Սրբուհի Երիցյան

հայ մշակութային գործիչ
(Վերահղված է Ս. Երիցյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սրբուհի Խաչատուրի Երիցյան (1844[1] կամ 1845[1], Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[1] - 1917[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ[1]), հայ մշակութային գործիչ։

Սրբուհի Երիցյան
Ծնվել է1844[1] կամ 1845[1]
ԾննդավայրԻզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1917[1]
Մահվան վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ[1]
ԱմուսինԱլեքսանդր Երիցյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Հրապարակախոս, խմբագիր Մարկոս Աղաբեկյանի քույրն է։ Սովորել է Զմյուռնիայի Աղաբաբյան վարժարանում, այնուհետև՝ Կ.Պոլսում, որտեղ ստացել է հայերեն և ֆրանսերեն հիմնավոր կրթություն։ 1859 թվականին տեղափոխվել է Սալոնիկ, 1862 թվականին՝ Կ. Պոլիս, հետագայում, ամուսնանալով Ալեքսանդր Երիցյանի հետ, Թիֆլիսում ծավալել է մշակութային, կրթական լայն գործունեություն։ Եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության հիմնադիրներից, բաց է արել կանանց արհեստագործական դպրոցներ։ Աշխատակցել է պարբերական մամուլին։ «Փորձ» պարբերականում տպագրել է ուշագրավ հիշողություններ 1860-ականների քաղաքական խանդավառ օրերի, հատկապես Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Զեյթունյան երգերի» առաջացման մասին, հաղորդելով արժեքավոր փաստեր։ 1874 թվականին Թիֆլիսում հրատարակել է «Տոմար ընտանեկան» գիրքը, որը պարունակում է վիճակագրական հետաքրքիր տվյալներ Ռուսաստան և Թուրքիայի հայերի մասին[2]։

Մահացել է 1917 թվականին Թիֆլիսում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 314.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 593