Սևակ Բադալյան (բժիշկ)

բժիշկ

Սևակ Հրանտի Բադալյան (ապրիլի 8, 1988(1988-04-08), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, նյարդավիրաբույժ, ինվազիվ սրտաբանների և ճառագայթաբանների հայկական ասոցիացիայի անդամ (2012), Ամերիկայի նյարդավիրաբույժների ասոցիացիայի միջազգային անդամ (2012), Քիչ ինվազիվ նյարդաբանական բուժման եվրոպական ասոցիացիայի (ESMINT) անդամ (2017)[1]։

Սևակ Բադալյան
Ծնվել էապրիլի 8, 1988(1988-04-08) (35 տարեկան)
ԾննդավայրՀրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և նյարդավիրաբույժ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1988 թվականի ապրիլի 8-ին։ 1994-2004 թվականներին սովորել է Հրազդանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի պետական բժշկական համալսարանում և 2010 թվականին գերազանցությամբ ավարտել այն։ 2011 թվականի հուլիս-հոկտեմբեր և 2012 թվականի մայիս-հուլիս ամիսներին վերապատրաստվել է ԱՄՆ-ում՝ Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտում[2], 2013 թվականի սեպտեմբեր ամսին Ավստրիայում մասնակցել է նյարդաբուժության սեմինարների։ 2016 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 2-ը վերապատրաստվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի «Սուրբ Իվան Ռիլսկի» համալսարանական հիվանդանոցում։

2013-2015 թվականներին եղել է Ստեփանակերտի զինվորական հոպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի ավագ օրդինատոր։

2016 թվականիվ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ասիստենտ է։ Նույն թվականից որպես նյարդավիրաբույժ աշխատում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. www.ysmu.am http://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «Սևակ Հրանտի Բադալյան». www.doctors.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել