Սքոթ Արֆիլդ
Սքոթ Արֆիլդ (անգլ.՝ Scott Arfield; նոյեմբերի 1, 1988[2][3][4][…], Լիվինգստոն, Լոթիան, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդական ծագմամբ կանադացի ֆուտբոլիստ, անգլիական «Բարնլի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։ Սկզբում նա խաղում էր Շոտլանդիայի երիտասարդական թիմի կազմում, բայց ի վերջո ընտրեց Կանադայի ազգային հավաքականը։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | շոտլանդացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | |||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 1, 1988[2][3][4][…] (35 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լիվինգստոն, Շոտլանդիա[1] | ||||||||||||||
Հասակ | 178[1]սմ | ||||||||||||||
Քաշ | 69 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Բարնլի | ||||||||||||||
Համար | 37 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրել«Ֆալկիրկ»
խմբագրելԱրֆիլդը սովորել է Շոտլանդիայի «Ֆալկիրկի» ակադեմիայում և հնարավորություն է ստացել խաղալ առաջին թիմի կազմում։ 2007 թվականի օգոստոսի 4-ին՝ 2007/08 մրցաշրջանի բացման օրը, «Ֆալկիրկի» կազմում Արֆիլդը նշեց իր դեբյուտը «Գրետն» ակումբի դեմ արտագնա խաղում, որն ավարտվեց 4:0 հաշվով[5]։ Ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփել է «Ինվերնես Կալեդոնիան Տիսլ» ակումբի դեմ խաղում, որում իր թիմը պարտվել է 2:4 հաշվով[6]։ Դրանից հետո նա երկու գոլ է խփել «Սենտ Միրենի» դեմ տնային խաղում, իսկ խաղն ավարտվել է 4:0 հաշվով։ 2007 թվականի դեկտեմբերին Արֆիլդը ստացել է Շոտլանդիայի առաջնության ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը[7]։ 2008 թվականի փետրվարին նա նոր պայմանագիր է կնքել «Ֆալկիրկ»[8] ակումբի հետ և մրցաշրջանի ընթացքում անցկացրած 35 խաղում խփել է 3 գոլ։
2008/09 մրցաշրջանում Արֆիլդը կրկին ստացել է ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակ, այս անգամ 2008 թվականի սեպտեմբերին[9]։ Նա եղել է «Ֆալկիրկի» կազմում, երբ թիմը Շոտլանդիայի գավաթի եզրափակչում 0:1 հաշվով պարտվել է «Ռեյնջերսին»։ Արֆիլդը խփել է 10 գոլ 2008/09 մրցաշրջանում, որոնցից յոթը՝ լիգայում։
Հաջորդ մրցաշրջանում նա ստացել է 10 համարը, որը նախկինում կրել է Սթիվեն Պրեսլին։ «Գամիլտոն Ակադեմիկալն» առաջարկել է £ 100 000 Արֆիլդի համար 2009 թվականի օգոստոսին, սակայն «Ֆարկիլկը» մերժել է առաջարկը՝ ասելով. «Մենք կասկածեցինք, թե բաց չենք թողել արդյոք մեկ զրո առաջարկված գումարում»[10]։
2009/10 մրցաշրջանում Արֆիլդի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում, որտեղ թիմը հաղթեց «Վադուցա» ակումբին 1:0 հաշվով[11]։ Ալֆիրդը մրցաշրջանն ավարտել է լիգայի 36 խաղերում խփած երեք գոլով, սակայն թիմը դուրս է մնացել Պրեմիեր լիգայից։
«Ֆալկիրկի»՝ առաջնությունից դուրս մնալուց հետո լուրեր տարածվեցին Արֆիլդի հեռանալու մասին։ 2010 թվականի մայիսի 17-ին հաստատվել է, որ խաղացողը բանակցում է անգլիական «Հադերսֆիլդ» ակումբի հետ և պետք է բուժզննում անցնի ակումբում։ Մինչ այդ «Ֆալկիրկը» մերժել էր «Համիլտոն Ակադեմիկալ», «Հիբերնաինա»[12], «Հարթ օֆ Միդլոտիան» և «Սաութհեմփթոն» ակումբների առաջարկները։
Արֆիլդը լքեց «Ֆալկիրկը»՝ նրա կազմում անցկացնելով ընդհանուր առմամբ 108 խաղ և խփելով 13 գոլ։ Նրա վերջին հանդիպումը «Ֆալկիրկի» կազմում եղավ «Կիլմարնոկի» հետ. վերջինիս հաղթանակի պատճառով էլ «Ֆալկիրկը» անցել է ցածր դիվիզոն[13]։
Հադերսֆիլդ Թաուն
խմբագրել2010/11 մրցաշրջան
խմբագրել2010 թվականի մայիսի 21-ին պաշտնոապես հայտարարվեց, որ Արֆիլդը պայմանագիր է ստորագրել «Հադերսֆիլդ Թաունի» հետ, իսկ «Ֆալկիրկը» նրա տրանսֆերից ստացել է £ 400 000, բայց հետագայում այդ գումարը կարող էր բարձրանալ մինչև £ 600 000 որոշակի թվով խաղեր անցկացնելուց հետո[14]։
Խաղացողն իր դեբյուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 7-ին «Նոտս Քաունթիի» դեմ խաղում, որտեղ «Հադերսֆիլդ Թաունը» հաղթել է 3:0 հաշվով[15]։ 2010 թվականի սեպտեմբերի 10-ին նա խփել է իր առաջին գոլը «Հադերսֆիլդ Թաունի» կազմում՝ արտագնա խաղում գրավելով «Լեյտոն Օրիենտ» ակումբի դարպասը. խաղն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ «Հադերսֆիլդի»։ Մեկ շաբաթ անց նա խփեց իր առաջին գոլը «Հադերսֆիլդի» տնային մարզադաշտում «Յովիլ Թաունի» դեմ խաղում, որ ավարտվել է 4:2 հաշվով։
