Սքոֆել Փայք (անգլ.՝ Scafell Pike. /ˈskɔːfɛl pk/)[1]), լեռնագագաթ Անգլիայի հյուսիսարևմտյան մասում։

Սքոֆել Փայքը

Գտնվում է Կամբրիա կոմսությունում, Լեյք Դիստրիկտ ազգային պարկում կամ Լճային երկրամասում: Ունի 978 մ (3209 ֆուտ) բարձրություն ծովի մակերևույթից[2]։ Սքոֆել Փայքը Անգլիայի ամենաբարձր լեռն է[2][3], մաս է կազմում Սքոֆել լեռնազանգվածի[4], որը չգործող հրաբուխ է։ Զբոսաշրջության հանրահայտ վայր է, ինչպես նաև հետիոտն արշավների ու լեռնագնացության կարևոր վայր։

Արձանագրված առաջին վերելքը կատարել է բանաստեղծ Ռոբերտ Սաութին 1802 թվականին: Լեռնագագաթը լորդ Լեքոնֆիլդի նախաձեռնությամբ 1919 թվականին հանձնվել է National Trust-ին:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կաղապար:Cite EPD In isolation Scafell is /ˌskɔːˈfɛl/.
  2. 2,0 2,1 Bathurst, David (2012). Walking the county high points of England. Chichester: Summersdale. էջեր 272–278. ISBN 978-1-84-953239-6.
  3. «Marilyns of England». www.peakbagger.com. Վերցված է 23 November 2020-ին.
  4. Gannon, Paul (April 2009). Rock Trails Lakeland - A Hillwalker's Guide to the Geology & Scenery. Pesda Press. ISBN 9781906095154. Վերցված է 29 April 2021-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքոֆել Փայք» հոդվածին։