Ստեփան Էքշյան

հայ դերասան
(Վերահղված է Ս. Էքշյանից)

Ստեփան Էքշյան (1834[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - ապրիլի 24, 1901(1901-04-24)[2], Կոստանդնուպոլիս[1][2]), հայ դերասան, ռեժիսոր։

Ստեփան Էքշյան
Ծնվել է1834[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1][2]
Մահացել էապրիլի 24, 1901(1901-04-24)[2]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս[1][2]
ԿրթությունՍամուել-Մուրատ վարժարան[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Կրթությունն ստացել է Փարիզի Մուրադյան վարժարանում, որտեղ մասնակցել է աշակերտական ներկայացումներին։ 1856-1958 թթ. խաղացել է Սրապիոն Հեքիմյանի կազմակերպած թատերախմբում։ 1861 թ., երբ հիմնադրվել է հայտնի «Արևելյան թատրոնը», մասնակցել է հենց առաջին ներկայացումներին և կարճ ժամանակից դարձել խմբի աչքի ընկնող ուժերից մեկը, վարել նաև ռեժիսորի պարտականություններ։ «Արևելյան թատրոնի» փակվելուց հետո խաղացել է Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում», ապա՝ Պ. Մաղաքյանի խմբում։ Փայլել է հատկապես պատմական ողբերգություններում և արևմտաեվրոպական մելոդրամաներում։

Գլխավոր դերերից հիշատակության արժանի են Սանատրուկ թագավորը (Թովմաս Թերզյանի «Սանդուխտ կույս» պիեսում), Արշակ Բ-ն (Մկրտիչ Պեշիկթաշլյանի համանուն պիեսում), Վարդան Մամիկոնյանը (Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան՝ փրկիչ հայրենյաց» պիեսում) և այլն, որոնք բարձր են գնահատվել ժամանակի մամուլում։ Եղել է Պետրոս Ադամյանի ուսուցիչներից[3]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 411.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 342.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Էքշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 98