Մրցաշրջան 2011/12
խմբագրելԱրֆիլդը «Հադերսֆիլդի» հիմնական կազմի խաղացողներից մեկն էր. նա անցկացրել է 38 խաղ և բոլոր առաջնություններում երկու գոլ խփել։ «Հադերսֆիլդը» ավարտեց մրցաշրջանը փլեյ-օֆֆ փուլում և իրավունք ստացավ պայքարել Չեմպիոնշիպի ուղեգիր ստանալու համար։ Ուեմբլի մարզադաշտում անցկացված եզրափակչում «Հադերսֆիլդը» հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում 8:7 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին». Արֆիլդը իրացրեց իր 11 մետրանոցը, հաշիվը դարձնելով 2:1 հոգուտ իր թիմի[16]։
Մրցաշրջան 2012/13
խմբագրել«Հադերսֆիլդի» կազմում Չեմպիոնշիպում անցկացրած առաջին մրցաշրջանում Արֆիլդը հազվադեպ է դուրս եկել խաղադաշտ, և մրցաշրջանի ավարտին հեռացվել է ակումբից Տոմոմ Կլարկոմի և Ալոնոմ Լիի հետ[17]։
Բարնլի
խմբագրել«Հադերսֆիլդից» հեռանալուց հետո Արֆիլդը դիտումների է մասնակցել «Բարնլի» ակումբում և 2013 թվականի հունիսի 15-ին գոլ խփել «Կորկ Սիթիի» դեմ հաղթական խաղում, որն ավարտվել է 3:0 հաշվով[18]. չորս օր անց նա երկու տարվա պայմանագիր կնքեց «Բարնլիի» հետ[19]։ Արֆիլդը վերցրեց 37-րդ համարը` ի հիշատակ «Ֆալկիրկի» երիտասարդական թիմի խաղացող Քրեյգ Գովանսի, ով նույնպես կրել էր այդ համարը և մահացել էր երկաթուղային վթարի ժամանակ 2005 թվականին[20]։ Արֆիլդը «Բարնլիի» կազմում իր առաջին պաշտոնական գոլը խփել է 2013 թվականի օգոստոսի 6-ին, Լիգայի Գավաթի շրջանակներում անցկացվող «Յորք Սիթիի» դեմ խաղում, որն ավարտվել է 4:0 հաշվով հոգուտ «Բարնլիի»[21]։ Ընդհանուր առմամբ այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բարնլիում» խփել է 9 գոլ 49 խաղերում։ «Բարնլին» ստացավ Պրեմիեր լիգայում խաղալու հնարավորություն, իսկ Արֆիլդը 2014 թվականի հուլիսին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է 3 տարով[22]։
Պրեմիեր Լիգայում Արֆիլդն առաջին անգամ գոլ է խփել մրցաշրջանի առաջին՝ «Չելսիի» դեմ խաղում։
Միջազգային կարիերա
խմբագրելՇոտլանդիա
խմբագրելԱրֆիլդը խաղացել է Շոտլանդիայի մինչև 19, մինչև 21 երիտասարդական հավաքականներում և Շոտլանդիայի երկրորդ հավաքականում[23][24][25]։ Նա իր դեբյուտը երիտասարդական հավաքականում նշել է Ավստրիայի դեմ ընկերական խաղում (3:1)[23]։ Արֆիլդը 21 տարեկան հասակում Շոտլանդիայի հավաքականի կազմում էր և խաղացել էր 2007 թվականի հոկտեմբերի սկզբին[24]։ Նա եղել է Բիլի Ստարկի թիմի հիմնական կազմի խաղացող 2009 և 2011 թվականների Եվրոպայի երիտասարդական հավաքականների առաջնության ընտրական փուլերում[24]։ Նա իր առաջին գոլը երիտասարդական հավաքականի կազմում խփել է 2008 թվականի հունվարի 8-ին Ուկրաինայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով[24]։
Կանադա
խմբագրելՔանի որ Արֆիլդի հայրը ծնվել էր Տորոնտոյում, խաղացողը իրավունք ուներ խաղալու Կանադայի ազգային հավաքականի համար[26] 2016 թվականի փետրվարին տեղեկություն է տարածվել, որ խաղացողը պատրաստ է դիմել ՖԻՖԱ-ին՝ թույլտվություն խնդրելով միանալու Կանադայի ազգային հավաքականին, քանի որ այլևս հույս չուներ, թե կհրավիրվի Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքական[27][28]։ 2016 թվականի մարտին Արֆիլդը ընդգրկվել է Կանադայի հավաքականի կազմում՝ մասնակցելու Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներումում անցկացվող Մեքսիկայի դեմ խաղին[29][30][31]։ Նա իր դեբյուտը կատարել է մարտի 25-ին՝ Մեքսիկայի դեմ տնային խաղում փոխարինելով Թոզեյնտ Ռիկետսին. խաղն ավարտվել է 0:3 հաշվով հոգուտ Մեքսիկայի[32]։ Արֆիլդն ընդգրկվել է Կանադայի ազգային հավաքականում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթ 2017 մրցությանը[33]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Rollin, Glenda; Rollin, Jack, eds. (2012). Sky Sports Football Yearbook 2012–2013 (43rd ed.). London: Headline Publishing Group. էջ 476. ISBN 978-0-7553-6356-8.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Gretna 0–4 Falkirk». BBC Sport (անգլերեն). 2007 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Inverness CT 4–2 Falkirk». BBC Sport (անգլերեն). 