Սևագիր:Մոռացված լինելու իրավունք

ՄՈՌԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ խմբագրել

I. ՄՈՌԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ խմբագրել

Մոռացված լինելու իրավունքի վերաբերյալ քննարկումները սկսվեցին, երբ անհատները սկսեցին դատական կարգով պահանջել, որ որոնողական համակարգերի բազաներից հեռացվեն իրենց անձնական կյանքին վերաբերվող ոչ պատշաճ տվյալները (լուսանկարներ, տեսահոլովակներ, հոդվածներ և այլն)։ Մոռացված լինելու իրավունքի ծագումը սկիզբ է առնում այն փաստարկներից, որ ցանկացած տեղեկատվություն՝ ժամանակի ընթացքում կորցնում է իր կարևորությունը, ուստի մուտք գործելու հնարավորությունը դեպի այդպիսի տեղեկատվություն պետք է սահմանափակվի։ Մի շարք երկրների ազգային օրենքներ հռչակում են, որ քրեական արձանագրությունները որոշակի ժամանակահատված անցնելուց հետո, պետք է ոչնչացվեն, որպեսզի հնարավորություն ընձեռեն անձանց վերաինտեգրվելու հասարակությանը։ Քրեական օրենսդրությունը մի շարք երկրներում ամրագրված է, որ որոշ տեսակի հանցագործություններ կատարած անձինք, օրենքով նախատեսված ժամկետների սպառումից հետո, համարվում են հանցագործություններ չկատարածներ։

Նմանատիպ օրենսդրական դրույթները, անձանց հնարավորություն են տալիս զբաղվելու որոշակի գործունեությամբ առանց անցյալի սխալների մասին հիշատակման։

Պրակտիկայում, սա նշանակում է, որ այդպիսի անձանց տվյալները «մաքրվում» են անցյալի սխալներից։ Մի շարք երկրներում դատապարտված անձինք հնարավորություն ունեն դիմելու զանգվածային լրատվության միջոցներին հեռացնելու իրենց վերաբերյալ տպագրված հոդվածները։ «Մոռացված լինելու իրավունք»-ի էությունը կայանում է անձանց վերաբերվող որոշակի տեղեկատվության որոնումը դժվար կամ անհնարին դարձնել, անգամ եթե այդպիսիս տեղեկատվությունը տարիներ շարունակ հայտնի է եղել հանրությանը»։

Ներկայումս, մոռացված լինելու իրավունքը բավականին դժվարությամբ է կիրառվում տարբեր երկրների օրենսդրություններում մի շարք հանգամանքներից ելնելով1։ Դժվար կիրառելիության առաջին պատճառը մոռացված լինելու իրավունքի ազդեցությունն է արտահայտվելու ազատության վրա։ Որպես, երկրորդ պատճառ կարելի է մատնանշել օրենքի փոխազդեցությունը անձնական կյանքի գաղտնիության օրենքի հետ։ Որպես երրորդ պատճառ կարելի է մատնանշել այն փաստը, որ մոռացված լինելու իրավունքը կհանգեցնի ինտերնետի որակի կրճատման, քանի որ այն կհանգեցնի գրաքննության և պատմություններ խմբագրելուն։

Մոռացված լինելու իրավունքը արտացոլում է անհատի պահանջը ինտերնետային տիրույթից հեռացնելու իրեն վերաբերվող որոշակի տեղեկատվություն և այդ տեղեկատվությունը երրորդ անձի համար դարձնել անհասանելի։ Այս իրավունքը բնութագրվում է որպես կյանքի անցյալի և չկատարվող իրադարձությունները՝ լռության մատնելու իրավունք։

Մոռացված լինելու իրավունքը տարբերվում է անձնական տվյալների գաղտնիության իրավունքից, քանի որ անձնական տվյալների գաղտնիության իրավունքը վերաբերվում է տեղեկատվության, որը հանրության համար անհասանելի է, մինչդեռ մոռացված լինելու իրավունքը ներառում է հանրության համար որոշակի ժամանակով հասանելի տեղեկատվությունը, որը երրորդ կողմի համար հասանելի չպետք է լինի։

