Սևագիր:Թոմաս Հոդսկին

Թոմաս Հոդսկին
Thomas Hodgskin
Ծնվել է12 դեկտեմբերի 1787
ԾննդավայրՉեթհեմ, Քենթ
Մահացել է21 օգոստոսի 1869
Մահվան վայրՖելտհամ, Միդլսեքս
ԳործունեությունՏնտեսագիտություն

Թոմաս Հոդսկին (անգլ. Thomas Hodgskin; 12 դեկտեմբերի 1787, Չեթհեմ, Քենթ - 21 օգոստոսի 1869, Ֆելտհամ, Միդլսեքս) — Անգլիացի սոցիալիստ հրապարակախոս, քաղաքական տնտեսության հիմնադիր, կապիտալիզմի քննադատ, ազատ առևտրի և վաղ արհմիությունների կողմնակից:

ԿենսագրությունԽմբագրել

Հոդսկինի հայրն աշխատում էր Չեթհեմի Ռազմական նավահանգստում. ինքը` Հոդսկինը, ռազմա-ծովային ծառայության է անցել 12 տարեկանում: Ֆրանս-բրիտանական ռազմածովային հակամարտության ընթացքում նա արագորեն լեյտենանտի կոչման հասավ: Ռազմական պարտությանը հաջորդած բարդությունները սրեցին կոնֆլիկտը նրա և ծառայակից վերադասների միջև, ավարտվելով ռազմական դատարանով և պաշտոնանկությամբ` 1812 թվականին: Սա դրդեց նրան գրելու առաջին գիրքը` «Էսսե ռազմա-ծովային կարգապահության մասին» («An Essay on Naval Discipline» 1813 [1]), որը լի էր նավատորմում առկա կառավարման բռնակալական ոճի խիստ քննադատությամբ:
Ընդունվելով Էդինբուրգի համալսարան, նա Լոնդոն ժամանեց 1815 թվին և հայտնվեց պրագմատիկ այնպիսի մտածողների շրջանակներում, ինչպիսիք են Ֆրենսիս Փլեյսը, Ջերեմի Բենթամը և Ջեյմս Միլլը: Նրանց օգնությամբ Հոդսկինը հաջորդ հինգ տարին անցկացրեց Եվրոպայում ճանապարհորդելով և ուսանելով, ինչի արդյունքը, դարձավ իր հաջորդ գիրքը` «Ճանապարհորդություններ Հյուսիսային Գերմանիայում» («Travels in North Germany» 1820 [2]):
Էդինբուրգում երեք տարի մնալուց հետո Հոդսկինը 1823 թվականին վերադարձավ Լոնդոն՝ լրագրող աշխատելու: Ի թիվս այլոց, ազդեցություն կրելով նաև Ժան Բատիստ Սեյից, քաղաքական տնտեսության վերաբերյալ նրա տեսակետները շեղվում են կանոնական այնպիսի պրագմատիկներից, ինչպիսիք են Դեյվիդ Ռիկարդոն և Ջեյմս Միլլը: Բանվորական միավորումները թույլատրելու կամ արգելելու մասին խորհրդարանական քննարկումների ընթացքում Միլլն ու Ռիկարդոն կողմ էին արգելքին, մինչդեռ Հոդսկինը սատարում էր հավաքների իրավունքը: Հաշվի առնելով Ռիկարդոյի աշխատանքի արժեքի տեսությունը, նա այն օգտագործեց՝ աշխատողի թողարկած արժեքի մեծ մասի անիրավ յուրացումը դատապարտելու համար: Հոդսկինն այս տեսակետները ներկայացրեց Լոնդոնի Մեխանիկայի ինստիտուտում դասախոսությունների շարքում՝ Ուիլյամ Թոմփսոնի հետ բանավեճում: Նա համակիր էր աշխատանքի արդյունքի օտարացման վերջինիս կապիտալիստական քննադատությանը, բայց համաձայն չէր առաջարկվող լուծումների հարցում:
Այս դասախոսությունների և բանավեճերի արդյունքները Հոդսկինը հրապարակեց «Աշխատողների պաշտպանություն կապիտալի պահանջներից» («Labour Defended against the Claims of Capital» 1825 [3]), «Հանրամատչելի քաղաքատնտեսություն» («Popular Political Economy» 1827 [4]), և «Սեփականության բնական և դրական իրավունքի հակադրություններ» «Natural and Artificial Right of Property Contrasted» 1832 [5]) գործերում: «Աշխատողների պաշտպանություն...» անվանումը ծաղր էր Ջեյմս Միլլի վաղ` «Կոմերցիայի պաշտպանություն» աշխատության նկատմամբ, և մատնանշում էր Հոդսկինի հակադրությունը աշխատողներին դեմ կապիտալիստների կողմն անցնողներին:

