M 64 (Messier 64, Мессье 64, այլ նշանակումներ՝ NGC 4826, ZWG 130.1, UGC 8062, KARA 559, MCG 4-31-1, IRAS12542+2157, PGC 44182, Քնած Գեղեցկուհի գալակտիկա, Սև Աչք գալակտիկա), գալակտիկա Բերենիկեի Գես համաստեղությունում։

Սև Աչք
(Messier 64)

Black Eye Galaxy
Դիտարկումների տվյալներ
էպոխա J2000.0
Տեսակպարուրաձև գալակտիկա, HI (21cm) source?, ինֆրակարմիր աղբյուր, astrophysical X-ray source? և Սեյֆերտի գալակտիկաներ
Մասն էM94 Group?
ՀամաստեղությունԲերենիկեի Գես
Ուղղակի ծագում12h 56m 43,8s
Շեղում+21° 40′ 59″
Կարմիր շեղում+0,001341 ± 0,000040
Հեռավորություն17 000 000 լուսային տարի[1][2] և 4,41 մեգապարսեկ[3]
Տիպային դասակարգումSab
Տեսանելի մեծություն10,0' × 5,4'
Բացարձակ մեծություն−20,3[4]
Շառավիղ25 500 լուսային տարի[4]
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողEdward Pigott?[4]
Հայտնաբերման թվականմարտի 23, 1779[4]
Նշանակումներ
M 64, Messier 64, Мессье 64, NGC 4826, ZWG 130.1, UGC 8062, KARA 559, MCG 4-31-1, IRAS12542+2157, PGC 44182

Այդ օբյեկտի յուրահատկությունը նրանում է, որ առաջացել է երկու տարբեր կողմ պտտվող միաձուլված գալակտիկաներից։ Դրա արդյունքում կենտրոնային գազափոշային սկավառակը պտտվում է պերեֆիրայի աստղերի ու գազերի ուղղությանը հակառակ։

Այս օբյեկտը ներառվում է «Նոր ընդհանուր կատալոգի» օբյեկտների ցանկի մեջ։

Դիտարկումներ խմբագրել

 
M 64 գալակտիկան Վերոնիկայի Վարսեր համաստեղությունում

M 64-ը շնորհիվ իր գեղեցիկ արտաքին տեսքի օբյեկտը դարձավ սիրողական դիտարկումների առարկա։ Դիտարկումների լավագույն ժամանակը ձմեռվա վերջից մինչև ամառվա սկիզբն ընկած ժամանակահատվածն է։ Օբյեկտը գտնելը այդքան էլ դժվար չէ՝ α — γ երևակայան Վերոնիկայի Վարսերը գծի վրա (մոտ է α-ին) պարզկա գիշերը հազիվ երևում է ոչ պայծառ 35 Com աստղը (5m): «Սև աչքը» պետք է գտնել դրանից արևելք-հարավ-արևելք ուղղությամբ։ Օպտիկական աստղադիտակով կամ հեռադիտակով այն աչքի չի ընկնում։

Սիրողական աստղադիտակով սկզբում երևում է գալակտիկայի ձգված ձվածրաձևի տեսքը և պայծառ աստղաձև միջուկը։ Լավ գիշերը (առանց արհեստական և բնական լուսավորման) աստղադիտակի ապերտուրայի 200-300 մմ-ից ուշադիր դիտելու դեպքում, միջուկից հյուսիս-արևելք ընկած տարածքում լավ երևում է գոյացությունը, որը տվել է այդ օբյեկտի անվանումը։ Ձգված մութ մասը լուսավորում է միջուկը, գալակտիկային տալով արտահայտիչ տեսք։ Գալակտիկայի անկյունից գտնվող մութ բծի հարևանությամբ գտնվում է ավելի պայծառ (11m) աստղ, առաջին գծում։

Հարևան օբյեկտներ Մեսյեի կատալոգից խմբագրել

  • M 53 — (5 աստիճանով հարավ-արևելք, у α Com) պայծառ և խիտ գնդե կուտակում;
  • M 85, M 100, M 88, M 60, M 59, M 58, M 89 և M 90 — (հարավ-արևմուտք) գալակտիկաների կուտակում Կույսի համաստեղությունում;
  • M 3 — (հյուսիս-արևելք, Որսկան շներ համաստեղությունում) պայծառ գնդե կուտակում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  1. D. Pierini, A. Majeed, T. A. Boroson, and A. N. Witt Extended Red Emission in the Evil Eye Galaxy (NGC 4826)(անգլ.) // The Astrophysical Journal. — 2002. — doi:10.1086/339285
  2. Richard J. Rand and John F. Wallin Pattern Speeds of BIMA SONG Galaxies with Molecule-dominated Interstellar Mediums Using the Tremaine-Weinberg Method(անգլ.) // The Astrophysical Journal. — 2004. — doi:10.1086/423423 — astro-ph/0406426
  3. Michael W. Regan, Michele D. Thornley, Stuart N. Vogel, Kartik Sheth, Bruce T. Draine, David J. Hollenbach, Martin Meyer, Daniel A. Dale, Charles W. Engelbracht, Robert C. Kennicutt, Lee Armus, Brent Buckalew, Daniela Calzetti, Karl D. Gordon, George Helou, Claus Leitherer, Sangeeta Malhotra, Eric Murphy, George H. Rieke, Marcia J. Rieke, and J. D. Smith The Radial Distribution of the Interstellar Medium in Disk Galaxies: Evidence for Secular Evolution(անգլ.) // The Astrophysical Journal. — 2006. — doi:10.1086/505382
  4. M. Krips, R. Neri, S. García-Burillo, S. Martín, F. Combes, J. Graciá-Carpio, and A. Eckart A Multi-Transition HCN and HCO+ Study of 12 Nearby Active Galaxies: Active Galactic Nucleus versus Starburst Environments(անգլ.) // The Astrophysical Journal. — 2008. — doi:10.1086/527367 — 0712.0319

Արտաքին հղումներ խմբագրել