2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ խմբագրել

Եվրոպական միության արդարադատության դատարան խմբագրել

Մոռացվելու իրավունքը առաջին անգամ ամրագրվել է Եվրոպական միության արդարադատության դատարանի վճիռներից մեկում։ 2010 թվականի մարտի 5-ին Իսպանիայի բնակիչ պարոն Մարիո Կոստեխա Գոնսալեսը բողոք է ներկայացրել Տվյալների պաշտպանության ազգային գործակալությանը ընդդեմ «Google Spain», «Google Inc» և «La Vanguardia Ediciones SL»-ի, որը լայնածավալ շրջանառություն ունեցող ամենօրյա թերթ է։

Բողոքի փաստական հիմքը կայանում էր նրանում, որ «Գուգլ» որոնողական համակարգը շարունակում էր տվյալներ ներկայացնել Մարիո Գոնսալեսի անշարժ գույքի վերաբերյալ, որը 1998 թվականին աճուրդի էր հանվել վերջինիս սոցիալական ապահովության պարտքերի դիմաց, այն դեպքում, երբ համապատասխան վարույթը վաղուց կարճվել էր, ուստի այդ տեղեկատվությունը լիովին անտեղի էր։ Գործակալությունը բողոքը «La Vanguardia Ediciones SL»-ի մասով մերժեց՝ պատճառաբանելով, որ տվյալ տեղեկատվության հրապարակումն իրավաբանորեն արդարացված է, քանի որ այն կատարվել է Աշխատանքի նախարարության և Սոցիալական հարցերով զբաղվող խորհուրդի հրամանով և միտված է եղել առավելագույն հրապարակայնություն ապահովել աճուրդին։

Ինչ վերաբերում է «Google Spain» և «Google Inc.»-ին, ապա վերջիններիս մասով բողոքը բավարարվեց հետևյալ հիմնավորմամբ՝ Որոնողական համակարգի օպերատորները պետք է հետևեն անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող օրենսդրությանը, քանի որ նրանք հանդիսանում են տվյալներ մշակող, ուստի և պատասխանատվություն են կրում իրենց կողմից մշակած տեղեկատվության համար՝ հանդիսանալով հասարակության տեղեկատվական միջնորդներ, և անձինք իրավունք ունեն պահանջել ընդհանուր հասանելիությունից այնպիսի տեղեկատվության հեռացում, որը կարող է վտանգել նրանց անձնական տվյալների պաշտպանության և արժանապատվության իրավունքը։ Գործակալությունը համարեց, որ այդ պարտականությունը կարող է ուղղակիորեն դրվել որոնման համակարգի օպերատորների վրա, և իրավաչափ չէր լինի որպես պատասխանատվության սուբյեկտ դիտել նաև լրագրողին, որը տվյալ իրավիճակում գործել էր իրավաչափ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը առաջ քաշեց հետևյալ հարցադրումները՝

1. Արդյո՞ք որոնողական համակարգի օպերատորի գործունեությունը կարելի է դիտել որպեստվյալների մշակում և վերահսկում 95/46/ԵՀ Դիրեկտիվի 2-րդ (բ, դ) հոդվածի իմաստով:

2․ Արդյո՞ք որոնողական համակարգի օպերատորի վրա կարող է պարտականություն դրվել այս կամ այն կայքէջերից հեռացնել անհատական տվյալ պարունակող տեղեկատվությունը, այն դեպքում, երբ տեղեկատվության հրապարակումը ինքն իրենով համարվել է օրինական, սակայն որոշակի ժամանակ անց դարձել է անհամապատասխան, սահմանազանցող և ոչ համարժեք 95/46/ԵՀ Դիրեկտիվի նպատակներին:

3. Արդյո՞ք 95/46/ԵՀ Դիրեկտիվի 12-րդ հոդվածի «բ» ենթակետը և 14-րդ հոդվածի առաջինպարբերության «ա» ենթակետը պետք է մեկնաբանվեն այն համատեքստում, որ տվյալներիսուբյեկտը կարող է պահանջել որոնողական համակարգի օպերատորից հեռացնել արդյունքների ցուցակից, երրորդ անձանց կողմից արված օրինական հրապարակումները կապված իր անվան հետ և իրեն վերաբերող, այն դեպքում, երբ տվյալ տեղեկատվությունը կարող է վնաս հասցնել անձին կամ այն դեպքում, երբ անձը ցանկանում է որ դա «մոռացվի» որոշակի ժամանակ անցնելուց հետո:



Թվային դարաշրջանն ամբողջովին փոխել է տեղեկատվության հասանելիության վերաբերյալ պատկերացումները։ Եթե նախկինում տեղեկատվություն գտնելը երբեմն պահանջում էր ամիսների աշխատանք, ապա ներկայումս իրավիճակը էականորեն տարբերվում է։

