Սրբուհի Գևորգյան

հայ մանկավարժ, հոգեբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սրբուհի Ռաֆիկի Գևորգյան, հայ մանկավարժ, հոգեբան[1]։ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ 2022 թվականի մարտի 19-ին Մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստում ընտրվել է բուհի ռեկտոր՝ դառնալով բուհի 100-ամյա պատմության մեջ առաջին կին ռեկտորը[2]։

Սրբուհի Գևորգյան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1989)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմանկավարժ և հոգեբան

Կենսագրություն

խմբագրել

1984-1989 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետում, 1990-1993 թվականներին՝ նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1995 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հաղորդակցման դերը ավագ նախադպրոցականների մտավոր զարգացման գործընթացում» թմայով, 2006 թվականին դոկտորական ատենախոսություն՝ «Պետծառայողների փոխազդեցության հոգեբանական հիմքերը դժվար կոնֆլիկտածին իրավիճակներում» թեմայով։

1996 թվականից դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնում։ 2000-2006 թվականներին եղել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2006-2013 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի դեկան, 2008-2010 թվականներին Սփյուռքի գիտաուսումնական կենտրոնում հոգեբանություն է դասավանդել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում, 2013 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր[3][4]։

Անդամակցություն

խմբագրել
  • Փիլիսոփայություն և հոգեբանություն 064 մասնագիտական խորհրդի նախագահ, 2016
  • EDUCATION POLICY, MANAGEMENT AND QUALITY (ISSN 2029-1922) միջազգային ամսագրի հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, 2015
  • Փիլիսոփայություն և հոգեբանություն 064 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ, 2011 -2015
  • Հայոց փիլիսոփայական ակադեմիայի իսկական անդամ (վկայական), 2014
  • Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2014
  • «Իմաստություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, 2013
  • Հատուկ մանկավարժություն և վերականգնողական հոգեբանություն, գիտական տեղեկագիր ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ, 2013
  • «Հոգեկան առողջություն» հայկական հանդես խմբագրական խորհրդի անդամ, 2011
  • Կրթության ազգային ինստիտուտի կողմից հրատարակվող «Ընտանիք և դպրոց» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, 2010
  • ՀՀ Ռազմական կրթություն հայեցակարգի մշտական հանձնաժողովի անդամ, 2007
  • Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, 2007
  • Եվրոպայի հոգեթրապևտների լիգայի անդամ (N 7347), 2003

Հրապարակումներ

խմբագրել

Հեղինակ և համահեղինակ ուսումնամեթոդական ձեռնարկների, մեկ բառարանի և բազմաթիվ գիտական հոդվածների։

