Սքիփթոն ամրոց, միջնադարյան դղյակ Սքիփթոնում, Հյուսիսային Յորքշայր, Անգլիա։ Կառուցվել է 1090 թվականին նորմանդացի բարոն Ռոբերտ դե Ռոմիլի կողմից ու կանգուն է ավելի քան 900 տարի։

Սքիփթոն ամրոց
Նկարագրություն
Տեսակպատմական շենք-թանգարան և դղյակ
ՀասցեSkipton, North Yorkshire BD23 1AW[1]
Վարչական միավորSkipton?
Երկիր Միացյալ Թագավորություն[2]
Կառուցված1090
ՃարտարապետԼեդի Էնն Քլիֆորդ, 14-րդ բարոնուհի դե Քլիֆորդ
Կայքskiptoncastle.co.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Skipton Castle Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Սքիփթոն ամրոցը մոտավորապես 1890 - 1900 թվականներին

Ամրոցն սկզբնապես եղել է «մոթ և բեյլի» ամրոց (թմբի՝ մոթի վրա կառուցված փայտե/քարե դոնժոնով ամրոց, շրջապատված բակով՝ բեյլիով), որը կառուցվել է 1090 թվականին Ռոբերտ դե Ռոմիլի՝ Բոլթոն վանքի բազմաթիվ կալվածքների լորդի կողմից։ 1102 թվականից ոչ շատ հետո Հենրի I-ը ընդարձակել է Ռոմիլի տարածքները, որոնք արդեն ընդգրկում էին ամբողջ վերին Ուորֆիդեյլը և վերին Էյրդեյլը[3]։ Հողե և փայտե ամրոցը վերակառուցվել է քարից, որպեսզի դիմադրի շոտլանդացիների հարձակումներին։ Ամրոցի հետևի ժայռերը, որոնք հասնում են մինչև Էլլեր Բեք, ամրոցը դարձնում էին կատարյալ պաշտպանական կառույց։ Ռոմիլների տոհմը վերացել է և 1310 թվականին Էդվարդ II-ն ամրոցը շնորհել է Ռոբերտ Քլիֆֆորդին, որը նշանակվել է Սքիփթոնի լորդ ու Քրեյվենի վերակացու[4]։ Քլիֆֆորդը հրամայել է ամրաշինությունները բարելավել, բայց մահացել է Բենոքբրնի ճակատամարտում 1314 թվականին, երբ դրանք հազիվ էին ավարտվել։

Անգլիական քաղաքացիական պատերազմների ընթացքում ամրոցը միակ ռոյալիստական բերդն էր հյուսիսային Անգլիայում մինչև 1645 թվականի դեկտեմբերը։ Եռամյա պաշարումից հետո 1645 թվականին ամրոցը հանձնելու բանակցություններ են վարվել Օլիվեր Քրոմվելի ու ռոյալիստների միջև։ Քրոմվելը հրամայել է հեռացնել ամրոցի տանիքները։ Ըստ լեգենդի, պաշարման ընթացքում պարիսպներից ոչխարի բուրդ են կախել, որպեսզի խլացնեն հրանոթների համազարկերի ձայնը։ Քաղաքի զինանշանի վրա բուրդ է պատկերված։ Սքիփթոնը մնացել է Քլիֆֆորդների հիմնական նստատեղին մինչև1676 թվականը։ Լեդի Էնն Քլիֆֆորդը (1590–1676) վերջին Քլիֆֆորդն է եղել, որ տիրել է ամրոցին։ Պաշարումից հետո նա հրամայել է վերակառուցել այն ու կենի տնկել կենտրոնական բակում` ի հիշատակ պատերազմից հետո ամրոցի վերանորոգման։

Այսօր Սքիփթոն ամրոցը լավ պահպանված միջնադարյան ամրոց է, տուրիստական ատրակցիոն ու մասնավոր բնակավայր։ Ամրոցից սկսվում է 100 մղոն (160 կմ) երկարությամբ Լեդի Էննի Ուղի կոչվող ճանապարհը մինչև Փենրիթ[5]։

Կառուցվածք խմբագրել

Ամրոցն ունի վեց թմբկաձև աշտարակներ ներքին թևով, որը կապում է հյուսիսային կողմի երկու աշտարակները, որը պաշտպանված է Էլլեր Բեքին նայող անդունդով։ Առաջին հարկում գտնվում է խոհանոցը, մեծ սրահը, սենյակները և լորդի ննջասենյակը։ Նոր խոհանոցները, մառաններն ու աշխատանքային նկուղները կազմում են գետնահարկը։ Մյուս աշտարակները բնույթով ու նպատակով ռազմական են։ 16-րդ և 17-րդ դարերում սկզբնական կառույցին ավելացվել են մուտքի նոր աստիճաններ, (փոխարինելով սկզբնական շարժակամրջին), ներքին թև ու ավելի մեծ լուսամուտներ։ Տանիքն ամբողջովին անվնաս է։ Կենտրոնում թյուդորյան բակն է, որտեղ գտնվում է մի կենի ծառ՝ հավանաբար տնկված լեդի Էննի կողմից 1659 թվականին։

Արտաքին կուրտինան շրջապատում է ներքին հատվածն ու օժանդակ կառույցները, ներառյալ 12-րդ դարի մատուռի ավերակները։ Պարիսպը հիմնականում պահպանված է և ընդմիջվում է երկաշտարականի նորմանական պահակատնով։ Պահակատան արևելյան աշտարակում գտնվում է ծովախեցիներից պատրաստված 17-րդ դարի մի կառույց, որը մեկն է այդ ժամանակի երկու այդպիսի կառույցներից։ (Մյուսը գտնվում է Ուոբուրն վանքում)

Վերջերս հայտնաբերվել է մի հնադարյան պարիսպ[6], որով բացատրվում է, թե ինչպես է ամրոցի կայազորը հաղթահարել1643-5 թվականների պաշարումը։

Հուղարկավորություններ խմբագրել

  • Հենրի Քլիֆֆորդ, Քումբերլենդի 2-րդ կոմս, ընտանեկան դամբարան
  • Ջորջ Քլիֆֆորդ, Քումբերլենդի 3-րդ կոմս, նույնպես ընտանեկան դամբարան

Պատկերասրահ խմբագրել

 
Ամրոցի բակը և կենին
Ամրոցի բակը և կենին  
 
Ամրոցի համայնապատկերը գլխավոր դարպասի հակառակ կողմից
Ամրոցի համայնապատկերը գլխավոր դարպասի հակառակ կողմից  
 
Սբ. Հովհաննես Մկրտչի մատուռը (12-րդ դար)
Սբ. Հովհաննես Մկրտչի մատուռը (12-րդ դար)  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.skiptoncastle.co.uk
  2. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  3. Dalton, Paul (1994). Conquest, Anarchy a & Lordship: Yorkshire 1066-1154. UK: Cambridge University Press. ISBN 0521524644.
  4. skiptoncastle.co.uk
  5. «Lady Anne's Way». www.ldwa.org.uk. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  6. «Skipton Castle, the best preserved castle in England». britaine. britaine.co.uk. 2018 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  • Skipton Castle (guidebook), Jarrod Publishing, 1999

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքիփթոն ամրոց» հոդվածին։