Ստեֆան Էլ-Շաարավի

իտալացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ս. Էլ-Շաարավիից)

Ստեֆան Քարիմ Էլ-Շաարավի (արաբ․՝ ستيفان كريم الشعراوي‎‎, իտալ.՝ Stephan Kareem El Shaarawy, հոկտեմբերի 27, 1992(1992-10-27)[1][2], Սավոնա, Լիգուրիա, Իտալիա), եգիպտական ծագումով իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդիսանում է իտալական Միլանի և Իտալիայի ազգային հավաքականի խաղացող, վարձավճարով հանդես է գալիս հռոմեական Ռոմայում։

Ստեֆան Էլ-Շաարավի
իտալ.՝ Stephan El Shaarawy
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ստեֆան Քարիմ Էլ-Շաարավի
Ազգությունը Իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա
Մականուն Il Faraone (Փարավոն)
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Սավոնա, Իտալիա Իտալիա
Հասակ 178 սմ
Քաշ 72 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռոմա
Պատանեկան կարիերա
2001-2006 Իտալիա Լեջինո
2006-2010 Իտալիա Ջենոա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011 Իտալիա Ջենոա 3 (0)
2010-2011   Իտալիա Պադովա 25 (7)
2011- Իտալիա Միլան 83 (21)
2015-2016   Ֆրանսիա Մոնակո 15 (0)
2016-   Իտալիա Ռոմա 0 (0)
Ազգային հավաքական
2008 Իտալիա Իտալիա Մ-16 8 (4)
2008–2009 Իտալիա Իտալիա Մ-17 15 (2)
2010 Իտալիա Իտալիա Մ-18 3 (1)
2010 Իտալիա Իտալիա Մ-19 5 (1)
2011–2012 Իտալիա Իտալիա Մ-21 5 (3)
2012- Իտալիա Իտալիա 17 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հունվարի 26, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Նոյեմբերի 17, 2015

Կարիերա խմբագրել

Ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 27-ին Իտալիայի Լիգուրա շրջանի Սավոնա գավառում։ Ընտանիքի մայրը՝ եգիպտուհի Սաբրինան է, իսկ հայրը շվեցայրացի Լյուչին։ Նա սկսել է ֆուտբոլ պարապել Լեդջինո ակադեմիայում, որից հետո Ջենոայի երիտասարդական թիմում։

2008 թվականի դեկտոմբերի 21-ին 16 տարեկանում, իր դերբյուտային խաղը անցկացրեց Ա սերիայում Կիեվոյի կազմում մրցելով Գենուեզցիի դեմ, որը ավարտվել է 1-0 հաշվով։ 2008/2009 Ստեֆանը այլևս խաղադաշտ դուրս չեկավ երիտասարդական ակումբի կազմում։2009 թվականին երիտասարդական Իտալիայի սուպերգավաթի խաղում նա մեկնարկային կազմում էր, սակայն չկաչողացավ աչքի ընկել։ Խաղում 11 հարվածաշարի շնորհիվ հաղթեց մրցակից թիմը՝ Պալերմոն։

«Պադովա» խմբագրել

2010 թվականի հունիսի 27-ին Էլ-Շաարավին վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Բ սերայում հանդես եկող Պադովա։ Նա իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց Ռեդջինի ակոււմբի դեմՙ, որտեղ Պադովան հաղթեց 4-0 հաշվով։

«Միլան» խմբագրել

2011 թվականի հունիսի 25-ին Էլ-Շաարավին դարձավ Միլանի ֆուտբոլիստ։ Մինչ մրցաշրջան սկիզբը նա ստացավ ծնկի վնասված։ Ակումբի կազմում իր դերբյուտային խաղը անցկացրեց 2011 թվականի սեպտեմբերի 18-ին Իտալիայի առաջնության խաղում հյուրնկալվելիս Նապոլիյին։ Հաջորդ տուրում, սեպտեմբերի 21-ին, Ստեֆանը իր առաջին գոլը խփեց Միլանի կազմում Ուդինեզեյի դեմ (1։1)։

2012 թվականի սեպտեմբերի 26-ին 5-րդ տուրում 2012/13 մրցաշրջանի ընթացքում Իտալիայի առաջնությունում Կալյարիի դեմ (2։0) խփեց իր առաջին դուբլը։ Հոկտեմբերի 3-ին ելքային խաղում Զենիթի դեմ (3։2) նա իր առաջին գոլը խփեց Չեմպիոների լիգայում, դառնալով Միլանի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, դառնալով գոլի հեղինակ ՉԼ-ում։

2012 թվականի հոկտեմբերի 27-ին 20 ամյակի օրը Միլանը Սան Սիրո մարզադաշտում ընդդեմ Ջենոայի։ Էլ-Շաարավին դարձավ գոլի հեղինակ իր ծննդյան օրը, դա նրա համար 7-րդ էր 2012/13 մրցաշրջանում։ Մինչ մրցաշրջանի սկսվելը Միլանի ավագ Մասսիմո Ամբրոզինին գրազ էր եկել Էլ-Շաարավիի հետ, որ եթե նա մրցաշրջանում խփի 7 գոլ, ապա նա կվճարի ամառային հանստի համար գումար։ Էլ-Շաարավին 2012 թվականի նոյեմբերի 17-ին խփեց իր 7-րդ գոլը Զենիթի դեմ ՉԼ-ի 5-րդ տուրի շրջանակներում։ Այս պահին Էլ-Շաարավին համարվում է ֆուտբոլի ապագա աստղերից մեկը։2014 թվականի փետրվարին նա 5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ։

 

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Իտալիայի երիտասարդական առաջնություն։ 1

Ջենոա։ 2009-2010

Իտալիայի երիտասարդական գավաթ։ 1

Ջենոա։ 2008-2009

Իտալիայի երիտասարդական սուպերգավաթ

Ջենոա։ 2009

Իտալիայի սուպերգավաթ

Միլան։ 2011


Անհատական խմբագրել

Բ սերիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 2011։ 1 անգամ

Իտալիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 2012։ 2 անգամ

Ա սերիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2012-2013։ 1 անգամ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Էլ-Շաարավի» հոդվածին։