրո պոեզիա (Վարդան Հակոբյանի ստեղծագործությունը, 1991)
  4. Բոգդան Ջանյանի պոեզիան (1997)
  5. Գուրգեն Գաբրիելյանի աշխարհը (1997)
  6. Արցախյան պատերազմը և հայ պոեզիան (1998)
  7. Տաղանդի լույսը – Ժան Անդրյան (1998)
  8. Նվարդ Ավագյանի պոեզիան (2000)
  9. Քնարական նվագների հմայքը – Ա.Թովմասյանի պոեզիան» (2000)
  10. Հայրենիքի ճակատագիրը հայ պոեզիայում, 1950-90-ական թթ. (2001)
  11. Ազգային ճակատագիրը և հայ պոեզիան (2003)
  12. Հրաչյա Բեգլարյանի քնարերգությունը (2004)
  13. Պոեզիայի զարգացման միտումներն Արցախում, 1950-90-ական թթ. (2005)
  14. Հրանտ Մաթևոսյանի գրական հայացքները (2006)
  15. Հանճարեղ բանաստեղծն ու ազնիվ քաղաքացին – Եղիշե Չարենց (2007)
  16. Հայրենի եզերքի և սիրո ծարավը (ԱՀովհաննիսյանի քնարերգությունը, 2007)
  17. Մաքսիմ Հովհաննիսյան. Լեռնաղբյուրի վիպաշխարհը (2007)
  18. Կյանք բեմի վրա – ժողովրդական դերասաններ Մամիկոն Միքայելյանի և Նվարդ Ասատրյանի մասին (2008)
  19. Ռոբերտ Եսայանի պոեզիան (2008)
  20. Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն ուսումնամեթոդական ցուցումներ (2009)
  21. Արտեմ Հարությունյանի պոեզիան (2014)

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Աբալյան Սուրեն։ Արթնացե՛ք, մարդի՛կ (Բանաստեղծություններ).- Ստեփանակերտ։ «Դիզակ պլյուս», 2019.- 47 էջ։
  • Աշուղ Ալեսկեր։ Երգեր.- Երևան։ Հայաստան, 1972.- 107 էջ.- Բովանդ-ից՝ Այսօր; Փայփայեմ; Քաղցր է; Փոխվեց։
  • Ղարաբաղլի Թելման։ Կենարար ջրեր։ Պատմվածքներ.- Երևան։ Հայպետհրատ, 1960.- 56 էջ։
  • Պոնոմարյով Վլադիմիր։ Արցախ-սրբազան հող.- Ստեփանակերտ։ «Սոնա» գրահրատ., 2011.- 47 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկ Մելիքյան
  2. «Սոկրատ Խանյան  › Արցախի գրողների միություն». artsakhwriters.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  3. «ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ-85 - Арцахский Государственный Университет». www.asu.am (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. Արցախի գրողների միություն, Սոկրատ Խանյան
  6. Սոկրատ Խանյանին՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
  7. Բակո Սահակյանը պարգևատրել է Սոկրատ Խանյանին

Արտաքին հղումներ խմբագրել