Սրինիվասա Ռամանուջան

Ռամանուզան (Ramanujan) Սրինիվասա (թամ.՝ ஸ்ரீனிவாஸ ராமானுஜன் ஐயங்கார், անգլ.՝ Srīnivāsa Rāmānujan Iyengar, դեկտեմբերի 22, 1887(1887-12-22)[1][2][3][4], Իրոդու, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան[5] - ապրիլի 26, 1920(1920-04-26)[1][2][3][4], Կումբակոնամ, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան[6]), հնդիկ մաթեմատիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1918), Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր (1918)։ Ռամանուզանն մասնագիտական մաթեմատիկական կրթություն չի ստացել։ 1904-ին ընդունվել է Կումբակոնամի պետական քոլեջը (Մադրասի համալսարանի կազմում), բայց մեկ տարի անց հեռացել է քոլեջից։ 1906-ին ընդունվել է Մադրասի համալսարան, սակայն հիվանդության պատճառով թողել է այն։ Ռամանուզանն անհրաժեշտ մաթեմատիկական գիտելիքներ ստացել է Գ․ Հարդիից՝ Քեմբրիջի համալսարանի Տրինիթի քոլեջում համատեղ աշխատանքի տարիներին (1914–1917)։ Աշխատանքները վերաբերում են թվերի անալիտիկ տեսությանը։ Առավել արժեքավոր է P(n) (P(ո)-ը (ո դրական ամբողջ թիվը դրական ամբողջ գումարելիների գումարի տեսքով հնարավոր ներկայացումների քանակն է) ֆունկցիայի տեսքին, ինչպես նաև ասիմպտոտական վարքին վերաբերող աշխատանքը (Գ․ Հարդիի հետ համատեղ)։ Ռամանուզանի աշխատանքների մեծ մասը մաթեմատիկական ինտուիցիայի արդյունք են, ստացել է ճիշտ և յուրօրինակ բանաձևեր, որոնց մի մասը դեռևս չի ապացուցվել։

Սրինիվասա Ռամանուջան
թամ.՝ ஸ்ரீனிவாஸ ஐயங்கார் ராமானுஜன்
Srinivasa Ramanujan - OPC - 1.jpg
Ծնվել էդեկտեմբերի 22, 1887(1887-12-22)[1][2][3][4]
ԾննդավայրԻրոդու, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան[5]
Մահացել էապրիլի 26, 1920(1920-04-26)[1][2][3][4] (32 տարեկանում)
Մահվան վայրԿումբակոնամ, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան[6]
ՔաղաքացիությունBritish Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
ԿրթությունԹրինիթի քոլեջ և Town Higher Secondary School?
Ազդվել էG. S. Carr?
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱշխատավայրԹրինիթի քոլեջ
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Ստորագրություն
Srinivasa Ramanujan signature.gif
Srinivasa Ramanujan Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։