Սրբոց Կուսանաց եկեղեցի (Արակովա)
Սրբոց Կուսանաց եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետիի Արագվա գյուղում, կառուցվել է 21-րդ դարում։
Սրբոց Կուսանաց եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Արագվա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 2001 |
Հիմնադրված | 2001 |
6,5 մետր | |
Երկարություն | 6 մետր |
Լայնություն | 6,5 մետր |
Արակովա գյուղի Սրբոց Կուսանաց եկեղեցին հիմնադրվել է 2001 թվականին ի հիպատակ Հայաստան Յայլախանյանի։
2001 թվականի հոկտեմբեր ամսին, եկեղեցին օծվեց, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Գևորգ արքեպս. Սերյադարյանի։ Եկեղեցու կառուցման հովանավորչությունն է ստանձնել Հայաստան Յայլախանյանի բարեկամները։
Եկեղեցին խաչաձև-գմբեթավոր կառույց է, կառուցվել է տրավերտին տեսակի քարից, նրա չափսերն են (8 x 6.5) մետր։
Պատերի և տանիքի միացման տեղերում տեղադրված են քիվեր։ Մուտքը գտնվում է արևմտյան կողմում, իսկ մուտքի վերևի մասում առկա է հայերեն գրություն։
Եկեղեցու տանիքին կա վեցասյուն զանգակատուն։ Գմբեթը ութանիստ է, իսկ գմբեթի վրա բացվում են չորս պատուհաններ։ Եկեղեցու խորանը գտնվում է արևելյան մասում, իսկ հյուսիսաին մասում է գտնվում մկրտության ավազանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Aleks_El_Dia. «ԱՐԱԿՈՎԱ - ՍՐԲՈՑ ԿՈՒՍԱՆԱՑ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
{{cite web}}
: Missing|author1=
(օգնություն)