Սֆերա (թատրոն)
Մոսկվայի պետական բյուջետային մշակութային հաստատություն, Մոսկվայի դրամատիկական «Սֆերա» թատրոն[1], դրամատիկական թատրոն Մոսկվայում, որի հիմնադրման նախաձեռնողն է Եկատերինա Ելանսկայան։ Ստեղծվել է 1981 թվականին՝ ԽՍՀՄ Մշակույթի նախարարության որոշմամբ։ Թատրոնի ստեղծման ընդհանուր գաղափարը հիմնադիրը ներկայացրել է հետևյալ կերպ. «Մենք մերժում ենք խորանարդի թատրոնի սկզբունքը և քաջալերում ենք շփման տարածությունը»։
Սֆերա | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Մոսկվա |
Հիմնադրման ամսաթիվ | 1981 |
Կայք | spheratheatre.ru |
Sphere Theatre Վիքիպահեստում |
Թատրոնի դահլիճը շրջանաձև ամֆիթատրոն է, կենտրոնական բեմով և ներսում շարժական հարթակներով, նախագիծը մշակել է ճարտարապետ Նատալյա Գոլասը, գլխավոր նկարիչն է Վլադիմիր Սալդատովը[2]։
Պատմություն
խմբագրելԳլխավոր գաղափարը, որը դրվել էր հիմնադիրների կողմից, (վերջիններիս թվում էին դերասաններ Գեորգի Տարատորկինը, Ալեքսանդր Կալյագինը, Օլեգ Դալը, Գեորգի Բուրկովը և ուրիշ դերասանների), հանդիսատեսի և դերասանի շփման հատուկ միջավայրն էր[2]։ Առաջին ներկայացումները բեմադրվել են «Սֆերա» թատրոնի պաշտոնական բացումից առաջ և խաղացվել են Պ. Ի. Չայկովսկու անվան համերգային դահլիճում, որտեղ ճարտարապետական ձևով մարմնավորվել է Վսևոլոդ Մեյերխոլդի գաղափարը, ըստ որի հանդիսասրահի ամֆիթատրոնը և բեմը միավորվելով` դարձել էին մեծ կիսաբեմ։
- «Փոստը դեպի հարավ», հեղինակ` Անտուան դը Սենտ-Էքզյուպերի։ Բեմադրության մեջ խաղում են Գեորգի Տարատորկինը, Ալեքսանդր Կալյագինը, Գեորգի Բուրկովը, Լ. Տոլմաչյովան, Լև Կրուգլինը։
- «Օտար երեկո», Արծաթե դարաշրջանի պոեզիայի բանաստեղծական կոմպոզիցիա, որին մասնակցել են Ա. Լազարևը, Գ. Բորտնիկովը, Մ. Կոզակովը, Ե. Կինդինովը, Լ. Տոլմաչյովան, Գ. Եգորովան։
Ներկայացումները բեմադրվում էին դատարկ բեմում և ուղեկցվում էին երգեհոնի երաժշտությամբ։
Ելանսկայան ստեղծել է ներկայացումներ` միավորելով տարբեր թատրոնի դերասանների։
- «Ռուսաստան, իմ Ռուսաստան» (Մարինա Ցվետաևա, Սերգեյ Եսենին), Տ. Դորոնինոյի մասնակցությամբ
- «Խեղճ մարդիկ» (Ֆ. Դոստոևսկի)
- «Այնտեղ, հեռվում...» (Վասիլի Շուկշին), Վլադիմիր Վիսոցկու երգերով, ժողովրդական արտիստներ Եվգենյա Սիմոնովայի և Եվգենի Կինդինովի մասնակցությամբ)
- «Նամակներ անծանոթուհուն» (Անդրե Մորուա և Ալբերտո Մորավիա), Ե. Վասիլևի, Ե. Վեսնիկի, Ե. Սիմոնովի, Ե. Կինդինովի և Լև Կրուգլիի մասնակցությամբ)։
Առաջին տարիներին թատրոնը գտնվում էր Մոսկվայի «Կաուչուկ» գործարանի մշակույթի պալատում, Պլյուշիխա փողոցում։ 1984 թվականին ավարտվում է «Էրմիտաժ» այգում գտնվող թատրոնի վերանորոգումը, որտեղ և տեղակայվում է «Սֆերա» թատրոնը։
1984 թվականին թատրոնում բեմադրվել է «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացումը` ըստ Էդվարդ Օլբիի պիեսի։ Այն թատրոնի առաջին ներկայացումներից էր, բեմադրիչը Ռոման Վիկտյուկն էր[3]։
Թատրոնի ստեղծման պահից մինչև 2013 թվականը թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել դրա հիմնադիր Եկատերինա Ելանսկայան[4][5][6]։
Ներկայացումներ
խմբագրել- 1981 - «Օտար երեկո» (բանաստեղծական կոմպոզիցիա ըստ Մ. Ցվետաևայի, Ա. Ախմատովայի, Ն. Գումիլյովի, Օ. Մանդելշտամի, Ի. Սևերյանինի, Դ. Սամոյլովայի բանաստեղծությունների)
