Սքարլեթ Բիրն (անգլ.՝ Scarlett Byrne, հոկտեմբերի 6, 1990(1990-10-06)[1][2], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, առավել հայտնի է Պենսի Պարկինսոնի դերով «Հարի Փոթերը և խառնածին արքայազնը», «Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 1» և «Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2» ֆիլմերում։

Սքարլեթ Բիրն
Ծնվել էհոկտեմբերի 6, 1990(1990-10-06)[1][2] (33 տարեկան)
ԾննդավայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
ԸնտրանիՀարի Փոթերը և խառնածին արքայազնը
Հարի Փոթերը և Մահվան պարգևները
Վամպիրի օրագրերը
Ամուսին(ներ)Կուպեր Հեֆներ
Համատեղ ապրող(ներ)Կուպեր Հեֆներ
IMDbID 2906885

Կենսագրություն խմբագրել

Սքարլեթ Հաննա Բիրնը ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 6-ին Համմերսմիթում։

Իր առաջին քայլերը կինոարվեստում կատարել է 2005 թվականին։ Մասնակցել է լսումների Հարի Փոթեր ֆիլմում Պոլումնա Լավգուդի դերի համար, բայց արդյունքում ստացել է Պենսի Պարկինսոնի դերը վերջին երեք եզրափակիչ սերիաների համար[3][4]։ 2014 թվականին նկարահանվել է հեռուստասերիալում, որը կոչվում է «Փլվող երկինքներ»[5][6]։ 2015 թվականից կատարել է Նորայի դերը «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականի օգոստոսի սկզբին հայտարարվել է Սքարլեթի և «Playboy» ամսագրի գլխավոր խմբագիր Հյու Հեֆների կրտսեր որդու՝ Կուպեր Հեֆների նշանադրության մասին[7][8][9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
[[2005 |2005]] ֆ Ճչացող երեխան CryBaby աղջնակ
[[2008|2008]] ս Բժիշկներ Doctors Քլոի Դենիելս
[[2009 |2009]] ֆ Հարի Փոթերը և խառնածին արքայազնը Harry Potter and the Half-Blood Prince Պենսի Պարկինսոն
[[2010 |2010]] ֆ Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 1 Harry Potter and the Deathly Hallows: Part I Պենսի Պարկինսոն
[[2011 |2011]] ֆ Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2 Harry Potter and the Deathly Hallows: Part II Պենսի Պարկինսոն
[[2012 |2012]] ֆ Սարսափի լիճը 4։ Վերջին գլուխ Lake Placid: The Final Chapter Բրիտտանի
[[2014 |2014]] ֆ Թարթիչներ Lashes Սառա
[[2014|2014]]-[[2015|2015]] ս Փլվող երկինքներ Falling Skies Ալեքսիս «Լեքսի» Գլասս Մեյոն
[[2015|2015]]-[[2016|2016]] ս Վամպիրի օրագրերը The Vampire Diaries Նորա
[[2015 |2015]] ֆ Սպանությունների կանացի միություն Sorority Murder Ջենիֆեր Թեյլոր
[[2016 |2016]] ֆ Երկնային սահման Skybound Լիզա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Scarlett Byrne and Evanna Lynch Visit the Wizarding World». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. «POTTER ACTORS ATTENDING LEAKYCON». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  5. WATCH: Aliens Attack in New ‘Falling Skies’ Season 4 Trailer
  6. «Interview: Scarlett Byrne on Bringing Adult Lexi To Life In FALLING SKIES». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  7. Cooper Hefner Engaged to Falling Skies Actress Scarlett Byrne — See Her Massive Ring!
  8. «Hugh Hefner's Son Cooper Hefner Engaged to Actress Scarlett Byrne». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  9. His Playboy days are over! Hugh Hefner’s son Cooper gets engaged to Harry Potter actress girlfriend Scarlett Byrne

Արտաքին հղումներ խմբագրել