  • Аргументированные экспериментальные исследования, как платформа воплощения в жизнь концепций инклюзивного образования / текст псхолого -педагогического анализа/ Universum: психология и образование выпуск 7 /17/ 2015 РИНЦ Карапетян В. С., Испиряан М. М
  • Team leadership as a direction of training professional phychologists tp Problems of phycology in the 21 century vol 9, N 01,2015 Copernicus 6-13, Tahir Y.Baranov, Vladimir Karapetyan
  • The Psycho-Pedagogical Monitoring Research and the Problems of the Quality of Requirements in the Current Educational System tp Sociology study: Vol5: N7 2015, 519-524
  • Research as a deliberate chess activity software thesting platform for professional dynamic development of the education sector (N 0.JMS-E150821-01) tp FROM KNOWLEDGE TO WISDOM MANAGEMENT STUDIES, 2015 USA
  • Target-oriented research of the strategic programmes on chess activities as specialized experimental platform for dynamic development of public education tp 7th World Conference of Educational Sciences 05-07 February, Athens, Greece, 2015 (abstract books) V. Karapetyan, R. Petrosyan
  • Հոգեբանամանկավարժական բառարան։ Հոգեբանամանկավարժական բառարան, Երևան 2014, 261 էջ։ Ն. Հակոբյան, Լ. Սարատիկյան, Ա. Հովհաննիսյան
  • К проблеме исследования причинно-следственных связей. «Методология современной психологии», №4, под ред. Козлова, В. В., Карпова, А. В., Петренко, В. Ф., Москва, 2014 Международная Академия Психологических Наук Ярославский гос. Университет, РИНЦ 41 В. Карапетян, Р. Петросян.
  • К вопросу о качестве профессионального образования и системным подходам его оценки. Quality Issues and Insights in the 21 st century.Scientific Methodical Center "Scientia Educologia", Lithuania. 2014, 34-43 В. Карапетян, Р. Петросян.
  • Մասնագիտական կրթության որակի և նրա գնահատման համակարգային մոտեցումներ։ Գիտական տեղեկագիր, N 2-3 (21-33) 12-23, 2014 թ. Վ. Ս.Կարապետյան, Ռ. Հ.Պետրոսյան
  • Трансформационное общество: теоретические и прикладные проблемы печат. Իմաստություն, Մետափիլիսոփայության, փոխակերպման տրամաբաանության և փաստարկման տեսության միջազտգային գիտահետազոտական ինստիտուտի հանդես, N 1, 2013 /էջ 247-248/ 2 էջ
  • Psychology in Armenia After the 1988 Earthquake: 25 Years Later tp International Psychology Bulletin, Volume 17, No. 4, Fall 2013 5pg Meri Avetisyan, Harold Takooshian.
  • «Մանկավարժություն և հոգեբանություն» կրթական ծրագիր (մասնագիր և առարկայական ծրագիր)։ «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագիր, 2013, 104 էջ, Սամվել Խուդոյան, Մարիաննա Ավետիսյան։
  • Հոգեբանության դասավանդման մեթոդիկա։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ Երևան, 2011, 140 էջ, Կ. Վարդանյան, Ա. Դալլաքյան
  • Социально-психологический аспект феноменологии конфликта տպ «Տեսական և կիրառական հոգեբանության հիմնա-խնդիրները» միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2011, էջ 234-238, 4 էջ, Հակոբյան Ն. Ռ.:
  • Психологические особенности конфликта в сфере управления печат .Проблемы педагогики и психологии, Երևան -2011, N 3 /стр. 80-91/11 стр.
  • Մանկավարժական հաղորդակցում։ Ուսումանմեթոդական ձեռնարկ Երևան, 2010 202 էջ, Ն. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան, Ա. Դավթյան։
  • Маргинальная сторона управления. Армяно Славянский университет Годичная конференция. сборник статей /стр.332-341 / 2010, Н. Акопян.

Պարգևներ

խմբագրել
  • «Մանկավարժական համալսարան-90 ամյակ» մեդալ, 2012
  • ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից պատվոգիր` կրթության, գիտության ոլորտում ունեցած ավանդի համար և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հիմնադրման 90-ամյա հոբելյանի կապակցությամբ, 2012
  • ՄՔՀՄՀ-ի կողմից «Չելպանովի» անվան առաջին աստիճանի մեդալ`բուհերի միջև միջազգային համագործակցության ավանդի համար, 2012
  • Մեդալ` «Մարշալ Բաղրամյան» անվան ռազնադաստիարակչական գործում մեծ ավանդ ունենալու համար, 2009
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր՝ գիտամանկավարժական բնագավառում ներդրած ավանդի ու երկարամյա գործունեության համար, 2007
  • ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի շնորհակալագիր` ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի կայացման գործում ներդրած ավանդի համար, 2007

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սրբուհի Ռաֆիկի Գևորգյան». ԱՅԳ հոգեբանական ծառայությունների կենտրոն. 2017 թ․ փետրվարի 25. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  2. «Կառավարությունը հաստատեց ՀՊՄՀ-ի ռեկտորի ընտրության արդյունքերը». aspu.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  3. Սրբուհի Ռաֆիկի Գևորգյան
  4. «Գևորգյան Սրբուհի Ռաֆիկի | YSU IB». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.