Ընդհամենը մեկ քլիքը շատ հաճախ բավական է լինում անհատի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ հավաքելու համար։ Որոնողական համակարգերը և սոցիալական մեդիայի հարթակները հաճախ այնպիսի տեղեկատվության հասանելիություն են ապահովում, որոնք տվյալների սուբյեկտները չէին ցանկան հրապարակել, օրինակ՝ նախկինում կատարված հանցանքների վերաբերյալ տեղեկատվություն, տհաճ լուսանկարներ և այլն։ Այդ իսկ պատճառով, ներկայումս ամբողջ աշխարհում սկսել է ակտիվորեն քննարկվել «մոռացված լինելու» իրավունքը՝ հին, սխալ, կոնտեքստից կտրված տեղեկությունները հեռացնելու համար։

Հարկ է նշել նաև, որ «մոռացված լինելու իրավունքը» նոր եզրույթ է, որը շատ հաճախ ունենում է ապակողմնորոշիչ նշանակություն և ճանաչված չէ ո՛չ միջազգային փաստաթղթերում, ո՛չ էլ ազգայն օրենսդրություններում։ Այս իրավունքի շրջանակը դեռևս մեծապես սահմանված չէ, այն սկիզբ է առնում այնպիսի նեղ բնորոշումներից, ինչպիսին է անձնական տվյալների պաշտպանությունը և ծավալվում է ընդհուպ մինչև պատվի և արժանապատվության պաշտպանություն։

Հարկ է նշել, որ այս եզրույթի վերաբերյալ քննարկումները սկիզբ են դրվել Արդարադատության Եվրոպական դատարանի 2014 թվականի Google Spain SL, Google Inc. v Agencia Española de Protección de Datos (AEPD) and Mario Costeja González[1] այսուհետ՝ Գուգլ Իսպանիա գործով։ Գործի նախապատմությունը հանգոմ էր հետևյալին․

2010 թվականին Իսպանիայի քաղաքացի Մարիո Կոստեխա Գոնսալեզը դիմել էր Իսպանիայի Տվյալների պաշտպանության գործակալություն (Spanish Data Protection Agency, the AEPD)` ընդդեմ La Vanguardia պարբերականի, որը Իսպանիայում բավականին մեծ տպաքանակ ուներ, և ընդդեմ «Գուգլի» իսպանական գրասենյակի՝ Google-Spain-ի՝ պահանջով, որ պարբերականն իր կայքից հեռացնի 1998թ իր էջերում տեղ գտած մի լրատվություն, որում Գոնսալեզի անձնական տվյալներն էին հրապարակված, կամ գոնե տեխնիկապես անհնար դարձնի այդ տվյալների ի հայտ գալը որոնողական համակարգերում։ Խոսքը անշարժ գույքի աճուրդի հայտարարության մասին էր՝ կապված Գոնսալեզի՝ հարկային պարտքերի հետ։ Խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ Գուգլի որոնողական համակարգով փնտրում էին պարոն Գոնսալեզի անունը, ի հայտ էր գալիս այդ հրապարակումը, որում առկա տվյալներն այլևս արդիական չէին՝ Գոնսալեզը վաղուց մարել էր իր հարկային պարտավորությունները։ AEPD-ը մերժել էր Մարիո Գոնսալեզի հայցը՝ նշելով, որ հրապարակումն օրինական է եղել, բայց նաև դիմել էր Google Spain–ին՝ խնդրանքով, որ տվյալների բազայից հեռացնեն Գոնսալեզի անձնական տվյալները և անհնար դարձնեն դրանց հետագա հասանելիությունը։ Բնականաբար, Գուգլի իսպանական գրասենյակը չէր համաձայնվել այս որոշման հետ և գնացել էր իսպանական դատարան, ապա դիմել արդարադատության Եվրոպական դատարան[2]։ Դատարանի դիրքորոշումն էլ այն է, որ նման տեղեկատվությունը որոնողական համակարգից հեռացնելու հնարավորություն պետք է ընձեռնվի։

Ա․ Հովհաննիսյանն ու Մ․ Այվազյանը այս որոշումը համարում են պատմական, որպես մոռացված լինելու իրավունքի հիմքը դնող որոշում, սակայն «մոռացված լինելու իրավունքը» ունի շատ խոր արմատներ։ Այդ իսկ պատճառով մինչ բուն որոշմանն անցնելը կարևոր է իմանալ այս երևույթի մասին նաև որոշումից առաջ գոյություն ունեցող մոտեցումները[3]։