ԳաղափարներԽմբագրել


Չնայած կապիտալիստի կողմից աշխատողի թողարկած արժեքի առյուծի բաժինը յուրացնելու Հոդսկինի քննադատությունն ազդեցություն է թողել սոցիալիստների հաջորդ սերունդների վրա, ներառյալ Կարլ Մարքսին, նրա հիմնարար դեիստական ​​համոզմունքները սահմանել են արժեքի աշխատանքային տեսության վրա հիմնված արտադրանքը և փոխանակումը (ազատված իբր անարդար վարձավճարից և սեփականատիրոջ շահույթից) որպես «բնական իրավունքի» սոցիալական հարաբերություններին բնորոշ աստվածային նախասահմանության մաս, որոնց հակադրվում էին արհեստական ​​մեքենայությունները` անհամաձայնության և բախումների աղբյուր լինելով: Նա հերքեց Ուիլյամ Թոմփսոնի և Ռոբերտ Օուենի նախակոմունիզմը՝ դիմելով նույն «բնական իրավունքին»:
1823 թվականին Հոդսկինն ուժերը միաձուլեց Ջոզեֆ Քլինթոն Ռոբինսոնի հետ և հիմնեց «Մեխանիկայի ամսագիր»ը («Mechanics Magazine»[6]): 1823 թվականին «Godskin and Francis Place» հրատարակչությունը թողարկեց Մեխանիկայի ինստիտուտի մանիֆեստը: Ըստ Հոդսկինի, ինստիտուտը պետք է լիներ ավելին, քան պարզապես տեխնիկական ուսումնարանն է, մի վայր, որտեղ գործնական տեխնիկական դասընթացները զուգորդվում են սոցիալական երևույթների գործնական քննարկումների հետ: Ինստիտուտի բացման հանդիսությունը տեղի ունեցավ 1823 թվականին, բայց գաղափարը որդեգրեցին սակավ արմատական ​​հայացքներ ունեցող մարդիկ, որոնք մտահոգված էին Հոդսկինի ոչ ավանդական տնտեսական համոզմունքներով, ինչպես, օրինակ, Գլազգոյի հայտնի մանկավարժ Ջորջ Բիրկբեկը:
Չնայած 1820-ական թվականներին հեղափոխական ագիտացիայի մեջ իր նշանակալի դերին, 1832-ի բարեփոխումից հետո նա նահանջեց ազատական ​​լրագրության տիրույթ: Հոդսկինը դարձավ ազատ առևտրի ջատագով և 15 տարի շարունակ գրում էր «The Economist» - ի համար:
Նա թերթում աշխատել է դրա հիմնադիր Ջեյմս Ուիլսոնի և երիտասարդ Հերբերտ Սփենսերի հետ: «Հացի օրենքներ»ի վերացման մեջ Հոդսկինը տեսնում էր կառավարության անկման առաջին նշանը, և նրա լիբերալ անարխիզմ դիտվում էր «հացի օրենքներ»ի Լիգայի հակառակորդ շատ լիբերալների կողմից: Հոդսկինը թողեց «The Economist»-ը 1857 թվականին: Նա իր կյանքի մնացած մասը շարունակեց աշխատել որպես լրագրող:

ԱշխատանքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://archive.org/details/essayonnavaldisc00hodgiala
  2. https://archive.org/details/dli.bengal.10689.7259
  3. https://www.marxists.org/reference/subject/economics/hodgskin/labour-defended.htm
  4. https://openlibrary.org/books/OL16555265M/Popular_political_economy
  5. https://oll.libertyfund.org/title/hodgskin-the-natural-and-artificial-right-of-property-contrasted
  6. https://de.wikipedia.org/wiki/Mechanics’_Magazine