Սաթենիկ Ադամյան

հայ դերասան
(Վերահղված է Ս. Ադամյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սաթենիկ Արտեմի Ադամյան (սեպտեմբերի 17, 1875(1875-09-17)[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 17, 1915(1915-07-17)[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2]), հայ դերասանուհի։

Սաթենիկ Ադամյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1875(1875-09-17)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 17, 1915(1915-07-17)[1][2] (39 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ռուսական կայսրություն[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Նարոդնիկ Թամար Ադամյանի (1862-1888) քույրն է։

Կենսագրություն խմբագրել

Կրթությունն ստացել է Թիֆլիսի Սուրբ Նունեի դպրոցում և իգական առաջին գիմնազիայում։ Բեմ է բարձրացել 1897 թվականին Բաթումիում։ 1898 թվականին հրավիրվել է Բաքվի հայկական թատերախումբ։ 1901-1903 թվականներին սովորել է Պետերբուրգի դրամատիկ դասընթացներում։ 1908 թվականին Թիֆլիսում Գ. Ավետյանի հետ կազմակերպել է թատերախումբ։ Տարբեր թատերախմբերի հետ շրջանցել է Կովկասի հայաշատ քաղաքներում, Թուրքիայում, Բուլղարիայում։ Վերջին 1914-1915 թվականների թատերաշրջանում խաղացել է Բաքվում։ Քնարադրամատիկ դերերի լավագույն կատարողներից էր, օժտված կերպարը հոգեբանորեն վերլուծելու հակումով։ Բանաստեղծական ներշնչանքով է կերտել Սեդայի կերպարը («Հին աստվածներ»)։ Դերերից են Սուսան, Սոնա («Նամուս», «Չար ոգի»), Լարիսա («Անօժիտը»), Նատաշա («Հատակում»), Օֆելյա («Համլետ»), Լիգիա («Յո՞ երթաս») և այլն։ Մահացել է 1915 թվականին 40 տարեկանում[3][4]։

Գրականություն խմբագրել

  • Քալանթար Ե., Սաթենիկ Ադամյան, Ե., 1970։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 11-12։
  4. Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 65