Անձի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն անհասանելի դարձնելու շրջանակներ տարբեր երկրներում եղել են տարբեր ժամանակներում։ Մի շարք երկրների օրենսդրություններ սահմանում են, որ հանցանքի և պատիժը կրելուց որոշակի ժամնակ անց հանցանք կատարած անձին պետք է վերբերվել նույն կերպ, ինչպես երբևէ հանցանք չկատարած անձին։ Սրա հիմնական նպատակը անձի վերասոցիալականության ապահովումն է, կյանքը նոր էջից սկսելու հնարավորություն է ապահովումը։ Սա նշանակում է, որ որոշ երկրներում անձինք նույնիսկ կարող են որոշակի ժամկետներ անցնելուց հետո պահանջել հեռացնել իրենց դատապարտման վերաբերյալ լրատվական կայքերում հրապարակված նյութերը[4], դրա վառ օրինակ է Մեծ Բրիտանիայում գործող ռեաբիլիտացիայի մասին ակտը։ Ավելին՝ կան դեպքեր, երբ արգելվում է անչափահաս տարիքում կատարված իրավախախտումների մասին հրապարակումները։ Բացի դրանից, մոռացված լինելու իրավունքից դեռ շատ առաջ լայնորեն քննարկվում էր տեղեկատվական ինքնորոշման իրավունքի հիմնախնդիրը։ Այս եզրույթը առաջին անգամ կիրառվել է Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի կողմից և հայտնի է որպես informationelle Selebestimmung:

Այսպես՝ գերմանական դատարանը սահմանել է, որ տվյալների մշակման ժամանակակից համատեքստում անհատի պաշտպանությունը իր վերաբերյալ անձնական տվյալների անսահմանափակ հավաքումից, պահպանումից, օգտագործումից և բացահայտումից ընդգրկվում է գերմանական սահմանադրությամբ նախատեսված ընդհանուր անձնական իրավունքների ներքո։ Տեղեկատվական ինքնորոշումից սահմանափակումները թույլատրել են միայն գերակա հանրային շահերի դեպքում։ Այս հիմքով գերմանական դատարանը այս սկզբունքին տվել էր սահմանադրական արժեք[5]։

Հենց այս տեղեկատվական ինքնորոշման գաղափարն է նաև դեռևս 1995 թվականին Եվրոպական միության շրջանակներում ընդունվել Եվրապառլամենտի և Եվրոխորհրդի դիրեկտիվում, որոնք նշանակալի դեր են խաղացել անձնական տվյալների նկատմամբ սուբյեկտների իրավունքների պաշտպանության սկզբունքների մշակման ուղղությամբ․ Եվրապառլամենտի ու Եվրախորհրդի 1995 թվականի հոկտեմբերի 24-ի ԵՄ-95-46 «Անձնական տվյալների մշակման ընթացքում մասնավոր անձանց իրավունքների պաշտպանության մասին» և Եվրապառլամենտի ու Եվրախորհրդի 1997 թվականի դեկտեմբերի 15-ի 97/66/ԵՀ հեռահաղորդակցության ոլորտում անհատական տվյալների մշակման և այդ տվյալների գաղտնիության պահպանման մասին հրահանգները[6]։ Այս դիրեկտիվի 12-րդ հոդվածը սահմանում է, որ մասնակից պետությունները ապահովում են յուրաքանչյուր սուբյեկտի իրավունքը պահանջել հսկողից անհրաժեշտության դեպքում ճշգրտել, հեռացնել (ջնջել), արգելափակել այն տվյալները, որոնք չեն համապատասխանում դիրեկտիվի պահանջներին, մասնավորապես այն դեպքում, երբ տվյալները ամբողջական կամ ճշգրիտ չեն[7]։

2012 թվականին ԵՄ հանձնաժողովը նպատակ ունենալով ստեղծել տվյալների պաշտպանության համակողմանի համակարգ, նախաձեռնել էր ԵՄ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումները։ Կատեգորիա:Մարդու իրավունքներ Կատեգորիա:Տեղեկատվական իրավունք Կատեգորիա:Համացանցային մշակույթ Կատեգորիա:2014 հայտնություններ Կատեգորիա:Եվրոպական միության քաղաքականություն Կատեգորիա:Մարդու իրավունքներ ըստ խնդրի Կատեգորիա:Տեղեկատվական տեխնոլոգիաներ