2007 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Arfield wins monthly player prize». BBC Sport (անգլերեն). 2008 թ․ հունվարի 20. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Arfield pens new Bairns contract». BBC Sport (անգլերեն). 2008 թ․ փետրվարի 28. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Arfield wins young player award». BBC Sport (անգլերեն). 2008 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Falkirk reject Arfield bid». Sky Sports (անգլերեն). 2009 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Falkirk 1–0 Vaduz». BBC Sport (անգլերեն). 2009 թ․ հուլիսի 16. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Arfield happy at Falkirk». Sky Sports (անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Clive Lindsay (2010 թ․ մայիսի 8). «Kilmarnock 0–0 Falkirk». BBC Sport (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Arfield joins Huddersfield Town». BBC News (անգլերեն). 2010 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Notts County 0–3 Huddersfield». BBC Sport (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Huddersfield promoted after epic shoot-out win over Sheffield United». BBC Sport (անգլերեն). 2012 թ․ մայիսի 26. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Dave Sykes (2013 թ․ մայիսի 6). «Town's retained list confirmed». Huddersfield Town (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «David Jones appears in Burnley friendly win at Cork City». BBC Sport (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 16. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Burnley complete move for Huddersfield midfielder Scott Arfield». Sky Sports (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 19. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Scott McDermott (2014 թ․ մայիսի 4). «Burnley star Scott Arfield honours memory of tragic Falkirk youngster Craig Gowans». Daily Record (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «York 0–4 Burnley». BBC Sport (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Burnley extend contract for midfielder Scott Arfield». BBC Sport (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 23,0 23,1 «Scott Arfield – U19 Squad». Scottish Football Association. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 «Scott Arfield – U21 Squad». Scottish Football Association. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Scott Arfield – U21 Squad». Scottish Football Association. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Brian McLauchlin (2015 թ․ մայիսի 20). «Scott Arfield: Scotland call-up would be 'pinnacle' of career». BBC Sport (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Tyrone Marshall (6th February 2016). «Canada calling for Burnley's proud Scott». Lancashire Telegraph (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Daniel Squizzato (2016 թ․ փետրվարի 6). «Report: Burnley midfielder Scott Arfield to be called up for Canada's World Cup qualifiers vs. Mexico». MLSsoccer.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «2016-03 2018 FIFA World Cup Qualifiers». Canada Soccer (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Arfield Receives First Canada Call-Up». Burnley Football Club (անգլերեն). 2016 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Canada Soccer on Twitter». Twitter (անգլերեն). 2016 թ․ մարտի 18. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Marc Weber (2016 թ․ մարտի 26). «Scott Arfield's first Canadian cap a joy, even in an 'eye-opening' loss to Mexico». The Province (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Canada selects dynamic squad for 2017 CONCACAF Gold Cup». Canada Soccer (անգլերեն). 2017 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Կանադայի ֆուտբոլի ասոցացիայի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքոթ Արֆիլդ» հոդվածին։ |