Սերգեյ Աբրահամյան

հայ լեզվաբան
(Վերահղված է Ս. Աբրահամյանից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Աբրահամյան (այլ կիրառումներ)

Սերգեյ Գյանջումի Աբրահամյան (փետրվարի 14, 1925(1925-02-14), Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 30, 2005(2005-03-30), Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[1]։

Սերգեյ Աբրահամյան
Սերգեյ Աբրահամյան.jpg
Ծնվել էփետրվարի 14, 1925(1925-02-14)
Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 30, 2005(2005-03-30) (80 տարեկան)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և բանասեր
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Մանկավարժական գիտությունների ինստիտուտ, Վանաձորի պետական համալսարան, Շիրակի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Գործունեության ոլորտլեզվաբանություն
ԱնդամակցությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1950, 1953)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970) և ակադեմիկոս (1996)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Պարգևներ«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է ԼՂՀ Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին (1942-1944)։ Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ-ում։ 1950 թվականին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1953 թվականին՝ ասպիրանտուրան՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն։ 1953-1959 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1959-1992 թվականներին՝ բաժնի վարիչ, 1967-1970 թվականներին՝ ՀԽՍՀ մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ։ Դասավանդել է Կիրովականի (1970-1971), Լենինականի Մ. Նալբանդյանի (1953-1958) և Երևանի Խ. Աբովյանի (1972-1992) անվան հայկական մանկավարժական ինստիտուտներում։ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի խմբի ղեկավար (1992 թվականից)[2]։

Սերգեյ Աբրահամյանը դոցենտ է 1956 թվականից, իսկ 1966 թվականին նրան շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան, 1970 թվականին՝ պրոֆեսորի կոչում, իսկ 1996 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

Գիտական գործունեությունԽմբագրել

Հիմնական աշխատությունները վերաբերում են արդի հայերենի կառուցվածքին, ոճաբանությանը, բառարանագրությանը, լեզվի ուսումնասիրման մեթոդաբանությանը, հայերենի կանոնարկման, լեզվաշինության, լեզվաքաղաքականության, լեզվի ուսուցման հիմնահարցերին։ Զբաղվել է ժամանակակից գրական հայերենի կառուցվածքի նկարագրության, նրա պատմության ու ավանդման մեթոդիկայի, ինչպես և խոսքի մշակույթի բարձրացման հարցերով. կատարել է բառարանագրական աշխատանք։ Արժեքավոր ներդրում ունի հատկապես հայերենի խոսքի մասերի գիտական քննության, շարահյուսության առանցքային խնդիրների մշակման, դասագրքերի (ձեռնարկների) պատրաստման բնագավառներում։ Գրել է գիտամեթոդական բնույթի բազմաթիվ հոդվածներ[3][4]։

ՀիշատակԽմբագրել

2001 թվականին Աբրահամյանի անունով է կոչվել ծննդավայրի միջնակարգ դպրոցը[5][6]։

 
Սերգեյ Աբրահամյանի հուշատախտակը Երևանում

ՊարգևներԽմբագրել

  • Հայրենական Մեծ պատերազմի I աստիճանի շքանշան
  • Խաչատուր Աբովյանի անվան մեդալ

ԵրկերԽմբագրել

  • Արդի հայերենի դերանունները, Երևան, 1956:
  • Ժամանակակից հայերենի շարահյուսության մի քանի հարցեր, Երևան, 1962:
  • Հայերէն լեզուի դասագիրք (հեղինակից), Երևան, 1966։
  • Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում, Երևան, 1965:
  • Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1969-1975:
  • Ժամանակակից հայոց լեզու, հ. 2-3 (հեղինակակից), 1974-1976:
  • Հայոց լեզու։ Բառ և խոսք, Երևան, 1978:
  • Ժամանակակից գրական հայերեն, Երևան, 1981 - 418 էջ[7]։
  • Հայոց լեզու (շարահյուսություն), Երևան, 1984:
  • Հայերենի կետադրություն, Երևան, 2004[8]:

ԳրականությունԽմբագրել

  • ՀՀ ԳԱԱ նախագահություն, ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ «Սերգեյ Աբրահամյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2005, էջ 309-310

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ակադեմիա Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային։ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2018-02-14 
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2005։
  3. «Աբրահամյան Սերգեյ Գյանջումի (1925-2005)։ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ։ Ս. Գ. Աբրահամյանի աշխատությունների մատենագիտություն»։ greenstone.flib.sci.am։ Վերցված է 2018-02-14 
  4. Paris Bibliothèque de l'Église apostolique arménienne -։ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Աբրահամյան , Սերգեյ Գյանջումի»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2018-02-14 
  5. Հ. Զ. Պետրոսյան (1987)։ Հայերենագիտական բառարան։ Երևան: «Հայաստան»։ էջ 11 
  6. Ս. Աբրահամյանի մասին ՀՀ ԳԱԱ-ի կայքէջում
  7. Աբրահամյան Սերգեյ Գյանջումի (1981)։ Ժամանակակից գրական հայերեն (հայերեն)։ ԳԱԱ հրատ. 
  8. Աբրահամյան Սերգեյ Գյանջումի (2004)։ Հայերենի կետադրություն։ Ուսումնական ձեռնարկ (հայերեն)։ Լույս։ ISBN 9785545014989 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 43