Սև Կայծակ (ռուս.՝ Чёрная Молния), ռուսական ֆանտաստիկ ֆիլմ՝ նկարահանված Ալեքսանդր Վոյտինսկու ու Դմիտրի Կիսիլյովի կողմից։ Ֆիլմի ցուցադրությունն սկսվել է 2009 թվականի դեկտեմբերի վերջին։

Սև Կայծակ
ռուս.՝ Чёрная Молния
Երկիր Ռուսաստան
Ժանրմարտաֆիլմ[1][2][3], ֆանտաստիկ ֆիլմ[1] և ֆենթեզի ֆիլմ[2]
Թվականդեկտեմբերի 26, 2009[4]
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴմիտրի Կիսելյով[5][1] և Ալեքսանդր Վոյտինսկի[1]
ՊրոդյուսերՏիմուր Բեկմանբետով
Սցենարի հեղինակԴմիտրի Ալեյնիկով
ԴերակատարներՍերգեյ Գարմաշ, Վիկտոր Վերժբիցկի, Եկատերինա Ստարշովա[6], Եկատերինա Վիլկովա[6][3], Գրիգորի Դոբրիգին[5][6][3], Իգոր Սավոչկին[6], Իվան Ժիդկով, Յուոզաս Բուդրայտիս[6], Միխայիլ Եֆրեմով, Վալերի Զոլոտուխին և Oleg Ivanov?
ՕպերատորՍերգեյ Տրոֆիմով
ԵրաժշտությունԱլեքսանդր Վոյտինսկի և Յուրի Պոտեենկո
ՄոնտաժԴմիտրի Ալեյնիկով
Պատմվածքի վայրՄոսկվա
Նկարահանման վայրՄոսկվա
ԿինոընկերությունUniversal Studios և Focus Features
Տևողություն102 րոպե
Բյուջե$15 000 000
Շահույթ$21 500 000
IMDbID 1569364

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողություններն սկսվում են 2009 թվականի աշնանը։ Մոսկվացի սովորական ուսանող Դմիտրի Մայկովին հայրը ծննդյան օրը նվիրում է 1966 թվականի արտադրության սև «Վոլգա Գազ-21»։ Բայց դա սովորական մեքենա չէ. այն ունի հրթիռային շարժիչ և կարող է թռչել։ Դմիտրին չգիտի այդ մասին։ Նա ուշադրություն չի դարձնում մեքենայում գտած՝ երեք գիտնականների նկարին ու ձայնապնակին։

Դմիտրին սիրահարված է իր համակուրսեցի Անաստասիա Սվետլովային։ Կուպցովի դասախոսությունների շնորհիվ Դմիտրին սկսում է հավատալ, թե այս աշխարհում հաջողության հանելու միակ ուղին եսասիրությունն է։

Դմիտրին սկսում է իր կարիերան. նա իր մեքենայով ծաղիկներ է տանում հաճախորդներին։ Իր մեքենայի գերբնական հատկությունների մասին Դմիտրին պատահաբար իմանում է այն ժամանակ, երբ փորձում է փախչել Կուպցովի մարդկանցից, ովքեր հետևում էին տղային։ Չկարողանալով ղեկավարել մեքենան՝ Դիման այն թողնում է լքված շինության մեջ։ Մաքսիմի օգնությամբ Դիման լսում է ձայնագրությունը, որի շնորհիվ գտնում է լուսանկարի մարդկանց։ Նրանցից երկուսը՝ Պավել Պերեպյոլկինն ու Օլգա Ռոմանցևան, ամուսիններ են։ Ներկայանալով որպես լրագրող՝ Դիման նրանցից իմանում է մեքենայի մասին ամեն ինչ։ Օլգա Ռոմանցևան Դիմային է տալիս մեքենայի ղեկավարման ձեռնարկը, որ կազմել է երրորդ գիտնականը՝ Միխայիլ Ելիզարովը։ Սկզբում Դիման բավական գումար է վաստակում, քանի որ իր մեքենայի շնորհիվ խուսափում էր խցանումներից։ Սակայն եսասիրությունը հանգեցնում է նրան, որ նա մերժում է օգնել փողոցում ընկած վիրավորին, իսկ վերջինս, ինչպես պարզվում է հետո, Դմիտրիի հայրն էր։

Հոր մահը փոխում է Դիմայի հայացքը կյանքի նկատմամբ։ Նա որոշում է իր մեքենան օգտագործել մարդկանց օգնելու համար։ Դիման դառնում է սուպերհերոս, արժանանում քաղաքի բնակիչների հիացմունքին, իսկ լրագրողները նրան տալիս են «Սև Կայծակ» անունը։

Երաժշտություն խմբագրել

  • 3NT - Мне нужны деньги
  • DNK - Touch You Now
  • Immediate Music - Catch Falling Sky
  • Immediate Music - Serenata
  • А-Студио - Чёрная Молния
  • Ալեքսանդր Ռիբակ - Супергерой
  • Անդրեյ Դանիլկո - После тебя
  • Лигалайз feat. Би-2 - Повелитель Молний
  • Ранетки - Чёрная молния
  • Վլադ Ժուկով - Чёрная молния (Eximinds ft. Vlad Z Remix)
  • Salvador - Поднимайся
  • Серёга - Выше неба
  • Бандерос - Про красивую жизнь
  • Дискотека Авария - Новогодняя
  • IKA - Ты Держи Меня За Руку (Vengeroff Remix)

Մրցանակներ ու անվանակարգեր խմբագրել

  • 2009 - ներկայացվել է MTV Russia Movie Awards մրցանակաբաշխության Լավագույն թրեյլեր անվանակարգում,
  • 2011 - ներկայացվել է «Ոսկե արծիվ» (ռուս.՝ Золотой орёл) մրցանակաբաշխության Լավագույն երաժշտություն անվանակարգում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև Կայծակ» հոդվածին։