Սև և սպիտակ (լատիշ․՝ Baltā un melnā), լատվիացի նկարիչ Ալեքսանդրա Բելցովայի 1925 թվականին ստեղծած կտավը[1][2], որը համարվում է նկարչի վաղ շրջանի գործերից և նրա ամենահայտնի նկարներից մեկը։

Սև և սպիտակ
տեսակգեղանկար
նկարիչԱլեքսանդրա Բելցովա
տարի1925
բարձրություն100 ± 1 սանտիմետր
լայնություն120 ± 1 սանտիմետր
ուղղությունար-դեկո և Նոր իրեղենություն
ժանրդիմապատկեր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էԼատվիայի գեղարվեստի ազգային թանգարան
հավաքածուԼատվիայի գեղարվեստի ազգային թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Կտավն ունի 100 սմ բարձրություն, 120 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ[1]։ Գտնվում է Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանում[2]։

Նկարագրություն խմբագրել

Նկարում պատկերված են երկու կին՝ առաջին պլանում սևամորթ աղջիկն է, հետևի պլանում՝ բազմոցին նստած գեղեցիկ կինը՝ հագին տունիկա, աջ ձեռքին՝ հովհար։ Նա Բիրուտուս Օզոլինասն է, Թաիլանդում իտալացի դիվանագետ Ամադորի կինը, ով որդու հետ միասին հաճախակի էր այցելում Լատվիա։

Նկարում դայակը և Օզոլինասի որդին պատկերված են սենյակում[3]։ Կտավը ստեղծվել է այն ժամանակ, երբ եվրոպական արվեստը գտնվում էր նոր ռեալիզմի, արտ-դեկոյի և նեոռեալիզմի խաչմերուկում։ Նկարն արտացոլում է 20-րդ դարի սկզբում կուբիզմին և աբստրակտ էքսպրեսիոնիզմին հաջորդած վիզուալ իրականության ռեալիստական ձևերը։ Իրատեսական միտումները ողջ Եվրոպայում բնորոշ են եղել 1920-1930-ականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 (en)  Aleksandra Belcova Արխիվացված 2012-03-22 Wayback Machine. // gallery.lv. Посетен на 23 април 2016 г.
  2. 2,0 2,1 (en)  The White and the Black, Aleksandra Bel̦cova. // europeana.eu. Посетен на 23 април 2016 г.
  3. (lv) Laima Slava, Zigfrīds Muktupāvels.

Արտաքին հղումներ խմբագրել