Ս․ Դ․ Էրզյայի տուն-թանգարան

Ս․ Դ․ Էրզյայի տուն-թանգարան (ռուս.՝ Дом-музей С. Д. Эрэьи) Մորդովիայի Արդատովսկի շրջանի Բաևո գյուղում գտնվող թանգարան։ Համարվում է Մորդովիայի Ս․ Դ․ Էրզյայի անվան կերպարվեստի հանրապետական թանգարանի մասնճյուղը։

Ս․ Դ․ Էրզյայի տուն-թանգարան
Տեսակթանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲաևո
ՎայրՄորդովիա
Հիմնադրվել է1976
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը բացվել է 1976 թվականին՝ քանդակագործ Ստեփան Դմիտրիևիչ Էրզյայի (Նեֆյոդովա) ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ Շենքը մորդովիական գյուղերին բնորոշ փայտե տնակ է՝ քառալանջ տանիքով՝ բաղկացած բնակելի հատվածից և նախասրահից։ Թանգարանը կառուցվել է Նեֆյոդովների նախկին տնակից ոչ հեռու։

Թանգարանի առջև տեղադրվել է Էրզյայի հուշարձանը (քանդակագործ՝ Ալդոնա Նենաշևա)[1]։

Ցուցադրություն խմբագրել

Տուն-թանգարանի ցուցադրությունը ներառում է Էրզյայի կյանքի տարբեր ժամանակահատվածներին նվիրված փաստաթղթեր և լուսանկարներ, որոշ գործերի վերարտադրություն, քանդակագործի անձնական իրերը, նրա աշակերտների աշխատանքները[2]։

Ներկայացված են Էրզյայի սև ու սպիտակ և գունավոր մեծացրած լուսանկարները՝ վարպետի հայտնի ստեղծագործությունների հետ միասին։ Ցուցադրությունը համալրում են Էրզյայի աշակերտներ Է. Մրոզի, Ա. Սակսի և քանդակագործի եղբորորդու` Մ. Նեֆեդովի ստեղծագործությունները[3]։

Առանձին ցուցափեղկերում ներկայացված են Էրզյայի անձնական իրերը՝ նյութերի նմուշներ, որոնցով վարպետն աշխատել է, քանդակագործի կենսագրությանն ու աշխատանքին վերաբերող գրքեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Информация о доме-музее на сайте МРМИИ имени С. Д. Эрьзи». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  2. Всё о Мордовии: Энциклопедический справочник / сост. Н. С. Крутов, Е. М. Голубчик, С. С. Маркова. — Саранск: Мордов. кн. изд-во, 2005. — С. 180. — ISBN 5-7595-1662-0
  3. Дом-музей С.Д. Эрьзи
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ս․ Դ․ Էրզյայի տուն-թանգարան» հոդվածին։