Սեմյոն Դեժնյով

(Վերահղված է Ս. Դեժնյովից)

Սեմյոն Իվանի Դեժնյով (մարտի 7, 1605(1605-03-07)[1], Վելիկի Ուստյուգ, Ռուսական թագավորություն[1] և Պինեգա, Արխանգելսկի նահանգ, Ռուսական թագավորություն - 1673[2][3], Մոսկվա, Ռուսական թագավորություն), ականավոր ռուս ծովագնաց, ճանապարհորդ, ուսումնասիրել է հյուսիսային և արևելյան Սիբիրը[4]։ Առաջին հայտնի մարդը, ով անցել է Բերինգի նեղուցը 1648 թ-ին՝ Վիտուս Բերինգից ավելի քան 80 տարի առաջ։

Սեմյոն Դեժնյով
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1605(1605-03-07)[1]
ԾննդավայրՎելիկի Ուստյուգ, Ռուսական թագավորություն[1] կամ Պինեգա, Արխանգելսկի նահանգ, Ռուսական թագավորություն
Մահացել է1673[2][3]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական թագավորություն
ՔաղաքացիությունՌուսական թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, zemleprokhodtsy և world traveler
 Semyon Dezhnyov Վիքիպահեստում

Հետաքրքիր է, որ Բերինգն այդպես էլ չկարողացավ անցնել ողջ նեղուցը՝ այլ միայն դրա հարավային հատվածը, իսկ Դեժնյովին հաջողվեց անցնել ողջ նեղուցը՝ հյուսիսից հարավ։

17-րդ դարի 40-ական թվականներին Ստադուխինի և այլոց հետ մասնակցել է Սիբիրի ծայր հյուսիսում կազմակերպված արշավներին, 1643 թվականին՝ ծովով հասել Սեմյոն Իվանովիչ Դեժնև Կոլիմա գետը։ 1648 թվականին Պոպովի հետ Կոլիմայից Չուկոտյան թերակղզու մոտով առաջին անգամ նավարկել է Բերինգի նեղուցով՝ փաստորեն հայտնաբերելով Բերինգի նեղուցը։ Հետագա տարիներին շարունակել է ծառայությունը Սիբիրի հյուսիսում։ Կազմել է Անադիր գետի և Անյույի մի մասի գծագիրը։ 1664-1665 թվականներին և 1672 թվականից ապրել է Մոսկվայում։ Նրա անունով են կոչվել Ասիայի ծայր հյուսիսարևելյան հրվանդանը և Բերինգի ծովի արևելյան ափի ծովախորշը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյոն Դեժնյով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 325