Սքոթ Ադամս (անգլ.՝ Scott Adams, հունիսի 8, 1957(1957-06-08)[1][2][3][…], Windham, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի ծաղրանկարիչ, առավել հայտնի է իր երգիծական կոմիքսիներով։

Սքոթ Ադամս
անգլ.՝ Scott Adams
Ծնվել էհունիսի 8, 1957(1957-06-08)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրWindham, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունHaas School of Business?, Hartwick College? (1979), Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Windham-Ashland-Jewett Central School? (1975)
Մասնագիտությունկոմիքսների արտիստ, տնտեսագետ, լրագրող, բլոգեր, ճարտարագետ և գրող
Ժանրերգիծանք
ԹեմաներԿոմիքս
Ուշագրավ աշխատանքներDilbert?
Պարգևներ
ԱնդամակցությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա[6]
Կայքscottadamssays.com(անգլ.)
 Scott Adams Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սքոթ Ադամսը ծնվել է 1957 թվականին Նյու Յորքի Վինդհեմում, Փոլ և Վիրջինա Ադամսի ընտանիքում[7]։ Մանկությունից զբաղվել է կոմիքսներով, 1968 թվականից սովորել է գեղարվեստի դպրոցում։ 1975 թվականին դպրոցն ավարտելուց հետո ստացել է տնտեսագիտական կրթություն, 1979 թվականին արժանացել է Հարթվիկ քոլեջի արվեստի բակալավրի կոչմանը, 1986 թվականին՝ Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչմանը։ 1979-1986 թվականներին զուգահեռ աշխատել է Սան Ֆրանցիսկոյի Քրոկեր բանկում, այնուհետև՝ մինչև 1995 թվականի հունիսը՝ «Pacific Bell» ընկերությունում ֆինանսների կառավարման հետ կապված տարբեր պաշտոններում։

Ստեղծել է հայտնի «Դիլբար» կոմիքսների շարքը․ Դիլբարի կերպարը մարմնավորում է ծրագրավորող և տեղեկատվական տեխնոլոգիաների ինժեներ, որն անընդհատ ողբերգական իրավիճակներում է հայտնվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում իր անգրագետ ղեկավարության հետ։ «Դիլբարի» առաջին հրատարակությունը տեղի է ունեցել 1989 թվականի ապրիլի 16-ին։ Կոմիքսի հիման վրա նկարահանվել է նույնանուն անիմացիոն շարքը։ 21-րդ դարասկզբի դրությամբ այդ նկարները տպագրվել են աշխարհի 70 երկրների մոտ 2000 թերթերում։

1990-ական թվականներին Ադամսը «Դիլբերտի» մասին յուրաքանչյուր պատմությունից հետո թերթերում հրապարակել է նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն, որի վրա հետագայում ընթերցողներին առաջարկել է հարցեր և ցանկություններ ուղարկել ապագա պատմությունների վերաբերյալ։

2004 թվականից Ադամսի մոտ առաջ են եկել նյարդաբանական շարժողական խանգարման համախտանիշի նշաններ, ինչի պատճառով նա որոշ ժամանակ ստիպված է եղել նկարել գրաֆիկական պլանշետի օգնությամբ, տառապել է նաև սպազմատիկ դիստոնիայով, բայց իր սեփական խոսքով, 2006-2008 թվականներին կարողացել է զգալի չափով բուժվել այդ հիվանդություններից[8]։

Համակարգչային արվեստի և գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է, կոմիքսներ նկարելուց բացի նա զբաղվում է բուսական խոհարարությամբ, այդ ոլորտի համապատախան ռեստորան ունի Կալիֆոռնիայում։

«Բաբելոն 5» սերիալի երկրպագու է և նկարահանվել է սերիալի 4-րդ եթերաշրջանի դրվագներից մեկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/5193/Scott-Adams
  5. https://www.nationalcartoonists.com/awards/
  6. WGA Find a Writer
  7. Commonwealth v. Myer, Decided at Richmond, January 16, 1896 // The Virginia Law Register. — 1896-03. — В. 11. — Т. 1. — С. 843. — ISSN 1547-1357. — doi:10.2307/1097778
  8. Zachary Kanin (2008 թ․ հոկտեմբերի 29). «An Interview with the "Dilbert" Cartoonist Scott Adams». New Yorker. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքոթ Ադամս» հոդվածին։