Սևագիր:Զամենգա Բատուկեզանգա

Զամենգա Բատուկեզանգա

Զամենգա Բատուկեզանգա (ֆր.՝ Zamenga Batukezanga; ), գրող, ազգագրագետ և մարդասեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։

Կենսագրություն խմբագրել

1950-ական թվականներին ավարտել է ասպիրանտուրան Մանգեմբոյում, այնուհետև 1960 թվականին ստացել է կրթաթոշակ, որը նրան թույլ էր տալիս սովորել Մոնսի Կիրառական հասարակական գիտությունների բարձրագույն ինստիտուտում և Բելգիայում գտնվող Բրյուսելի ազատ համալսարանում։ Մասնագիտացվել է Մանչեստրում և Արևմտյան Աֆրիկայում։ Վերադառնալով հայրենի տուն՝ 1965 թվականին խնամակալել է Կինշասայի համալսարանի ուսանողներին։

1974 թվականից հետո աշխատել է Ջեներալ Մոթորս (Զաիր) ընկերությունում, որտեղ պատասխանել է սոցիալական հարցերի և ներքին կապերի։ 1977 թվականին դուրս է եկել Ջեներալ Մոթորս ընկերությունից և բացել է ֆիզիկական խնդիրներ ունեցող երիտասարդ մարդկանց վերականգնողական կենտրոն, որը տնօրինել է մինչև 1981 թվականը։ 1984 թվականին նշանակվել է Հրատարակիչների ազգային միության կոմպոզիտորների և գրողների գլխավոր տնօրեն (SONECA

Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում հիմնականում հայտնի է հասարակության պատմության մեջ արմատավորված թեմաների վերաբերյալ իր աշխատանքների շնորհիվ:

1971 թվականին դեբյուտել է։ 23 գրքի հեղինակ է, որոնցից յուրաքանչյուրն ունի տաս հազար օրինակ։ Նրա ստեղծագործությունն ուղիղ իմաստով անդրադարձնում է Կոնգոյի սոցիալական և ազգագրական իրողությունները։ Բատուկեզանգան շոշափում է գենդերային հարաբերությունները և հատկապես աղանդների ու կրոնների տեղը երկրում՝ հոգևոր և տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Իր ելույթների առատությունը, տեքսերի որակը, ճիշտ նկարագրում են կոնգոյական մշակութային միջավայրը՝ նրան դարձնելով աֆրիկական գրականության տիպիկ ներկայացուցիչ։

Ընտրված բիբլիոգրաֆիա խմբագրել

  • 1971: Les Hauts et les Bas, éditions Saint Paul, Kinshasa, récit, 60 pages [1].
  • 1971: Souvenir du village, éditions Okapi, Kinshasa, récit, 91 pages.
  • 1973: Bandoki, éditions Saint Paul Afrique, Kinshasa, nouvelles, 87 pages.
  • 1974: Carte postale, éditions Basenzi, Kinshasa, récit, 136 pages.
  • 1974: Terre des ancêtres, éditions Basenzi, Kinshasa, récit, 125 pages.
  • 1975: Village qui disparaît dans les promesses, éditions Presses Africaines, Kinshasa.
  • 1975: Sept frères et une sœur, éditions Basenzi, Kinshasa, récit.
  • 1979: Mille Kilomètres à pied, éditions Saint Paul Afrique, Kinshasa, récit, 102 pages.
  • 1979: Les Îles Soyo, éditions Zabat, Kinshasa, récit.
  • 1980: Lettre d’Amérique, éditions Saint Paul Afrique, Kinshasa, récit.
  • 1982: Un Croco à Luozi, éditions Saint Paul Afrique, Kinshasa, Conte.
  • 1983: Chérie Basso, éditions Saint Paul Afrique, Kinshasa, récit.
  • 1984: Le Réfugié, éditions Edicva, Kinshasa, récit.
  • 1985: Psaumes sur le fleuve Zaïre, éditions Zabat, Kinshasa, poème.
  • 1985: Luozi 30 ans après, éditions Zabat, Kinshasa, récit.
  • 1986: Mon mari en grève, éditions Zabat, Kinshasa, récit.
  • 1987: Le Mariage des singes à Yambi, éditions Zabat, Kinshasa, récit.
  • 1988: Un Blanc en Afrique, éditions Zabat, Kinshasa, roman.
  • 1988: Un villageois à Kinshasa, éditions Zabat, Kinshasa, roman.
  • 1989: La pierre qui saigne, éditions Saint Paul Afrique, Kinshasa, récit.
  • 1989: Pour une démystification: la littérature en Afrique, éditions Zabat, Kinshasa, essai.
  • 1990: Un boy à Pretoria, éditions Saint Paul Afrique, roman
  • 1992: Laveur des Cadavres, éditions Zabat, roman
  • 1992: Le Trafiquant, éditions Zabat, roman
  • 1995: Belle est aussi ma peau, Kinshasa, OMS, 1995.
  • 1996: Ce qui bloque le développement de l'Afrique, éditions Saint Paul Afrique, roman, 205 pages.
  • 2005: Pour un cheveu blanc, œuvre posthume, éditions Zabat, Kinshasa, 127 pages, roman
  • 2005: La Mercédès qui saute le trou, œuvre posthume, éditions Zabat, Kinshasa
  • 2006: Le Chemin interdit
  • 2007: Nkenge la divorcée
  • 2008: Le Crâne de maman

Մրցանակներ խմբագրել

  • 1985 թվականին ստացել է Զաիրի հանրապետության 20-ամյակի Գրան-Պրի մրցանակ՝ ստեղծագործությունների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:20-րդ դարի տղամարդ գրողներ Կատեգորիա:Վեպեր Կատեգորիա:20-րդ դարի գրականություն Կատեգորիա:Գիտնականներ այբբենական կարգով