- 1981 - «Փոքրիկ իշխանը» (Անտուան դը Սենտ-Էքզյուպերի)
- 1981 - «Նամակներ անծանոթուհուն» (Ա. Մորուա, Ա. Մորավիա )
- 1981 - «Այնտեղ, հեռվում...» (Վասիլի Շուկշին)
- 1981 - «Կատակերգություններ» (Մ. Զոշչենկո, մեկ գործողությամբ կատակերգություններ «Անհաջող օր» և «Հարսանիք»)
- 1982 - «Հայելու դիմաց» (ըստ Վ. Կավերինի)
- 1982 - «Ցեց» (Ն. Պոգոդին)
- 1982 - «Օլբի թատրոն» (Է. Օլբիի մեկ գործողությամբ «Բեսսի Սմիթի մահը» և «Ի՞նչ է տեղի ունեցել կենդանաբանական այգում» պիեսները)
- 1983 - «Ի՞նչի վրա է հիմնված աշխարհը» (բեմական կոմպոզիցիա ըստ Ե. Ելանսկայայի, Ժ. Անույի «Արտույտ» պիեսի, Մ. Ալիգերի «Զոյա» պոեմի, Ն. Ռուբցովի, Բ. Օկուջավային, Ֆ. Վիյոնի, Ա. Տարկովսկու բանաստեղծությունների)
- 1984 - «Ապրիր և հիշիր» (ըստ Վ. Ռասպուտինի)
- 1985 - «Թատերական վեպ» (Մ․ Բուլգակով)
- 1986 - «Մինչև աքլորականչը» (ըստ Վ․ Շուկշինի)
- 1987 - «Ծովորոր» (Ա․ Չեխով)
- 1989 - «Ճակատագրական ձվեր» ըստ (Մ․ Բուլգակովի)
- 1990 - «Լոլիտա» (Վ․ Նաբոկով)
- 1990 - «Երջանկություն»
- 1990 - «Ղրիմի կղզին»
- 1994 - «Հանցավոր եռյակ» (Ա․ Տ․ Ավերչենկո)
- 1996 - «Լոլիտան ըստ վեպի» (Վ․ Նաբոկով)
- 1998 - «Թագավորությունն այստեղ բերեք» (ըստ Հ. Իբսենի «Շինարար Սոլնեսը» պիեսի)
- 1999 - «Վեսթսայդյան պատմություն» (Ե․ Լեման և Լ․ Բերնսթայն)
- 2007 - «Եկել եմ ձեզ ազատություն տալու» (Վ․ Շուկշին)
- 2007 - «Մուրլի»
- 2008 - «Ռոզայի ապաշխարությունը»
- 2009 - «Մարդը ԽՍՀՄ-ից» (Վ. Նաբոկով)
- 2010 - «Մերոնք արտասահմանում»
- 2010 - «Երկինքը և դժոխքը» (Պ. Մերիմե)
- 2010 - «Մասնավոր գործարար» (Վ. Գազենկլեվեր)
- 2010 - «Անիծված պատմողը» Մ. Գորկի
- 2011 - «Հենց այդտեղ, հենց այդ ժամանակ»
- 2011 - «Ռոմանտիկ տարիք»
- 2011 - «Ցիլինդր» Ե. դե Ֆիլիպո
- 2011 - «Պանելոպա բոլոր ժամանակների համար»
- 2012 - «Խելագարի գրառումները»
- 2012 - «Անիծյալ հեքիաթասացը» (Մ. Գորկի)
- 2012 - «Մեր կյանքի օրերը»
- 2013 - «Բալեու այգի» (Ա. Չեխով)
- 2014 - «Սովորական պատմություն»
- 2015 - «Բարձրաձայն կոչ»
- 2017 - «Ինչու է ժամացույցը շտապում»
- 2018 - «Հանգստացողները» (Մ. Գորկի)
- 2018 - «Չվող թռչունների բույնը» (Ա. Ավերչենկո)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Информационный портал Департамента Культуры города Москвы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 2,0 2,1 «Московский драматический театр "Сфера" отмечает своё тридцатилетие». РИА Новости. 2011 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Доронина Т. В.. Дневник актрисы Արխիվացված 2011-01-05 Wayback Machine. М.: Вагриус, 1998 — ISBN 5-7027-0744-3 («Мой XX век»). 2-е изд.: М.: Молодая гвардия, 2006. — ISBN 5-235-02948-8
- ↑ Режиссёр Еланская попрощалась со «Сферой», сайт газеты Московский Комсомолец
- ↑ Неделя в культуре: Потери с печальными перспективами, сайт Независимой газеты
- ↑ Сфера театра и общения, сайт Литературной газеты
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт
- Театр «Сфера» на сайте справочника «Театральная Россия» Արխիվացված 2011-08-02 Wayback Machine
- Театр «Сфера» на сайте театральной Афиши
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սֆերա (թատրոն)» հոդվածին։ |