Սկիփ Ջեյմս (անգլ.՝ Skip James, իսկական անունը Նիեմիա Քյորթիս Ջեյմս, անգլ.՝ Nehemiah Curtis James, հունիսի 9, 1902(1902-06-09)[1][2], Bentonia, Յազու շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ[3][4] - հոկտեմբերի 3, 1969(1969-10-03)[1][2][5], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][7]), ամերիկացի բլյուզմեն, երգիչ, կիթառահար, երգահան, դելտա բլյուզի ամենաազդեցիկ կատարողներից մեկը։

Սքիփ Ջեյմս
Բնօրինակ անունանգլ.՝ Skip James
Ի ծնե անունանգլ.՝ Nehemiah Curtis James
Ծնվել էհունիսի 9, 1902(1902-06-09)[1][2]
Bentonia, Յազու շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ[3][4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 3, 1969(1969-10-03)[1][2][5] (67 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][7]
ԳերեզմանMerion Memorial Park[7]
Ժանրերբլյուզ, Delta blues? և country blues?
Մասնագիտությունկիթառահար, դաշնակահար, երգիչ և երգերի հեղինակ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, դաշնամուր և վոկալ
ԼեյբլParamount? և Vanguard Records
 Skip James Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սկիփ Ջեյմսն իր երաժշտական ​​կարիերան սկսել է 1931 թվականին, երբ լսումների է մասնակցել անտրեպրենյոր և կոլեկցիոներ Հ․ Ք․ Սփեյրի մոտ[8]։ Վերջինս օգնել է բլյուզմենին ձայնագրել տարբեր ժանրերի երգեր Paramount Records-ի համար (բլյուզ, քանթրի բլյուզ, քանթրի բլյուզ, խառը ժանրերի ստեղծագործություններ՝ հաճախ փոխառված այլ աղբյուրներից), որոնք էլ հիմք են հանդիսացել նրա երգացանկի համար։

Կենսագիր Սթիվեն Քոլտը Սկիփի աշխատանքը համարել է հարյուր տոկոսով ինքնատիպ և (ինչպես շատ այլ հետազոտողներ) նշել է կիթառ նվագելու նրա յուրահատուկ տեխնիկան։ Ջեյմսի՝ ժանրի զարգացման վրա ազդած ամենանշանակալի ստեղծագործություններից են՝ «Hard Time Killing Floor Blues», «Devil Got My Woman», «Jesus Is A Mighty Good Leader», «22-20 Blues» (որի հիման վրա Ռոբերտ Ջոնսոնը գրել է «32-20 Blues»): Paramount-ի համար Սքիփ Ջեյմսի վաղ ձայնագրություններից միայն մի քանի օրինակ է պահպանվել[9]։

Մեծ դեպրեսիայի ժամանակ Ջեյմսը դադարեցրել է ձայնագրություններ կատարելը, աստիճանաբար մոռացվել և մնացել անհայտության մեջ մինչև 1960-ականների սկիզբը։ 1964 թվականին երեք էնտուզիաստներ՝ հին բլյուզի կոլեկցիոներներ Ջոն Ֆեյհին, Բիլ Բարթը, Հենրի Վեստայնը, գտել են նրան հիվանդանոցում։ Երկու բլյուզմենների՝ Սոն Հաուսի և Սկիփ Ջեյմսի (ըստ Ս. Քոլտի) «վերածնունդը» խթան է հանդիսացել ԱՄՆ-ում blues revival շարժման համար։

1964 թվականի հուլիսին Սկիփ Ջեյմսը ելույթ է ունեցել Նյուպորտի ֆոլկ փառատոնում, որը նրա առաջին համերգն էր ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո։ Ջեյմսը սկսել է ձայնագրել Takoma-ի, Melodeon-ի և Vanguard-ի համար և շարունակել է ելույթ ունենալ մինչև իր մահը (քաղցկեղից) 1969 թվականին[10]։

Սքիփ Ջեյմսի ամենահայտնի երգը մնում է «I'm So Glad»՝ շնորհիվ 1960-ականների վերջին Cream-ի (Fresh Cream, 1966), Goodbye, 1969) և Deep Purple-ը (Shades of Deep Purple, 1968) կողմից ձայնագրված քավեր տարբերակների։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 https://www.allmusic.com/artist/skip-james-mn0000017137/biography
  4. 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982.
  5. 5,0 5,1 5,2 McCulloch B., Pearson B. James, Skip (?21 June 1902–03 October 1969), blues artist // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1803217
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119262959 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Find A Grave — 1996.
  8. «Skip James. Black Biographies». www.answers.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին. Վերցված է 2010-03-22-ին.
  9. Cub Koda. «Skip James biography». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին. Վերցված է 2010-03-22-ին.
  10. «Skip James». thedeadrockstarsclub.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին. Վերցված է 2010-03-22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքիփ Ջեյմս» հոդվածին։