Սև թիթեռնիկներ
«Սև թիթեռնիկներ» (անգլ.՝ Black Butterflies), հոլանդացի ռեժիսոր Պաուլա վան դեր Ուստի կողմից 2011 թվականին նկարահանված ֆիլմ, որի հիմքում ընկած է բուրական ծագմամբ հարավաֆրիկացի բանաստեղծուհի Ինգրիդ Յոնկերի կյանքի իրական պատմությունը։
Սև թիթեռնիկներ անգլ.՝ Black Butterflies | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա[1] |
Թեմա | Ինգրիդ Յոնկեր |
Թվական | փետրվարի 6, 2011[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Պաուլա վան դեր Ուստ[1][3] |
Սցենարի հեղինակ | Գրեգ Լատտեր[4] |
Դերակատարներ | Քարիս վան Հաութեն[3], Ռուտգեր Հաուեր[3], Լիամ Կանինգհեմ[3] և Ալբերտ Մարից[4] |
Երաժշտություն | Philip Miller? |
Մոնտաժ | Սանդեր Ֆոս |
Պատմվածքի վայր | ՀԱՀ |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրել1960 թվական, Քեյփթաուն, սկսնակ բանաստեղծուհի Ինգրիդը հեռանում է ամուսնուց և ծովափին պատահական ծանոթանում է բանաստեղծ և ապարտհեյդի դեմ պայքարող Ջեքսոն Կոուպի հետ, որը նրանից բավականին տարիքով էր։ Նրանց միջև սկսվում է բուռն և բարդ հարաբերություններ, որից չափազանց դժգոհ էր Ինգրիդի հայրը, որը համարվում էր իշխող Ազգային կուսակցության ակտիվիստներից մեկը։ Երեք ամսվա ուղևորությունների ընթացքում Կոուպ Ինգրիդը հանդիպում է գրող Յուջին Մարիտցի հետ, որն էլ հանգեցնում է Ջեքի հետ կապերի խզման։ Աղջիկը ապրում է անկայուն աշխատավարձով, շատ է խմում, հոր հետ վիճաբանում է քաղաքական և ընտանեկան շարժառիթներով և այդ ամենի հետ մեկտեղ ակտիվորեն շարունակում է բանաստեղծություններ գրել։
Անսպասելիորեն նա նամակ է ստանում իր ընկեր Նկոսիից, որը խնդրում է լուրը փոխանցել եղբորը։ Ջեքը համաձայնվում է Ինգրիդին տեղափոխել ռեզերվացիա, որտեղ նրանք ականատես են լինում սպիտակ ոստիկանի կողմից սևամորթ երեխայի սպանությանը։ Մինչև հոգու խորքը ցնցված բանաստեղծուհին գրում է իր ամենանշանավոր ստեղծագործությունը՝ «Երեխան չի մահացել»։ Սակայն Ինգրիդի նյութական վիճակը ավելի է վատթարանում, նրան վտարում են տանից, սիրահարները չեն ուզում շփվել նրա հետ և բանաստեղծուհին ստիպված վերադառնում է հոր մոտ։ Սակայն վերջինիս վրդովեցնում են աղջկա բանաստեղծությունները։
Կոուպի օգնությամբ Ինգրիդը փախչում է հոր տանից և հանգրվանում էժան հյուրանոցում։ Այստեղ նա հոգեկան խանգարում է ստանում, որից հետո բանաստեղծուհուն տեղափոխում են հոգեբուժարան։ Աղջկան այցելում է Ջեքը, որին նա խոստովանում է, որ ինքը գաղտնի աբորտ է արել իրենց ընդհանուր երեխայից ձերբազատվելու համար։ Կոուպը ցնցված է, բայց իր մեջ ուժ է գտնում ընթերցելու Ինգրիդի գրառումները։ Այդ ոչ ամբողջական տեքստերից Կոուպը և Էյս Կրիգեն կազմում են «Ծուխ և օխրա» ժողովածուն, որի համար Յոնկերը ստանում է գրական մրցանակ, ինչը հնարավորություն է տալիս նրան մեկնել Եվրոպա։ Սակայն Ամստերդամ և Փարիզ այցելությունը բացասական ազդեցություն է թողնում Ինգրիդի ընդհանուր վիճակի վրա, և նրան կրկին տեղափոխում են հոգեբուժարան։ Հայրենիք վերադառնալով՝ սկզբում բանաստեղծուհուն թվում է, թե ամեն ինչ կարգավորվում է, բայց իրականությունն այնքան էլ վարդագույն չէ։ Մի անձրևոտ գիշեր նա Ջեքին է հանձնում իր գրական մրցանակը և հեռանում։ Հաջորդ օրը նրա մարմինը հանում են ծովից։
Դերերում
խմբագրել- Քարիս Վան Հաուտեն՝ Ինգրիդ Յոնկեր
- Ռուտգեր Հաուեր՝ Աբրահամ Յոնկեր
- Լիամ Քաննիգեմ՝ Ջեք Կոուպ
- Գրեհեմ Կլարկ՝ Էյս Կրիգե
- Նիկոլաս Պոլինգ՝ Յուջին Մարիտց
- Քենդիս Դ’Արսի՝ Աննա Յոնկեր
- Գրանտ Սուենբի՝ Յան Ռաբի
- Վալդեմար Շուլց՝ Էտյեն լե Ռու
- Տերրին Փեյջ՝ Իրմա
Մրցանակներ
խմբագրել- 2011 թ.- Տրայբեկի մրցանակ - լավագույն դերասանուհի
- 2011 թ.- Տաորմինի միջազգային կինոփառատոն - հանդիսատեսի համակրանքի մրցանակ
- 2012 թ.- Ոսկե հորթ
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն դերասանուհի
- Լավագույն մոնտաժ
- Մրցանակ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում
- 2012 թ.- Ռեմբրանդտի մրցանակ
- Լավագույն հոլանդացի դերասանուհի
- «Լավագույն ֆիլմ» անվանակարգ
- 2012 թ.- Նիդերլանդների Ոսկե ֆիլմ - լավագույն ֆիլմ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0906778/
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=193116.html
- ↑ 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (Ինտերնետային արխիվ)